Jump to content

Ալիբի (ֆիլմ, 1929)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիբի
անգլ.՝ Alibi
ԵրկիրԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1] և դրամա
Թեմակազմակերպված հանցագործություն
Թվական1929
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոլանդ Վեսթ[1]
ՊրոդյուսերՌոլանդ Վեսթ
Սցենարի հեղինակElaine Sterne Carrington?, Ռոլանդ Վեսթ և Ս․ Գարդներ Սալիվան
ԴերակատարներՄեյ Բուշ, Չեսթեր Մորիս և Ռեջիս Թումի
ՕպերատորՌեյ Ջուն
ՄոնտաժՀել Ս․ Քերն
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն90 րոպե
 Alibi (1929 film) Վիքիպահեստում

«Ալիբի» (անգլ.՝ Alibi),  սև-սպիտակ գեղարվեստական կինոնկար, ռեժիսոր Ռոլանդ Ուեսթի քրեական թրիլերը, որը թողարկվել է 1929 թվականին։ Ֆիլմում նկարահանվել են Չեսթեր Մորիսը և Մեյ Բուշը։ Բրոդվեյի «Ոստիկանի մական» (1927) բեմադրության էկրանավորումն է[2]։

Ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի երեք անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» (Չեսթեր Մորիս) և «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» (Ուիլյամ Քեմերոն Մենզիս)։

Գանգստեր Չիկ Ուիլյամսը (Չեսթեր Մորիս), որը նոր է բանտից ազատվել, հավաքում է իր խմբավորման հին կազմը։ Նա դառնում է գլխավոր կասկածյալը, երբ կողոպուտի ընթացքում նրա հանցախումբն սպանում է ոստիկանին։ Ալիբիի ապահովման համար Ուիլյամսն օգտագործում է ոստիկանի դստերը՝  Ջոանին (Էլեոնոր Գրիֆիթ)։ Ոստիկանության կապիտան Բեք Բեչմենը (Հարրի Ստաբս) որը սիրահարված է Ջոնանին, նրա հոր հետ միասին (Պեռնել Պրետ) փորձում են Ուիլյամսին դուրս բերել ջրի երես։ Դա անելու համար նրանք օգտագործում են գործիքների բազմազան զինանոց, ներառյալ՝ դիմակավորված աշխատանքը[3]

Դերասան Դեր
Չեսթեր Մորրիս Չիք Ուիլյամս Չիք Ուիլյամս
Մեյ Բուշ Ջայզի Տոմենս Ջայզի Տոմենս
Հարրի Ստաբբս Բեք Բուչմեն Բեք Բուչմեն
Էլեորոր Գրիֆիթ Ջոան Մենինգ Ջոան Մենինգ
Ռեջիս Թումի Դենիս ՄաքԳան Դենիս ՄաքԳան
Պերնել Պրենտ սերժանտ Փիթ Մենինգ սերժանտ Փիթ Մենինգ

Գրաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումից անմիջապես հետո՝ 1929 թվականին, ոստիկանության պետի (քաղաքային շերիֆի) ցուցմամբ Չիկագոյում արգելվել է ֆիլմի ցուցադրությունը հետևյալ հիմնավորմամբ. «Ոստիկանական գործողությունները կինոյում ցուցադրվում են որպես կոպիտ և վանող՝ հրահրելով հասարակության մեջ ոստիկանի բացասական կերպարի ձևավորումը։ Ոստիկանի և գործակալի կողոպուտի և սպանության տեսարանները հակաբարոյական են, հանցավոր և անբարո, նույնը վերաբերում է նաև դաժան հարցաքննության տեսարաններին և այն գաղափարին, որ հանցագործները կարող են օգտագործել ոստիկանի դստերն իրենց սեփական ալիբին ապահովելու համար։
Տեղայնացնողներն անմիջապես բողոքարկել են այդ որոշումը Կուկ շրջանի դատարանում, և դատավոր Գարրի Ֆիշերը ֆիլմը դիտելուց հետո չեղարկել է Վերաքննիչի արգելքը։ Դրանից հետո Չիկագոյի գրաքննության հանձնաժողովը հայցադիմում է ներկայացրել Իլինոյսի Գերագույն դատարան, որը բեկանել է շրջանի դատավորի որոշումը։ Ֆիլմը երկար ժամանակ արգելված էր ցուցադրել Իլինոյս նահանգում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0019630/
  2. Nightstick
  3. 'Ալիբի' ֆիլմի սյուժեն Internet Movie Database կայքում
  4. Дон Б. Соува. 125 запрещённых фильмов: Цензурная история мирового кинематографа / Перевод с англ. И. Тарановой. — Екатеринбург: Ультра. Культура, 2008. — С. 11-14. — 542 с. — ISBN 978-5-9681-0121-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիբի (ֆիլմ, 1929)» հոդվածին։