Ալիսա Շվարցեր
Ալիսա Շվարցեր գերմ.՝ Alice Schwarzer | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1942[1][2][3][…] (81 տարեկան) |
Ծննդավայր | Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող, կանանց իրավունքների պաշտպան և խմբագիր |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | aliceschwarzer.de |
Alice Schwarzer Վիքիպահեստում |
Ալիսա Սոֆի Շվարցեր[5] (գերմ.՝ Alice Sophie Schwarzer դեկտեմբերի 3, 1942[1][2][3][…], Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն), գերմանացի լրագրող և հրապարակախոս, ֆեմինիստական շարժման ակտիվիստ և բացահայտ լեսբուհի, EMMA ամսագրի հիմնադիր, Bild տաբլոիդի նախկին սյունակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիսա Սոֆի Շվարցերը ծնվել է 1942 թվականին 22-ամյա միայնակ մոր ընտանիքում[6]։ Ալիսը մեծացել է մորական կողմից տատիկի և պապիկի մոտ՝ Վուպերտալում[7]։ Նրանք նացիզմի հակառակորդներ էին[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալիսը տարհանվել է Բավարիա և վերադարձել է Ռուրի շրջան միայն 1950 թվականին[7]։
Սովորել է Ֆրանսիայում, 1969 թվականից աշխատել որպես լրագրող։ Միևնույն ժամանակ ուսումնասիրել է հոգեբանություն և սոցիոլոգիա։ Նրա դասախոսների թվում եղել է Միշել Ֆուկոն։ Հենց այդ ժամանակ Շվարցերը հանդիպել է Ժան Պոլ Սարտրի և Դանիել Կոն-Բենդիտի հետ։ Եղել է ֆեմինիստական շարժման հիմնադիրներից մեկը Փարիզում, իսկ ավելի ուշ՝ Գերմանիայում[8]։
1971 թվականի ապրիլին Շվարցերը միացել է Ֆրանսիայում աբորտների օրինականացման արշավին։ Քարոզարշավի շրջանակներում Շվարցերը Սիմոնա դե Բովուարի, Ժաննա Մորոյի, Կատրին Դենյովի և 340 այլ ֆրանսուհիների հետ հրապարակավ հայտարարել է, որ քրեական աբորտ է տարել։ Հունիսին նմանատիպ արշավ է անցկացվել Գերմանիայում։ Շվարցերը, Սենթա Բերգերը, Ռոմի Շնայդերը և ևս 374 գերմանուհիներ պատմել են աբորտների մասին։ Ավելի ուշ, սակայն, Շվարցերը խոստովանել է, որ երբեք աբորտ չի արել[9]։ Շվարցերն արշավն անվանել է «Կանայք ընդդեմ § 218» (գերմ.՝ Frauen gegen den § 218)՝ ԳՖՀ-ի քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի անունով, որն արգելում է աբորտը։ 1971 թվականի աշնանը Շվարցերը հրատարակել է համանուն գիրք։ ԳՖՀ-ում աբորտներն օրինականացվել են 1975 թվականին։
Շվարցերը նաև պայքարել է օրենքի դեմ, որն արգելում էր ամուսնացած կանանց աշխատանք ստանալ առանց ամուսնու համաձայնության, ամուսնական բռնաբարությունները և անհավասար վարձատրությունը[9]։ Նա դարձել է ֆեմինիզմի կենտրոնական ակտիվիստ Գերմանիայում, և նրա անունը հիշատակվել է ժամանակակից պատմության գերմանական դասագրքերում[8][9]։ 1996 թվականին Շվարցերն արժանացել է պետական բարձրագույն պարգևին՝ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի[9]։ 2004 թվականին դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի սպա։
1977 թվականին Շվարցերը հիմնել է EMMA ֆեմինիստական ամսագիրը։ 1992-1993 թվականներին վարել է Zeil um Zehn հեռուստաշոուն Hessischer Rundfunk հեռուստաալիքով։ Հրատարակել է մի շարք գրքեր, այդ թվում՝ Պետրա Քելլիի, Մարիոն Դենհոֆի և Ռոմի Շնայդերի կենսագրությունները։ 2011 թվականին Շվարցերը հրատարակել է իր ինքնակենսագրությունը՝ Lebenslauf[[9][10]։
2003 թվականին ZDF հեռուստաընկերությունը թողարկել է «Մեր լավագույնները» հեռուստանախագիծը, որի շրջանակներում գերմանացիներին առաջարկվում էր ընտրել մեծագույն հայրենակիցներին։ Շվարցերը զբաղեցրել է 23-րդ տեղը և առաջին տեղը ողջերի շրջանում։ Նա ինքը ներկայացրել է Հանս և Սոֆի Շոլերի թեկնածությունը, որոնք զբաղեցրել են 4-րդ տեղը։
Ալիսա Շվարցերն աջակցել է մարմնավաճառության քրեականացմանը։ Նա նաև դեմ է արտահայտվել իսլամիզմին և հիջաբ կրելուն։ Շվարցերն ընդգծել է կանանց ստորադաս դիրքը իսլամում[11]։ Նա նաև բարձրացրել է իսլամական մշակույթում կանանց նկատմամբ բռնության հարցը՝ Քյոլնում 2016 թվականի ամանորյա հարձակումների համատեքստում։
2016 թվականին Շվարցերը մեղավոր է ճանաչվել մոտավորապես 4 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ և դատապարտվել տուգանքի[12]։
2018 թվականի հունիսին Շվարցերն ամուսնացել է լուսանկարիչ Բետինա Ֆլիթների հետ[13]։
2021 թվականին Շվարցերը կոչ է արել չեղարկել Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը՝ այն անվանելով «սոցիալիստական գյուտ» և «խորհրդանշական շողոքորթություն»։ Այս հիշատակի օրը նա բացատրել է որպես «տեքստիլագործների գործադուլ, որը չունի պատմական ապացույցներ»[14]։
2022 թվականի ապրիլին լրագրող Ալիս Շվարցերը հեղինակել է բաց նամակ, որը ստորագրել են Գերմանիայի ավելի քան 500,000 քաղաքացիներ, այդ թվում՝ գերմանական մշակութային բազմաթիվ գործիչների կողմից, որը նա ուղարկել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ կոչ անելով հրաժարվել Ուկրաինա ռազմական տեխնիկա ուղարկելուց և նպաստել խաղաղ բանակցություններին[15]։
2023 թվականի փետրվարին նա և Սառա Վագենկնեխթը գրել են «Manifest für Frieden» (բառացի՝ «Խաղաղության մանիֆեստ»), խնդրագիր՝ ընդդեմ Ուկրաինային զենք մատակարարելու[16]։
Հարկային խարդախություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին Շվարցերը հաշիվ է բացել Ցյուրիխում գտնվող Lienhardt & Partner մասնավոր բանկում՝ իր ակտիվները Գերմանիայի հարկային մարմիններից թաքցնելու նպատակով[17]։ Հետագայում գրքերի վաճառքից և հրապարակային շնորհանդեսներից ստացած եկամուտը փոխանցել է շվեյցարական այս բանկային հաշվին՝ այդպիսով խուսափելով Գերմանիայում հարկվելուց։ Նրա անօրինական ակտիվները, ներառյալ՝ տոկոսները և բարդ տոկոսները, կազմել են մինչև 4 միլիոն եվրո[17]։
Համաձայն Գերմանիայի հարկային օրենսգրքի 371-րդ հոդվածի («Abgabenordnung»)՝ հարկային խարդախություն կատարողը կարող է խուսափել պատժից, եթե նա ընդունում է հանցանքը և իշխանություններին տրամադրում չվճարված հարկերի ամբողջական բացահայտում (գերմ.՝ strafbefreiende Selbstanzeige)։ Շվարցերը փորձել է այդ տեղեկությունները գաղտնի կերպով տրամադրել Գերմանիայի հարկային մարմիններին։ Սակայն 2014 թվականի փետրվարին գերմանական Der Spiegel թերթը հետաքննական հոդված է գրել այդ թեմայով՝ ամբողջ գործը դարձնելով հանրային[18]։
Ի պատասխան՝ Շվարցերն այդ հարցի վերաբերյալ հայտարարություն է արել իր անձնական կայքում[19]։ «Իմ անունից» («In eigener Sache») վերնագրով նյութում նա խոստովանել է, որ եղել է հարկային խարդախ[19]։ Այդ հայտարարության մեջ Շվարցերը փորձել է արդարացնել իր հանցագործությունները՝ պնդելով, որ նախկինում վախեցել է Գերմանիայում քաղաքական հակառակորդներից ու «ազնվորեն վախեցել է», որ կարող է ստիպված լինել լքել երկիրը, հետևաբար պետք է ֆինանսապես պատրաստված լիներ[20]։
2014 թվականի մայիսին Գերմանիայի հարկային մարմինները և քրեական դատախազները ներխուժել են Շվարցերին պատկանող մի շարք շինություններ[21]։ Նույն պահին դատավորը արձակել է Շվարցերի մի քանի բանկային հաշիվների խուզարկության հրամաններ[21]։ Պարզվել է, որ Գերմանիայի հարկային մարմիններին ներկայացված նրա նախնական կամավոր տեղեկությունը սխալ է եղել, և նա իրականում երբեք չի ընդունել իր չվճարված հարկերի ամբողջ գումարը։ Գերմանական հարկային օրենսդրության համաձայն՝ նման դեպքերում կամավոր բացահայտումներն արդարացնող ազդեցություն չունեն։ Հետևաբար, 2016 թվականի հուլիսին Քյոլնի Amtsgericht-ը (տեղական դատարանը) Շվարցերին հարկային խարդախության համար տուգանել է վեցանիշ գումարի չափով[22]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 թվական․ Արևմտյան Գերմանիայի Հաղորդակցության ակադեմիայի դոկտոր Կուրտ Նևեն Դյումոնի մեդալ
- 1996 թվական․ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան (ժապավենի վրա՝ «Արժանիքների համար» խաչ)[23]
- 1997 թվական․ Շուբերտի գրական մրցանակ
- 1997 թվական․ Տարվա կին՝ Գերմանիայի քաղաքացիների ասոցիացիայի կողմից
- 2004 թվական․ Ոսկե փետուր
- 2004 թվական․ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
- 2004 թվական․ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի պետական պարգև
- 2005 թվական․ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան
- 2005 թվական․ Տարվա լրագրող՝ ըստ Medium-Magazin-ի
- 2006 թվական․ Հայնրիխ Հայնե ընկերության պատվավոր մրցանակ
- 2007 թվական․ Էլս Մայերի հիմնադրամի մրցանակ
- 2008 թվական․ Լյուդվիգ Բյոռնեի անվան մրցանակ
- 2010 թվական. Դուիսբուրգ-Էսենի համալսարանի պրոֆեսոր Մերկատորի մրցանակ[24]
- 2018 թվական․ Մարկգրաֆլեր Գուտեդելի մրցանակ[25]
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Frauen gegen den § 218. Suhrkamp Verlag, Frankfurt 1971.
- Frauenarbeit — Frauenbefreiung. Suhrkamp Verlag, Frankfurt 1973. 1985 neu aufgelegt als: Lohn: Liebe
- Der kleine Unterschied und seine großen Folgen. Frauen über sich; Beginn einer Befreiung. Protokolle und Essays. 1. Auflage 1975. S. Fischer, Frankfurt a. M.
- So fing es an — 10 Jahre neue Frauenbewegung. Chronik. Emma Frauenverlag, 1981.
- Mit Leidenschaft. Texte von 1968—1982. Rowohlt Verlag, Hamburg 1982.
- Simone de Beauvoir heute — Gespräche aus 10 Jahren. Interviews und Essays. Rowohlt Verlag, Hamburg 1982.
- Warum gerade sie? Weibliche Rebellen. Luchterhand Verlag, Frankfurt am Main 1989.
- Von Liebe + Haß. Fischer Verlag, Frankfurt 1992.
- Eine tödliche Liebe — Petra Kelly + Gert Bastian. Kiepenheuer & Witsch, Köln 1994, ISBN 3-462-02288-1.
- Marion Dönhoff — Ein widerständiges Leben. Kiepenheuer & Witsch, Köln 1996, ISBN 3-462-02531-7.
- So sehe ich das. Texte von 1992—1996. Kiepenheuer & Witsch, Köln 1997.
- Romy Schneider — Mythos und Leben. Kiepenheuer & Witsch, Köln 1998, ISBN 3-462-02740-9.
- Der große Unterschied. Gegen die Spaltung von Menschen in Männer und Frauen. Kiepenheuer & Witsch, Köln 2002, ISBN 3-462-02934-7.
- Alice im Männerland. Eine Zwischenbilanz. Kiepenheuer & Witsch, Köln 2002, ISBN 3-462-03143-0.
- Alice Schwarzer porträtiert Vorbilder und Idole. Kiepenheuer & Witsch, Köln 2003, ISBN 3-462-03341-7.
- Frauen mit Visionen, mit Fotografin Bettina Flitner, Knesebeck, München 2004
- Liebe Alice, liebe Barbara. Kiepenheuer & Witsch, Köln 2005.
- Die Antwort. Kiepenheuer & Witsch, Köln 2007, ISBN 978-3-462-03773-9.
- Simone de Beauvoir. Ein Lesebuch mit Bildern. Rowohlt, Reinbek 2007
- Simone de Beauvoir. Weggefährtinnen im Gespräch. Kiepenheuer & Witsch, Köln 2007
- Journalistin aus Passion. Picus, Wien 2010
- Lebenslauf. Autobiografie. Kiepenheuer & Witsch, Köln 2011, ISBN 978-3-462-04350-1.
- Reisen in Burma., DuMont Verlag, Köln 2012, ISBN 978-3-8321-9424-6.
- Meine algerische Familie. Kiepenheuer & Witsch, Köln 2018, ISBN 978-3-462-05120-9.
- Lebenswerk. Zweiter Teil der Autobiografie. Kiepenheuer & Witsch, Köln 2020.
Անգլերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Schwarzer, Alice (1984). After the Second Sex. Pantheon. ISBN 0-394-72430-5.
- Schwarzer, Alice (1984). Simone de Beauvoir today: Conversations, 1972–1982. Hogarth Press. ISBN 0-7011-2784-8.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.sueddeutsche.de/news/leben/essen--trinken---muellheim-alice-schwarzer-erhaelt-markgraefler-gutedelpreis-2018-dpa.urn-newsml-dpa-com-20090101-180323-99-615304
- ↑ Müller-Urban, Kristiane; Urban, Eberhard (2016 թ․ հոկտեմբերի 4). Starke Frauen im Bergischen Land: 30 Porträts (գերմաներեն). Droste Verlag. ISBN 978-3-7700-4130-5.
- ↑ «Alice Schwarzer geb. 1942». Lebendiges Museum Online (գերմաներեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Alison Smale (1.4.2017). «A Pioneering German Feminist Looks Back in Anguish». The New York Times. էջ A8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 02-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 04-ին.
- ↑ 8,0 8,1 Strobl I. «Alice Schwarzer». Planet Wissen (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 07-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 07-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Cords S. (1.12.2017). «Germany's most famous women's rights activist Alice Schwarzer at 75». Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 02-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Sojitrawalla S. «Feministin aus Berufung» (գերմաներեն). Deutschlandfunk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 01-ին.
- ↑ «Islamismus ist eine „politische Gefahr im Weltmaßstab"» (գերմաներեն). Deutschlandfunk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 06-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 01-ին.
- ↑ «Strafbefehl gegen Alice Schwarzer» (գերմաներեն). Frankfurter Allgemeine Zeitung. 2016 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 02-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 01-ին.
- ↑ «Alice Schwarzer hat ihre Lebensgefährtin geheiratet». Hamburger Abendblatt (գերմաներեն). 7.6.2018. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայսի 02-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 07-ին.
- ↑ Rheinische Post: Alice Schwarzer fordert Abschaffung des Frauentages Արխիվացված 2023-10-22 Wayback Machine.(գերմ.) 04.03.2021
- ↑ «Erich Vad: Was sind die Kriegsziele?». Emma (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Wagenknecht und Schwarzer warnen vor Ausweitung des Krieges» [Wagenknecht and Schwarzer warn against expansion of the war]. www.ndr.de (գերմաներեն). Norddeutscher Rundfunk. 2023 թ․ փետրվարի 11. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
- ↑ 17,0 17,1 «Strafbefehl gegen Alice Schwarzer». Frankfurter Allgemeine Zeitung (գերմաներեն). 2016 թ․ հուլիսի 10.
- ↑ «Alice Schwarzer beichtet Schweizer Steuergeheimnis» (գերմաներեն). Spiegel Online. spiegel.de. 2014 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 19,0 19,1 «Alice Schwarzer schreibt: In eigener Sache». aliceschwarzer.de (գերմաներեն). 2014 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. See also «German feminist Alice Schwarzer admits to Swiss account, then goes on offensive». Deutsche Welle. 2014 թ․ փետրվարի 2.
- ↑ «Alice Schwarzer schreibt: In eigener Sache». aliceschwarzer.de (գերմաներեն). 2014 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. "Ich habe in Deutschland versteuerte Einnahmen darauf eingezahlt in einer Zeit, in der die Hatz gegen mich solche Ausmaße annahm, dass ich ernsthaft dachte: Vielleicht muss ich ins Ausland gehen."
- ↑ 21,0 21,1 «Durchsuchung bei Alice Schwarzer – Neuer Verdacht auf Steuerhinterziehung» (գերմաներեն). Spiegel Online. spiegel.de. 2014 թ․ հունիսի 7.
- ↑ «Steuerhinterziehung: Strafbefehl gegen Alice Schwarzer». Faz.net (գերմաներեն). Frankfurter Allgemeine Zeitung. faz.net. 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Cords, Suzanne (2017 թ․ դեկտեմբերի 1). «Germany's most famous women's rights activist Alice Schwarzer at 75». Deutsche Welle. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին. «she and her fellow activists revealed decades after the "I had an abortion" campaign that they had not actually had one themselves — that the action was pure political provocation.»
- ↑ UDE: Alice Schwarzer wird Mercator-Professorin 2010. (in German) In: Informationsdienst Wissenschaft. 2010 թ․ սեպտեմբերի 13, վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Alice Schwarzer erhält Markgräfler Gutedelpreis 2018 (in German) in Süddeutsche Zeitung 2018
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը գերմաներենով
- Alice Schwarzer Internet Movie Database կայքում
- Ալիսա Շվարցերը perlentaucher.de-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Շվարցեր» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- Անձինք ըստ քրեական մեղադրանքի
- Գերմանալեզու գրողներ
- Գերմանացի լրագրողներ
- Գերմանացի կանայք
- Գերմանացի կին ակտիվիստներ
- Գերմանացի կին գրողներ
- Գերմանացի հոգեբաններ
- Գերմանացի սոցիոլոգներ
- Գերմանացի տպագրիչներ
- Գերմանացի ֆեմինիստներ
- Գերմաներեն գրականություն
- Գերմանիայում ծնվածներ
- Էսսե
- Ինքնակենսագրություններ
- ԼԳԲՏ անձինք
- Լրագրողներ այբբենական կարգով
- Խմբագիրներ
- Կենսագրություն
- Հրապարակախոսներ
- Ոչ գեղարվեստական գրողներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Քաղաքական գրականություն
- Ֆեմինիստ գրողներ