Jump to content

Ահմադ Ղաջար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմադ Ղաջար
պարս.՝ احمد شاه قاجار
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1898(1898-01-21)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էփետրվարի 21, 1930(1930-02-21) (32 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն
ԳերեզմանՔերբելա
ՔաղաքացիությունԻրան
Կրոնիսլամ և շիա իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինBadr-almoluk?
Ծնողներհայր՝ Mohammad Ali Shah Qajar?, մայր՝ Մալեքեհ Ջահան
Զբաղեցրած պաշտոններՇահ
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ[1] Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ[1] և Եգիպտոսի Մուհամեդ Ալիի շքանշան
ԵրեխաներFereydoun Mirza Qajar?, Irandokht? և Homayun Dokht?
Ստորագրություն
Изображение автографа
 Ahmad Shah Qajar Վիքիպահեստում

Ահմադ Ղաջար ( պարս.՝ احمد شاه قاجار , հունվարի 21, 1898(1898-01-21), Թավրիզ, Իրան - փետրվարի 21, 1930(1930-02-21), Նյոյի սյուր Սեն) Պարսկաստանի (Իրան) շահն էր 1909 թվականի հուլիսի 16-ից մինչև 1925 թվականի դեկտեմբերի 15-ը և Ղաջարների արքայատոհմի վերջին իշխող անդամը[2]:

Ահմադ Շահը ծնվել է Թավրիզում 1898 թվականի հունվարի 21-ին և գահ է բարձրացել 12 տարեկանում[3] 1909 թվականի հուլիսի 16-ին խորհրդարանի կողմից հոր ՝ Մոհամմադ Ալի Շահի հեռացումից հետո։ Երիտասարդ տարիքում Ալի-Ռեզա Խանը, նրա հետ գահակալում էր որպես ռեգենտ: Չափահասությունից հետո պաշտոնապես թագադրվեց 1914 թվականի հուլիսի 21ին։

1909 թվականի հուլիսի 16-ին Մոհամմադ Ալի Շահը գահընկեց արվեց ապստամբների կողմից, որոնք ձգտում էին վերականգնել 1906 թվականի Սահմանադրությունը : Այնուհետև ապստամբները ստեղծեցին Մեծ ՄԵջլիսը, որը կազմված էր 500 հոգուց։ Նրանք Արևի գահին դրեցին Ահմադ Շահին՝ Մոհամմադ Ալիի տասնմեկամյա որդուն:[փա՞ստ]]

Մեծ Մեջլիսն ընդունեց բազմաթիվ բարեփոխումներ։ Նրանք Մեջլիսում ստեղծեցին հինգ նոր տեղ փոքրամասնությունների համար՝ երկու տեղ հայերի համար և մեկական տեղ՝ հրեաների, զրադաշտականների և ասորիների համար: Մեջլիսը ժողովրդավարացրեց ընտրական համակարգը, և նույնիսկ քվեարկության տարիքը քսանհինգից իջեցրեց քսան:

Շատ բան հայտնի չէ Ահմադի վաղ կյանքի մասին՝ մինչև գահին հաջորդելը։

Ահմադը պաշտոնապես թագադրվեց 1914 թվականի հուլիսի 21-ին՝ չափահասության հասնելուց հետո[4]: Նա փորձեց ուղղել երկրին իր հոր կողմից հասցրած վնասները՝ նշանակելով լավագույն նախարարներին, որ կարող էր գտնել։ Նա, սակայն, անարդյունավետ կառավարիչ էր, քանի որ բախվում էր օտարերկրյա ներխուժումների, հատկապես Բրիտանական կայսրության և Ռուսական կայսրության կողմից: Ռուսական և բրիտանական զորքերը Պարսկաստանում կռվել են Օսմանյան կայսրության ուժերի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ահմադ Շահ Ղաջարը (ամենաերիտասարդը, ներքևի ձախ) գեներալ Լիախովի (շահի աջից) և Ալեքսանդր Խան Սեթխանյանի (Լիախովի աջից), 1911 թ.

1910թ. նոյեմբերին գումարված Երկրորդ Մեջլիսը, ինչպես և Առաջին Մեջլիսը, որևէ համապատասխան իրագործման չհանգեցրեց։ Մեջլիսը դարձավ անարդյունավետ, քանի որ կենտրոնական իշխանությունը թույլ էր և չուներ բավարար ազդեցություն:

Ահմադ Շահը (կենտրոնում) որպես երեխա, նկարված Հաջ Սեյեդ Ղոլամհոսեյն Մաջադ Մոջաբիի (վերևում) և պահակների հետ 1901 թ.

1917 թվականին Բրիտանիան օգտագործեց Պարսկաստանին որպես Ռուսաստանի վրա հարձակվելու միջոց՝ 1917 թվականի ռուսական հեղափոխությունում սպիտակ բանակին աջակցելու անհաջող փորձով : Նորածին Խորհրդային Միությունը պատասխանեց՝ գրավելով Հյուսիսային Պարսկաստանի որոշ հատվածներ՝ որպես բուֆերային պետություններ, որոնք շատ նման էին ցարական ժամանակներին: Արշավելով դեպի Թեհրան ՝ Սովետական միությունը ավելի ու ավելի նվաստացուցիչ զիջումներ կորզեց պարսկական կառավարությունից, որի նախարարներին Ահմադ Շահը հաճախ չէր կարողանում վերահսկել: Երկրի այս ծանր վիճակը, կառավարության թուլությունը ու օտարերկրյա աթեիստ ուժերի կողմից ցուցադրված ագրեսիան ստիպեցին երկրի ավանդապաշտ պարսիկներին, ներառյալ՝ Ռուհոլլահ Խոմեյնիին, որը հետագայում դեմ դուրս կգա կոմունիզմին և միապետությանը որպես Պարսկաստանի ինքնիշխանությանը և իսլամի օրենքներին հակասող երևույթներ։

Ահմադ Շահ Ղաջարի նկարը

1920 թվականին կառավարությունը փաստացիորեն կորցրել էր ամբողջ իշխանությունը մայրաքաղաքից դուրս: Ահմադ Շահը նույնպես նկարագրվում էր որպես «հաճույքասեր, անազդեցիկ և անկարող»։Անգլո-Պարսկական պայմանագիրը էլ ավելի բարդացրեց վիճակը։ Երկու քաղաքական կուսակցությունների միջև բանավեճերը հանգեցրին բռնությունների և նույնիսկ սպանությունների:

Պարսկաստանի թույլ տնտեսական վիճակը դրեց Ահմադ Շահին և նրա կառավարությանը օտարերկրյա ազդեցության տակ։ Մի կողմից, անգլո-պարսկական համաձայնագրով Պարսկաստանը ստանում էր անգլո-իրանական նավթային ընկերության եկամուտների միայն մի փոքր մասը: Մյուս կողմից, Կարմիր բանակը ապստամբների և ռազմավարների հետ կառավարում էր գյուղերի մեծ մասը:

1921 թվականի փետրվարի 21-ին Ահմադ Շահը ռազմական հեղաշրջման արդյունքում կորցրեց իր ազդեցությունը, իսկ պաշտպանության նախարար և պարսկական կազակական բրիգադի հրամանատար, գնդապետ Ռեզա Խանը գրավեց վարչապետի պաշտոնը:Ռեզա Խանը(հետագայում՝ Ռեզա Շահ Փահլավին) չեղյալ հայտարարեց ժողովրդի կողմից չսիրված անգլո-պարսկական պայմանագիրը և ընդունեց ռուսա-պարսկական պայամանագիրը, ըստ որի չեղյալ են հայտարարվում մինչ այդ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված բոլոր պայմանագրերը և Պարսկաստանը կարող է ազատ նավարկել Կասպից Ծովում։

Ահմադ Շահի Տաղավար կառուցվել է Ղաջարների իշխանության վերջում Նիավարանի այգիներում։

Իր մնացած բոլոր լիազորություններից զրկվելով՝ Ահմադ Շահն իր ընտանիքի հետ աքսորվեց Եվրոպա 1923 թվականին։ Նա պաշտոնապես գահընկեց արվեց 1925 թվականի հոկտեմբերի 31-ին, երբ Ռեզա Խանը Մեջլիսի կողմից հռչակվեց շահ՝ որպես Ռեզա շահ Փահլավի։ Սա դադարեցրեց Ղաջարների դինաստիան:

Ահմադ Շահ Ղաջարը 10 շահի նամականիշի վրա:
Ռեզա Խանը (հետագայում՝ Ռեզա Շահ Փահլավին ) Ահմադ Շահի հետևում նշանավոր արքայազն Աբդոլ-Հոսեյն Ֆարմանֆարմայի հետ:

1923 թվականին Ահմադ Շահն առողջական պատճառներով Պարսկաստանից մեկնեց Եվրոպա։ Ավելի ուշ, Ղաջարների դինաստիայի պաշտոնական անկումը Մեջլիսի կողմից, Ահմադ Շահի 1923 թվականի եվրոպական շրջագայությունը վերածեց աքսորի:

Ահմադ Շահը մահացել է 1930 թ  Նյոյի-սյուր-Սենում, և թաղվել է իր ընտանեկան դամբարանում՝ Իրաքի Քարբալա քաղաքում[5]: Նրա եղբայրը՝ նախկին թագաժառանգ Մոհամմադ Հասան Միրզան, իր ժառանգների միջոցով հավաստիացրել է արքայատոհմի շարունակությունը։ Ֆրանսիացի լրագրողները հետագայում ասացին, որ նրա կալվածքները արժեն մոտավորապես 75 միլիոն ֆրանկ[6]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմադ Շահ Ղաջարն ամուսնացել է հինգ անգամ: Նա չորս երեխա ուներ՝ յուրաքանչյուրը տարբեր կնոջից։

Նա ուներ 12 թոռ, որոնք համապատասխանաբար կրում են Ալբերտինի, Ֆարուհի, Փանահի և Ղաջար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 TracesOfWar
  2. «Ahmad Shah Qajar». Encyclopaedia Iranica.
  3. Reinsch, Paul S. (1910). «Diplomatic Affairs and International Law, 1909». American Political Science Review (անգլերեն). 4 (1): 27. doi:10.2307/1944408. ISSN 1537-5943. JSTOR 1944408. S2CID 251094901. {{cite journal}}: |hdl-access= requires |hdl= (օգնություն)
  4. "16-year-old Shah of Persia Sworn In", The New York Times, 22 July 1914.
  5. «Portraits and Pictures of Soltan Ahmad Shah Qajar (Kadjar)». qajarpages.org. Վերցված է 2014-01-21-ին.
  6. Foundation, Encyclopaedia Iranica. «Welcome to Encyclopaedia Iranica». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-07-14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աբրահամյան Երվանդ «Արևելյան դեսպոտիզմ․ Ղաջարյան Իրանի դեպքը» մերձավոր արևելքի ուսումնասիրության միջազգային ամսագիր, Vol. 5, No. 1 (1974թ․-ի հունվար)։
  • Նոսրաթի Ահմադ, նամակ ինտելեկտուակներին․ Պարսից ազգի մանիպուլացիան արևմտյան ուժերի և ռուսական քաղաքականության կողմից, Թրաֆֆորդ Փաբլիշինգ, 2004։