Ալի Խամենեի
Ալի Խամենեի Ali Hoseini-Khamenei | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Մաշհադ Իրան |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Իրանցի |
Մայրենի լեզու | ադրբեջաներեն |
Կրոն | Իսլամ |
Կրթություն | Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան |
Մասնագիտություն | ֆաքիհ, քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրող և բանաստեղծ |
Աշխատանք | Իրանի Հոգևոր Առաջնորդ |
Ամուսին | Mansoureh Khojaste Bagherzadeh? |
Ծնողներ | Ջավադ Խամենեի (Հայր) Խադջի Միրդամատի (Մայր) |
Զբաղեցրած պաշտոններ | Իրանի բարձրագույն ղեկավար, Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ, Իրանի նախագահ, Commander-in-Chief of the Iranian Armed Forces? և commanding officer? |
Կուսակցություն | Combatant Clergy Association? և Իսլամական հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Մուստաֆա, Մասուդ, Մոջտաբա, Մեյսամ, Բոշրա, Խոդա |
Կայք | khamenei.ir |
Ստորագրություն | |
Ali Khamenei Վիքիպահեստում |
Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեի (պարս.՝ سید علی حسینی خامنهای, ապրիլի 19, 1939[1][2][3], Մաշհադ, Պահլավական Իրան), իրանցի հոգևորական և քաղաքական գործիչ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ 1989 թվականից, Իրանի նախագահ 1981-1989 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Խամենեին ծնվել է 1939 թվականի հուլիսի 17-ին Իրանի Մաշհադ քաղաքում։ Նա եղել է ընտանիքի ութ երեխաներից երկրորդը։ Հայրն ազգությամբ ազարի (ադրբեջանցի) էր, իսկ մայրը՝ պարսիկ։ Ալի Խամենեին Մաշհադում սովորել է շիա իսլամական հոգևոր ակադեմիայում։ 1957 թվականին տեղափոխվել է Իրաքի Նաջաֆ քաղաքը, բայց քիչ ժամանակ անց վերադարձել է հարազատ քաղաքը։ Հաջորդ տարի տեղափոխվել է Ղոմ, որտեղ աշակերտել է այաթոլլահ Հոսեյն Բորուջերդիին և Ռուհոլլահ Խոմեյնիին։ Խոմեյնիի արմատական հայացքները շատ ուժեղ ազդեցություն են ունեցել Ալի Խամենեի վրա, որը սկսել է ընդդիմադիր գործունեություն ծավալել Մոհամադ Ռեզա շահի իշխանության դեմ։ 1964 թվականին շահի հրամանով Ռուհոլլահ Խոմեյնին վտարվել է Իրանից, իսկ Ալի Խամենեին բանտարկվել է, սակայն շուտով ազատ է արձակվել և տեղափոխվել Մաշհադ։ 1963 թվականից մինչև 1975 թվականը Ալի Խամենեին բանտարկվել է ավելի քան 5 անգամ[4]։
Իսլամական հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Խամենեին եղել է Իրանի իսլամական հեղափոխության առանցքային դեմքերից մեկը։ Իսլամական հեղափոխությունից հետո Ալի Խամենեին հիմնադրել է «Ջոմհուրի-ե էսլամի» թերթը՝ Իսլամական հանրապետության մասին[5]։ Այաթոլլահ Մոնտեզերի հրաժարականից հետո Խոմեյնին Ալի Խամենեին նշանակել է Թեհրանի ուրբաթօրյա աղոթքների ղեկավար։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ժամանակ անց Ալի Խամենեին զբաղեցրեց Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Ալի Խամենեին բազմիցս այցելել է ռազմաճակատը որպես Պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչ։
Իրանի նախագահական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թ. հունիսի 27-ին՝ Իրանում անցկացվեցին Նախագահական Ընտություններ։
Ընտրությունների արդունքներ՝
Թեկնածու | Ձայների Քանակ | % |
---|---|---|
Ալի Խամենեի | 16 003 242 | (95.02%) |
Ալի Ակբար Պարվարեշ | 342 600 | (2.03%) |
Հասան Հաֆուրիֆարդ | 78 559 | (0.47%) |
Ռեզա Զավերեի | 62 133 | (0.37%) |
Անվավեր Քվեաթերթիկներ | 356 266 | (2.12%) |
Հաջորդ նախագահական ընտրությունները Իրանում անցկացվեցին 1985 թվականի օգոստոսի 16-ին։ Այդ ժամանակ նույնպես Ալի Խամենեին ձայների ճնշող մեծամասնությամբ (85%) վերընտրվեց Իրանի Նախագահի պաշտոնում։
Ալի Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի հունիսի 3-ին մահացավ Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին։ Այնուհետև Իրանի 74 հոգևորականների քվեարկությամբ Ալի Խամենեին ստացավ 60 ձայն և դարձավ Իրանի հոգևոր առաջնորդ։ Ալի Խամենեին իրապես ընդլայնեց հոգևոր առաջնորդի լիազորությունները։ Այժմ Իրանի հոգևոր առաջնորդը ավելի ազդեցիկ է, քան Իրանի Նախագահը։
Արտաքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ Նահանգների քննադատությունը Ալի Խամենեի ելույթի անբաժանելի մասն են կազմում։ Նա քննադատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին Միջին Արևելքում իմպերիալիստական քաղաքականություն վարելու համար։ Քննադատում է նաև Իսրայելին աջակցելու և Իրաքի հանդեպ ագրեսիա առաջացնելու համար[6]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Խամենեին Գրել է 10-ից ավելի գրքեր՝
- Իսլամական Հուրանի ընդհանուր ծրագիրը
- Աղոթքի խորությունը
- Համբերության հարցը
- Չորս խոշոր գիտության գործիչների մասին
- Վիլայեթ
- Շիա Իմամների կենսագրությունը
- Միասնություն և Նվիրվածություն
- Արվեստը Այաթոլլա Խամենեիի տեսանկյունից
- Կրոնի պատշաճ ըմբռնումը
- Գործոնն է Իմամների կյանքի պայքարը
- Անհրաժեշտ է վերադառնալ Հուրանին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Office of the Supreme Leader
- https://khamenei.ir/
- https://english.khamenei.ir/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Խամենեի» հոդվածին։ |
|