Ամառային օլիմպիական խաղեր 2000
Ամառային օլիմպիական խաղեր 2000 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Սիդնեյ Ավստրալիա |
Երկիր | Ավստրալիա |
Կարգախոս | Կիսվիր հոգովդ, մի վախեցիր երազել |
Բացում | սեպտեմբերի 15, 2000 |
Ջահակիր | Կետի Ֆրիման |
Երդվեց | Ռաքել Հյուվկես և Պետեր Կեր |
Բացեց | Վիլյամ Դին |
Փակում | հոկտեմբերի 1, 2000 |
Մարզադաշտ | Սիդնեյ |
Մարզիկներ | 10 651 (հաշվարկված) |
Մասնակից երկրներ | 199 |
Մեդալներ | 300 հավաքածու 28 մարզաձևում |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1996 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2004 |
Կայք | olympics.com/en/olympic-games/sydney-2000(անգլ.) |
2000 Summer Olympics Վիքիպահեստում |
Ամառային Օլիմպիական խաղեր 2000 (ֆր.՝ Les Jeux olympiques d'été de 2000), պաշտոնապես հայտնի է որպես XXVII օլիմպիական խաղեր և ոչ պաշտոնապես Սիդնեյ 2000 կամ Հազարամյակի օլիմպիական խաղեր/Նոր հազարամյակի խաղեր, բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի մեկը Սիդնեյում (Ավստրալիա)։ Երկրորդ անգամ ամառային օլիմպիական խաղերը անցկացվեցին հարավային կիսագնդում 1956 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո, որը տեղի էր ունեցել Մելբուրնում։
Սիդնեյը հայտարարվեց խաղերի անցկացման քաղաք 1993 թվականին։ Խաղերին մասնակցեցին 199 երկիր։ Միացյալ Նահանգները նվաճեց ամենաշատ մեդալ՝ 93 հատ, Ավստրալիան նվաճեց 58 մեդալ և ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը։ Խաղերը արժեցան 6,6 միլիարդ Ավստրալիական դոլար։
Ընդունող քաղաքի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիդնեյը նվաճեց խաղերի անցկացման իրավունքը 1993 թվականի սեպտեմբերի 24-ին։ Թեկնածու քաղաքներն էին Պեկինը, Բեռլինը, Ստամբուլը և Մանչեստրը։ Ընտրությունները կայացան ՄՕԿ-ի 101-րդ ժողովի ժամանակ Մոնտե Կառլոյում, Մոնակո։ Ավստրալիական Մելբուրնը պարտվել էր Ատլանտային 1996 թվականի օլիմպիական քաղաքի ընտրության ժամանակ[1]։ Պեկինը պարտվեց այս ընտրություններում, սակայն հաղթեց 2008 թվականի օլիմպիադայի ընտրությունները 2001 թվականի հուլիսին։
Ամառային Օլիմպիական խաղեր 2000 քաղաքի ընտրության արդյունքներ[2] | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաք | ԱՕԿ անվանում | Փուլ 1 | Փուլ 2 | Փուլ 3 | Փուլ 4 | |
Սիդնեյ | Ավստրալիա | 30 | 30 | 37 | 45 | |
Պեկին | Չինաստան | 32 | 37 | 40 | 43 | |
Մանչեստր | Միացյալ Թագավորություն | 11 | 13 | 11 | — | |
Բեռլին | Գերմանիա | 9 | 9 | — | — | |
Ստամբուլ | Թուրքիա | 7 | — | — | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «IOC Vote History». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «GamesBids.com Past Olympic Host Cities List». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.