Ականց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ականց (այլ կիրառումներ)
Բնակավայր | ||
---|---|---|
Ականց | ||
Երկիր | Թուրքիա | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արճեշի գավառակ | |
Համայնք | Վանի մարզ և Վանի վիլայեթ | |
Այլ անվանումներ | Ականձ | |
Մակերես | 2133 կմ² | |
ԲԾՄ | 1691 մետր | |
Բնակչություն | 173 313 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրք, քուրդ | |
Տեղաբնականուն | ականցեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 65400 | |
Պաշտոնական կայք | ercis.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Ականց, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Վանա լճի հյուսիսային ափամերջ շրջանում, լճից 5-6 կմ հեռու, Արճեշ քաղաքի մոտ, բլրաշատ հարթավայրում, Արճեշ բերդաքաղաքի մոտակայքում, նրանից հարավ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրում կային այգիներ, պտղատու ծառեր, կաղամախիներ և ուռենիներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Արճեշ քաղաքը Վանա լճի տակն անցնելուց հետո Ականցը բավական մեծացել ու ընդարձակվել է՝ դառնալով Արճեշի գավառի կենտրոնը։ Ականցն ուներ իր նավահանգիստը, որով կապվում էր Վանա լճի մյուս նավահանգիստների (Վանի, Դատվանի, Արծկեի և Խլաթի) հետ, ներմուծում և արտածում էր տարբեր մթերքներ։
Մեծ եղեռնի ժամանակ Ականցի հայ բնակչության մեծ մասը զոհվել է, մնացածն ապաստանել է Արևելյան Հայաստանում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության նախնիների մի մասը հին Արճեշ քաղաքից էին։ XX դարի սկզբին Ականցում կար 1000 տուն բնակիչ, որից 250-ը՝ հայ, մնացածը՝ թուրք և քուրդ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով և մասամբ՝ ձկնորսությամբ։ Տարածված արհեստներից էին կոշկակարությունը, դերձակությունը և ոսկերչությունը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ականցն ուներ Ս. Թադեոս և Ս. Գևորգ անուններով եկեղեցիներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղաքաղաքում գործում էր երկու ուսումնարան (արական և իգական), գրադարան-ընթերցարան։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1450-1480 թվականներին Ականցում ընդօրինակվել է երկու ավետարան[1]։
Ականց գուղաքաղաքի շրջակայքում գտնգում է համանուն դաշտ, Մակերևույթը ալիքավորված է, կլիման ցամաքային է և ոռոգվում է Արճեշ գետով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 131 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 131 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականց» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 222)։ |