Jump to content

Ալոիզիա Վեբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոիզիա Վեբեր
գերմ.՝ Maria Aloysia Antonia Weber Lange
Դիմանկար
Ծնվել է1760[1][2]
ԾննդավայրZell im Wiesental[3]
Մահացել էհունիսի 8, 1839(1839-06-08)[1]
Մահվան վայրԶալցբուրգ[3]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունօպերային երգչուհի, դերասանուհի, կոմպոզիտոր և թատրոնի դերասանուհի
ԱմուսինJoseph Lange?
Ծնողներհայր՝ Franz Fridolin Weber?, մայր՝ Cäcilia Weber?
 Aloysia Weber Վիքիպահեստում

Ալոիզիա Վեբեր (գերմ.՝ Maria Aloysia Antonia Weber Lange, 1760[1][2], Zell im Wiesental[3] - հունիսի 8, 1839(1839-06-08)[1], Զալցբուրգ[3]), 18-րդ դարի գերմանացի օպերային երգչուհի (սոպրանո

Կոնստանցիա Մոցարտի քույրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ցել Իմ Վիզենթալում, Վեբեր ընտանիքի չորս դստրերից մեկն է։ Նրա քույրերն են սոպրանո Ժոզեֆա Վեբերը (1758—1819), որը Մոցարտի «Կախարդական ֆլեյտա» օպերայում կատարել է գիշերվա թագուհու դերը, Կոնստանցիա Վեբեր՝ Մոցարտի կինը, Սոֆի Վեբերը։ Նրա զարմիկը եղել է կոմպոզիտոր Կառլ Մարիա ֆոն Վեբերը։

Նրա ծնվելուց հետո ընտանիքը տեղափողվել է Մանհայմ։ Ալոիզիան մեծացել է այնտեղ։ 1778 թվականին տեղափոխվել է Մյունխեն, որտեղ տեղի է ունեցել նրա առաջնելույթը։ Հաջորդ տարի նա առաջարկ է ստացել տեղափոխվել Վիեննա՝ այնտեղ երգելու, ընտանիքը նրա հետ միասին սեպտեմբերին տեղափոխվել է Վիեննա։ Հայրը մի որոշ ժամանակ այնտեղ աշխատել է՝ որպես այցելուների տոմսերն ընդունող։ Սակայն նա մեկ ամիս անց հանկարծամահ է եղել։

Ալոիզան Վիեննայում շուրունակել է իր կարիերան բավականին հաջող, նամանավանդ առաջիկա երկու տասնամյակների ընթացքում։

1780 թվականի հոկտեմբերի 31-ին նա ամուսնացել է Իոսիֆ Լանգեի հետ, որը արքունական թատրոնում դերասան էր, նաև եղել է նկարիչ և նկարել է Մոցարտի դիմանկարը։ Ալոիզիան եղել է Լանգեի երկրորդ կինը, առաջին կինը մահացել էր 1779 թվականին[4]։

1782 թվականին նա տեղափոխվել է Բուրգթատրոնում ՝ իտալական օպերաներում հանդես գալու համար։ Այսպես շարունակվել է ընդամենը ութ ամիս, շուտով նա ճանաչվել է «պերսոնա նոն գրատա» աշխատավարձի և դերերի բաշխման հետ կապված։ Նա շարունակել է երգել, սակայն արդեն Քերնթներթոր թատրոնում, ինչպես նաև Բուրգթատրոնում խաղալ դրվագային դերեր։ 1795 թվականին մեկնել է հյուրախաղերի իր քրոջ՝ Կոնստանցիայի հետ։ Այդ տարվանից սկսած նա դադարել է ապրել իր ամուսնու հետ։

Նա ծերությունն անցկացրել է Զալցբուրգում քույրերի՝ Կոնստանցիայի և Սոֆյայի հետ։

Հարաբերություններ Մոցարտի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 1777 թվականին 21-ամյա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը որոշ ժամանակ անցկացրել է Մանհեյմում, որտեղ նա հույս ուներ գտնել աշխատանք։

Ուսման տարիներին Մոցարտը սիրահարվել է օրիորդ Վեբերին։ Մոցարտը Վիեենա է վերադարձել 1781 թվականին, և նույն թվականին ավելի ուշ եղել է Վեբերի տանը։ Ընտանիքի հայրը 1779 թվականին մահացել է։ Մոցարտը սիրահարվել է երրորդ քրոջը՝ Կոնսատանցիային։ Նրանք ամուսնացել  են 1782 թվականին։

Երաժշտություններ գրված Մոցարտի կողմից Ալոզիա Վեբերի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Alcandro, lo confesso»
  • «Popoli di Tessaglia!»
  • «Nehmt meinen Dank, ihr holden Gönner!»
  • «Mia speranza adorata – Ah, non sai, qual pena»
  • «Vorrei spiegarvi, oh Dio!» և «No, no, che non sei capace»[5][6]
  • «Da schlagt die Abschiedsstunde»
  • «Ah se in ciel»

Ալոզիա Վեբերը գրականությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոցարտի և Ալոզիայի հարաբերությունները թեմա են դարձել Ջուլիետ Ուոլդրոնի «Մոցարտի կինը» վեպի համար (2000)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Répertoire International des Sources Musicales — 1952.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #122638212 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Joseph Lange, Biographie des Joseph Lange, k.k. Hofschauspielers, Vienna 1808, p. 117
  5. Deutsch 1965, 217. This was Алоизия’s «first appearance at the Italian opera», and it was very positively received (Deutsch 218).
  6. New Grove online, «Weber» 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիզիա Վեբեր» հոդվածին։