Ամենայն մարմին խոտ է
Ամենայն մարմին խոտ է անգլ.՝ All Flesh is Grass | |
---|---|
Հեղինակ | Քլիֆորդ Դ․ Սիմակ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտա-ֆանտաստիկ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Բրեդշոու Կարտեր |
Ստեղծման տարեթիվ | 1968 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Doubleday |
Հրատարակման տարեթիվ | 1965 |
Ամենայն մարմին խոտ է (անգլ.՝ All Flesh is Grass անվանումը նաև թարգմանվում է ինչպես՝ ամենայն կենդանի...), գիտա-ֆանտաստիկ վեպ, որի հեղինակը Քլիֆորդ Սայմակն է։ Այս ստեղծագործությունը հեղինակի ամենահայտնի և ամենահաջողված ստեղծագործություններից մեկն է։ Վեպը առաջին անգամ ռուսերեն հրատարակվել է 1968 թվականին, իսկ 1998 թվականին այն ընդգրկվել է «Քլիֆորդ Սայմակ․ հատընտիր» հավաքածուի մեջ (290 000 օրինակ հրատարակությամբ)։ Վեպը ռուսերեն լեզվով վերահրատարակվել է ավելի քան 20 անգամ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի գլխավոր հերոս Բրեդշոու Կարտերն է՝ նախկին ապահովագրական գործակալ, որն ապրում է Միլվիլլ քաղաքում։ Քաղաքը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում, երբ շրջապատվեց անտեսանելի խոչընդոտով, որով միայն մարդիկ կարող էին անցնել։ Այս ամենի մեղավորը շուշաներն էին։ Հենց Բրեդշոուի հայրն էր ժամանակին գտել այդ շուշանները և տնկել Միլվիլլիով մեկ։ Բայց պարզվեց, որ այդ ծաղիկները ուրիշ աշխարհից էին, որը գտնվում էր Երկրի վրա, բայց ժամանակային առումով տարբերվում էր մի քանի վայրկյանով։ Կարտերը ընկնում է այդ աշխարհ։ Նա նաև իմանում է, որ այդ ծաղիկները կարող են ընդունել ցանկացած երկրային բույսի տեսք։ Սյուժեն զարգանում է այնպես, որ Միլվիլլի վրա պատրաստվում են ջրածնային ռումբ գցել։ Բարեբախտաբար Կարտերը ելք է գտնում ստեղծված իրավիճակից։ Այս հարցում նրան օգնում է տեղացի հարբեցող Շկալիկ Գրանտը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միլվիլլ - այս անվանումով քաղաքը գտնվում է Վիսկոնսիի մարզում։ Այս քաղաքում է ծնվել և մեծացել Քլիֆորդ Սայմակը։
- Գրքի անվանումը վերցրված է Հին Կտակարանի Եսայու մարգարեության 40:6 հատվածից[1], որը նաև նշվում է Նոր Կտակարանի Պետրոսի Առաջին թղթի 1:24 բաժնում
- Քանի որ գրքի անունը վերցված էր Աստվածաշնչից, Խորհրդային Միության ժամանակ այն անվանափոխվել էր և կոչվել «Ամեն կենդանի»։