Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում
Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում (անգլ.՝ An American Werewolf in London), 1981 թվականի գեղարվեստական ֆիլմ[10], ռեժիսոր ՝ Ջոնա Լէնդիս[11]։ Կինովարձույթում է հայտնվել 1981 թվականի օգոստոսի 21-ին։ Չնայած սովորական սարսափ ֆիլմի մանրամասներին, միևնույն ժամանակ ֆիլմը պարունակում է մի շարք կատակերգական պահեր[12]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի երկու ուսանողներ՝ Դեվիդը և Ջեկը, գիշերները լիալուսնի ժամանակ ճանապարհորդում են Անգլիայի խուլ վայրերով, նրանց վրա հարձակվում է վագրի չափեր ունեցող հսկայական գայլի նման անհայտ կենդանի։ Արդյունքում, մահացու հոշոտվելով, Ջեկը մահանում է։ Տեղի բնակիչները կրակելով գազանին՝ փրկում են Դեվիդին։ Դեվիդին անգիտակից վիճակում տեղափոխում են Լոնդոնի հիվանդանոց։ Գյուղի ոստիկանության պաշտոնական վարկածի համաձայն՝ Ջեկին սպանել է փախստական գիժը։ Դեվիդը հսկայական գայլի նման կենդանու հարձակումից հետո քերծվածքներ է ստացել կրծքի և այտերի վրա։ Կենդանին կուրծքն ու այտը հասցրել է կծել այն բանից առաջ, երբ բնակիչները գնդակահարել են նրան, իսկ, գնդակահարվելուց հետո, գիտակցությունը կորցրած Դեվիդի աչքի առաջ վերածվեց մեռած մարդու։ Դևիդը երազում մղձավանջներ էր տեսնում, մասնավորապես՝ տեսնում է, որ ինքը ինչ-որ սարսափելի գազանի կերպարով անցնում է անտառով և հոշոտում է անտառային այծյամին, իսկ հետո, Լոնդոնի հիվանդանոցում և բուժքույր Ալեքսի տանը, հայտնվում է Ջեկի դիակը քայքայվող սարսափելի ուրվականը և հայտնում է, որ նրանց վրա հարձակվել է հսկայական մարդագայլ և, որ շուտով Դևիդը ինքն է դառնալու մարդագայլ։ Ջեկը Դեվիդին առաջարկում է ինքնասպան լինել մինչև հերթական լիալուսին հասնելը, հակառակ դեպքում դա կարող է չափազանց լուրջ վտանգ ներկայացնել շրջապատի համար։ Սակայն Դեվիդը չի հավատում Ջեկին։ Նրա մոտ սիրավեպ է սկսվում բուժքույր Ալեքսի հետ, ում մոտ նա տեղափոխվում է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։
Դեվիդը Սքոթլանդ Յարդի ոստիկաններին պատմում է իր վր հարձակված հրեշի մասին, սակայն ոստիկանները նրան չեն հավատում։ Ոստիկանությունը չի հավատում նաև Հիրշուի հիվանդանոցի սեփական հետքաննությունն անցկացրած բժշկին, նույնպես չի հավատում (նա գնացել էր գյուղ և վախեցած տեղացիներին հարց ու փորձ արել մարդագայլի մասին)։ Բժիշկ Հիրշը ցանկանում է Դեվիդին վերադարձնել հիվանդանոց լրացուցիչ հետազոտություն անցկացնելու համար, սակայն չի հասցնում։
Լիալուսնի գալուստով, ինչպես և կանխատեսել էր Ջեկը, Դևիդը տառապանքների մեջ վերածվում է հսկայակա գազան-մարդագայլի, և գնում է Լոնդոնի փողոցներ՝ զոհերին գտնելու համար։ Նրա զոհերը դառնում են գիշերային դատարկ մետրոյում անգլիացին, ամուսնական զույգն ու քաղաքային աղբանոցի անօթևանները։ Լուսաբացին նա արթնանում է կենդանաբանական այգում՝ գայլերի վանդակում, ամբողջությամբ մերկ, բայց ոչինչ չէր հիշում երեկվա գիշերից։ Թերթերում հարապարակվեցին մարդագայլ Դեվիդի կողմից գիշերը հոշոտված վեց մարդկային զոհերի մասին։ Կինոթատրոնում, որտեղ մտնում է Դեվիդը, նրան է մոտենում Ջեկը և կրկին համառորեն խնդրում է ինքնասպան լինել և նրան ծանոթացնեում իր վեց մարդկային զոհերի ուրվականներին, այլապես հեթական դժբախտությունն անխուսափելի կլինի։ Սակայն Դևիդի ինքնասպանության փորձերը ապարդյուն են լինում, և գիշերը նա կրկին հրեշ է դառնում՝ սկսելով հարձակվել մարդկանց վրա և սպանել նրանց (նա կինոթատրոնում, գիշերային սեանսի ժամանակ, կրծում է հեռուստադիտողներին և ճակատագրի չար հեգնանքով նաև քննիչ Սքոթլանդ Յարդին, որը Դևիդի գործով հետաքննություն էր վարում և չէր հավատում մարդագայլի գոյությանը)։ Այս անգամ ոստիկանությունը մարդագայլին ուժասպառ անելով տեղափոխում են փակուղի։ Օգնության եկած Ալեքսը փորձում է հանդարտեցնել Դեվիդ-մարդագայլին՝ սիրո խոստովանությամբ։ Բայց, երբ նա մռնչալով նետվում է Ալեքսի վրա, ոստիկանները նրան գնդակահարում են։ Մահացած Դեվիդը, վերադառնում է նորմալ մարդկային վիճակի։ Ալեքսը՝ տեսնելով Դևիդին մեռած, դառը լաց է լինում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Դեյվիդ Նոտոն | Դեյվիդ Կեսսլեր |
Դան Գրիֆֆին | Ջեկ Գուդման |
Ջեննի Էգատեր | բուժքույր Ալեքս Պրաիս |
Ջոն Վուդվաին] | բժիշկ Ջեյ Էս Խիրշ |
Լաիլա Կէի | մատուցողուհի |
Ֆրենկ Օզ | պարոն Կոլլինզ / Միսս Պիգգի |
Դեվիդ Շյոֆիլդ | տեգեր խաղացող |
Ջոն ԼԵնդիս | ամուսին, выброшенный в окно |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է Օսկար մրցանակի՝ լավագույն գրիմի (Ռիկ Բեյքեր) համար, սարսափ ֆիլմի և լավագույն գրիմի համար՝ «Սատուրն» մրցանակի, ինչպես նաև «Սատուրնի» մրցանակի երկու անվանակարգերի՝ լավագույն սցենարի և լավագույն դերասանուհու համար։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին նկարահանվել է «Ամերիկյան մարդագայլը Փարիզում» ֆիլմը, որը մասամբ Լենդիսի ֆիլմի շարունակությունն է։ Բնօրինակ ֆիլմի դերասաններից և նկարահանող խմբից ոչ ոք չի մասնակցել սիքվելին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 2,0 2,1 BFI Film & TV Database
- ↑ Academy Awards Database
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.insidekino.com/DJahr/D1982.htm
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://www.imdb.com/title/tt0082010/locations?ref_=tt_dt_dt
- ↑ 9,0 9,1 http://www.thestudiotour.com/movies.php?movie_id=308
- ↑ Not just Potter’s house — ordinary homes for showbiz fans
- ↑ Knife + Heart review — bizarre shaggy-dog story of cheesy 70s porn
- ↑ Saturday’s best TV: Germaine Bloody Greer; Hidden
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում» հոդվածին։ |
|
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1980-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1980-ականների անգլերեն ֆիլմեր
- 1981 ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան սարսափ կատակերգություն ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Բրիտանական կինոկատակերգություններ
- Բրիտանական սարսափ ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ուելսում նկարահանված ֆիլմեր
- Ջոն Լենդիսի ֆիլմեր
- Ֆիլմեր մահվան մասին
- Ֆիլմեր մարդագայլերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- 1980-ականների բրիտանական ֆիլմեր