Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
Թվաբանությունում և թվերի տեսությունում a և b ամբողջ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը հաճախ նշանակվում է lcm(a, b)-ով և հավասար է ամենափոքր դրական ամբողջ թվին, որը միաժամանակ բաժանվում է և՛ a-ի, և՛ b-ի[1][2]։ Քանի որ զրոյի վրա բաժանումը սահմանված չէ, հետևաբար այս սահմանումը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ a և b թվերը զրոյից տարբեր են[3]։ Սակայն, որոշ հեղինակներ սահմանում են lcm(a, b)=0 կամայակն a թվի համար, քանի որ 0-ն a և 0 թվերի միակ ընդհանուր բազմապատիկն է։
Կոտորակների հայտարարների ամենափոքր ընդհանուր բազմապատիկը հավասար է դրանց ամենափոքր ընդհանուր հայտարարին, և կիրառվում է կոտորկաների գումարման, հանման կամ համեմատման ժամանակ։
Ավելի քան երկու ամբողջ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը սահմանվում է նույն կերպ. a, b, c, . . . թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը այն ամենափոքր դրական ամբոջ թիվն է, որը միաժամանակ բաժանվում է a, b, c, . . . թվերին[1]։
Ներածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրված թվի բազմապատիկը այդ թվի և մեկ այլ ամբողջ թվի արտադրյալն է։ Օրինակ, 10-ը 5-ի բազմապատիկ է, քանի որ 5 × 2 = 10, հետևաբար՝ 10-ը բաժանվում է և՛ 5-ի, և՛ 2-ի։ Քանի որ 10-ը ամենափոքր դրական ամբողջ թիվն է, որը բաժանվում է և՛ 5-ի, և՛ 2-ի, ուրեմն այն 5 և 2 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։ Նույն սկզբունքով այն նաև -5 և -2 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։
Նշանակում
[խմբագրել | խմբագրել կոդը]a և b թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը նշանակվում է lcm(a, b)-ով[1]։ Որոշ դասագրքեր օգտագործում են [a, b] նշանակումը[3][4]։
Օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]4-ի բազմապատիկներն են՝
6-ի բազմապատիկներն են՝
Հետևաբար 4-ի և 6-ի ընդհանուր բազմապատիկները այն թվերն են, որոնք կան այս երկու ցանկերում՝
Այս ցանկում ամենափոքր թիվը 12-ն է։ Հետևաբար, 4 և 6 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը հավասար է 12-ի։
Կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտորակներ գումարելիս, հանելիս կամ համեմատելիս օգտագործվում է դրանց հայտարարների ամենափոքր ընդհանուր բազմապատիկը (հաճախ կոչվում է ամենափոքր ընդհանուր հայտարար), քանի որ այդ կոտորակներից յուրաքանչյուրը հնարավոր է ներկայացնել այդ հայտարարով։ Օրինակ,
որտեղ 42-ը 21 և 6 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Weisstein, Eric W. «Least Common Multiple». mathworld.wolfram.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Hardy & Wright, § 5.1, p. 48
- ↑ 3,0 3,1 Long (1972, էջ. 39)
- ↑ Pettofrezzo & Byrkit (1970, էջ. 56)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 280)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ» հոդվածին։ |
|