Ալինա Զագիտովա
Ալինա Զագիտովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Алина Ильназовна Загитова |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 18, 2002 (22 տարեկան) |
Ծննդավայր՝ | Իժևսկ, Ռուսաստան |
Հասակ՝ | 160 սանտիմետր |
Ալինա Զագիտովա (թաթ.՝ Алинә Илназ кызы Заһитова[1] ռուս.՝ Али́на Ильна́зовна Заги́това, մայիսի 18, 2002, Իժևսկ, Ռուսաստան), ռուս գեղասահորդուհի, որը մենասահքով հանդես է գալիս կանանց գեղասահքի ժամանակ։ Օլիմպիական չեմպիոն՝ 2018 թվականի անհատական մրցումներում, արծաթե մեդալակիր՝ թիմային մրցումներում։ 2018 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։ 2017 թվականի Գրան պրի եզրափակչի հաղթող։ Պատանիների շրջանում աշխարհի չեմպիոն (2017 թ.)[2]: 2018 թվականի Ռուսաստանի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[3]։
2018 թվականի հունվարի դրությամբ զբաղեցրել է 5-րդ տեղը Չմշկավազքի միջազգային միությունում[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ հոկեյի մարզիչ Իլնազ Զագիտով[5]:Մայրը՝ Լեյսան Զագիտովա։ Կրտսեր քույրը Սաբինան նույնպես զբաղվում է գեղասահքով։ Ալինա ազգությամբ թաթար է[6]։ Ծնողները անվանել են նրան ի պատիվ գեղարվեստական մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի, ծնվելուց մեկ տարի անց տալով նրա անունը[7]։ Զագիտովան յոթ անգամ թողել է գեղասահքը և կրկին վերադարձել է[8]։ Բացի սպորտից զբաղվում է նկարչությամբ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականից սկսել է զբաղվել գեղասահքով, Ալմատևսկի՝ «Յուբիլեյնի» սպորտի պալատում[9]։ 2008-2014 թվականներին մարզվել է Մանկապատանեկան սպորտային ակումբում (Իժևսկ)՝ Նատալի Անտիպինայի մոտ։ 2015 թվականից եղել է Սամբո-70 ակումբի սան (Մոսկվա), մարզվում է Էթերի Տուտբերիդզեյի և Սերգեյ Դուդակովի խմբում[10]։
Պատանեկան շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2016—2017
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թ. փետրվարին նա առաջին անգամ հանդես եկավ Ռուսաստանի առաջնությունում, որտեղ նա ավարտեց տասնյակի վերջում։ Օգոստոսին նա հանդես եկավ Ֆրանսիայում՝ Գրան պրիի շրջանում, և ի զարմանս բոլորի հաղթեց[11]։ Սեպտեմբերին Սլովենիայում նա ձախողվեց՝ դառնալով բրոնզե մեդալակիր[12]։ Դուրս գալով Գրան պրիի եզրափակիչ փուլ՝ հաղթանակ է տանում Մարսելում[13]։ Պատանեկան եզրափակչում գումարային միավորներով երեք անգամ դարձել է ռեկորդակիր, իսկ պատանեկան մրցույթներում (70,92), կամայական ծրագրի (136,51) և ամփոփիչ գումարնեով (207,43)[14]։ Տարեվերջին համառ պայքարից հետո ազգային առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ[15]։ 2017 թ. փետրվարի սկզբին վստահորեն հաղթեց Ռուսաստանի պատանեկան առաջնությունում[16]։ Շուտով ուղարկեցին Թուրքիա՝ Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցելու, որտեղ հաղթեց[17]։ Մարտի կեսերին նա հանդես է եկել Թայբեյում՝ աշխարհի պատանեկան առաջնությունում, որտեղ ծանր պայքարում առաջին տեղն է զբաղեցրել ճապոնացի գեղասահորդուհիների հետ[18]։ Միևնույն ժամանակ, նա բարելավվել է իր նախորդ մարզական նվաճումները կամայական ծրագրերի շնորհիվ։
«2017 թվականի Յունիոր»-ն ըստ «Յունիոսպորտ» ամսագրի[19]։
Հասուն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2017—2018
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թ. սեպտեմբերին, առաջին մեծահասակների մրցույթում (Lombardia Trophy 2017) վերցրեց «ոսկի»[20], բարելավվելով իր նախկին ձեռքբերումները։ Երկու ամիս անց նա հանդես եկավ Պեկինում կայացած Գրան Պրի մրցաշարի փուլում (Audi Cup of China 2017), որտեղ նա ավարտեց առաջինը՝ Վակաբա Հիգուչիից և Ելենա Ռադիոնովայից առաջ[21]։ Գրան պրիից երկու շաբաթ անց հանդես է եկել Ֆրանսիայի հինգերորդ փուլում, որտեղ կարճ ծրագրից հետո նա ընդամենը հինգերորդն էր։ Ազատ ծրագիրը կատարեց մաքուր, արդյունքում դարձավ առաջինը[22]։ Գրան պրիի ֆինալում տարավ համոզիչ հաղթանակ[23]։ 2017 թվականի դեկտեմբերի 21-24-ին մասնակցեց Ռուսաստանի առաջնությանը։ Կարճ ծրագրում աննշան սխալ թույլ տվեց, սակայն ստացավ միջանկյալ առաջին տեղը։ Ազատ և անսխալ կատարելով ելույթը դարձավ Ռուսաստանի չեմպիոն[24]։ 2018 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ Մոսկվայում, գրավեց առաջին տեղը առաջ անցնելով աշխարհի երկակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևային[25]։
Փհենչհանում տեղի ունեցած օլիմպիական խաղերում՝ թիմային մրցումներում, թիմը նվաճեց արծաթե մեդալ[26]։ Անհատական մրցումների ժամանակ կարճ ծրագրում սահմանում է նոր համաշխարհային ռեկորդ (82,92 միավոր)[27]։ Անհատական մրցումների ժամանակ հավաքած միավորներով զբաղեցրել է առաջին տեղը և ստացել ոսկե մեդալ[28]։
Տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալինա Զագիտովան՝ ծրագրի երկրորդ կեսին լիարժեք կատարում է իր բոլոր թռիչքները՝ ինչպես կարճ, անպես էլ ազատ ծրագրերում:Գեղասահքի մեջ այսպիսի կատարումն համարվում է բարդ, և նոր մրցավարային կարգով գնահատվում է ստացած միավորներից 10 % բարձր։ Այդպիսի շատ թռիչքներ Զագիտովան կատարում է ձեռքերը վեր պահած[29][30]։ Առավել բարդ տարրը թռիչքի, որը նա կատարում է, հանդիսանում է եռակի լուտցայի և եռակի ռիտտբերգերայի կասկադ։ Այն համարվում է աշխարհում ամենաբարդը՝ կասկադի եռակի թռիչքների շրջանակում[31]։
Ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջան | Կարճ ծրագիր | Ազատ ծրագիր | Ցուցադրական համար |
---|---|---|---|
2017—18 [32] |
Երաժշտությունը՝ «Սև կարապ» ֆիլմից Клинт Мэнселл The Middle of the World («Լուսնի լույսը» ֆիլմից) պարուսույց-բեմադրիչ Դանիիլ Գլեյխենգաուզ |
Դոն Կիխոտ Լյուդվիգ Մինկուս |
Afro Blue Ջազմեյա Խորն |
2016—17 | Սամսոն և Դալիլա Կամիլ Սենտ-Սանս |
Դոն Կիխոտ Լյուդվիգ Մինկուս |
Վարդագույն հովազը Հենրի Մանչինի |
2015—16 | Վարդագույն հովազը Հենրի Մանչինի |
Unchained Melody (Dance) / The Love Inside Suspend My Disbelief / I Had A Life (Ուրվական մյուզիքլից) Դեյվ Ստյուարտ և Գլեն Բալլարդ Ռիչարդ Ֆլիշմանի և Լեվ Կաիսսի կատարմամբ |
Սպորտային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթներ | 2015/16 | 2016/17 | 2017/18 | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Միջազգային | ||||||||
Գեղասահք Ձմեռային օլիմպիական խաղերում. Թիմային մրցումներ |
2 | |||||||
Գեղասահք Ձմեռային օլիմպիական խաղերում. Անհատական մրցումներ |
1 | |||||||
Եվրոպայի գեղասահքի առաջնություն | 1 | |||||||
Գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչ փուլ | 1 | |||||||
Գրան Պրիի փուլեր։ Cup of China | 1 | |||||||
Գրան Պրիի փուլեր։ Trophée de France | 1 | |||||||
Լոմբարդիի գավաթ | 1 | |||||||
Japan Open. Թիմային մրցումներ |
1 | |||||||
Japan Open. Անհատական մրցումներ |
3 | |||||||
Ազգային | ||||||||
Ռուսաստանի գեղասահքի առաջնություն | 2 | 1 | ||||||
Ռուսաստանի գեղասահքի առաջնություն պատանիների միջև | 9 | 1 | ||||||
Միջազգային պատանիների միջև | ||||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների միջև | 1 | |||||||
Գրան Պրիի եզրափակիչը պատանիների միջև | 1 | |||||||
Պատանիների Գրան Պրիի շրջան։ Ֆրանսիա | 1 | |||||||
Պատանիների Գրան Պրիի շրջան։ Սլովենիա | 3 | |||||||
Եվրոպայի երիտասարդական Ձմեռային օլիմպիական փառատոն 2017 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Алинә Заһитова тимераякта шуу турнирында җиңү яулады
- ↑ «Чемпионат мира среди юниоров по фигурному катанию. Тайбей (Китайский Тайбэй/Тайвань)».
- ↑ «Фигуристам Загитовой и Коляде присвоено звание заслуженного мастера спорта РФ». ТАСС. 14 февраля 2018. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). ИСУ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Фигуристка из Удмуртии Алина Загитова выступит в финале юниорского Гран-при в Марселе». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Джаудат Абдуллин (24 декабря 2017). «Алина Загитова едет на Олимпиаду, ждем Евгению Тарасову». Бизнес Online. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Алина Загитова: «Родители меня назвали в честь Алины Кабаевой»
- ↑ Папин характер. Что нужно знать о юной чемпионке Алине Загитовой?
- ↑ Новая звезда фигурного катания. Она могла бросить всё в 14 лет, но теперь обходит Медведеву Արխիվացված 2018-01-29 Wayback Machine, 22.01.2018
- ↑ Биография российской фигуристки Алины Загитовой
- ↑ Гран-при среди юниоров. Первый этап: Загитова одержала победу.
- ↑ Гран-при среди юниоров. Пятый этап: Японка Кихира победила, Загитова третья.
- ↑ Гран-при среди юниоров. Финал: Загитова одержала победу, Губанова — вторая.
- ↑ «Монстры Этери Тутберидзе. Юные бесстрашные амазонки». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Чемпионат России. Медведева победила, Загитова — вторая, Сотскова — третья, Погорилая — четвёртая.
- ↑ Чемпионат России среди юниоров. Загитова выиграла, Константинова вторая, Цурская третья.
- ↑ Европейский юношеский олимпийский фестиваль. Загитова одержала победу.
- ↑ Чемпионат мира среди юниоров. Загитова победила, Хонда вторая, Константинова шестая.
- ↑ «Юниор 2017 года».
- ↑ Российская фигуристка Алина Загитова победила на Lombardia Trophy РИА Спорт, 15 сентября 2017
- ↑ Cup of China. Загитова одержала итоговую победу, Радионова — третья, Туктамышева — седьмая. Sports.ru, 4 ноября 2017
- ↑ Trophée de France. Загитова победила, Сотскова — вторая, Осмонд — третья. Sports.ru
- ↑ Финал Гран-при. Загитова одержала победу, Сотскова — 2-я, Осмонд — 3-я Sports.ru
- ↑ Чемпионат России. Загитова победила, Сотскова — 2-я, Цурская — 5-я, Туктамышева — 7-я, Радионова — 10-я Sports.ru
- ↑ Чемпионат Европы. Загитова победила, Медведева — 2-я Sports.ru
- ↑ «Олимпиада-2018. Россия завоевала серебро в командном турнире фигуристов». Sports.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Олимпиада-2018. Загитова выиграла короткую программу, Медведева – 2-я». Sports.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Олимпиада-2018. Загитова завоевала золото, Медведева – серебро». Sports.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Первый канал разобрал сложность программ Евгении Медведевой и Алины Загитовой накануне решающего проката
- ↑ Медведева vs Загитова: экспертный разбор короткой программы российских звёзд
- ↑ Фигуристка Алина Загитова принесла России первое золото Олимпиады-2018
- ↑ Алина Загитова: «Чтобы следить за моими выступлениями на льду, бабушка подружилась с компьютером»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալինա Զագիտովա» հոդվածին։ |
|
- Մայիսի 18 ծնունդներ
- 2002 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանում ծնվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Ռուսաստանի սպորտի վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Աշխարհի չեմպիոններ
- Ռուս գեղասահորդներ
- Օլիմպիական չեմպիոններ
- Գեղասահքի Եվրոպայի չեմպիոններ
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ