Jump to content

Ակտինոմիկոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակտինոմիկոզ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառA. israelii?[1] և Ճառագայթասնկեր
Հիվանդության ախտանշաններgranulomatous inflammation?[1], idiopathic chronic fatigue?[1], թարախակույտ[1] և Խուղակ
Բուժաքննությունֆիզիկալ զննում և Լուսային մանրադիտակ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
 Actinomycosis Վիքիպահեստում

Ակտինոմիկոզ (լատին․՝ actinomycosis, հին հունարեն՝ ἀκτίς - ճառագայթ և μύκηςսունկ), կենդանիների և մարդկանց քրոնիկական վարակիչ հիվանդություն։ Հարուցիչները ճառագայթասնկերն են։

Կենդանիները հիվանդանում են ճառագայթասնկերով վարակված կերից։ Մարդու մոտ վարակի ուղիները բերանի խոռոչը և շնչառության օրգաններն են։ Հիվանդությունը արտահայտվում է ծնոտոսկրի, նրա շրջապատի փափուկ հյուսվածքների, պարանոցի, երբեմն՝ թոքերի, թոքամզի, մաշկի, աղիքների և այլ օրգանների վրա՝ ուռուցիքների առաջացմամբ։

Ուռուցքները փափկում են, թարախակալվում և քայքայում օրգաններն ու հյուսվածքները։ Արտադրված թարախը հարուստ է ճառագայթասնկերով։

Բուժումը վիրաբուժական է։ Օգտագործվում է նաև ճառագայթային բուժում և դեղաբուժում (տինոլիզատ, անտիբիոտիկներ և այլն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology — 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտինոմիկոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 231