Ամնիոն, ողնաշարավորների (սողուններ, թռչուններ, կաթնասուններ) և որոշ անողնաշարավորների (միջատներ, կարիճներ, նեմերտիններ) սաղմնային թաղանթ։ Զարգանում է արտաքին և միջին սաղմնային թերթիկներից։ Թռչունների և կաթնասունների ամնիոնի խոռոչը լցված է ամնիոտային հեղուկով՝ օրգանական միացություններ (սպիտակուց, միզանյութ, շաքար) և անօրգանական աղեր պարունակող պտղաջրով, որը սաղմը պահպանում Է մեխանիկական վնասվածքներից ու չորացումից։ Ամնիոնի առկայության կամ բացակայության հատկանիշով ողնաշարավորները բաժանվում են երկու խմբի՝ ամնիոտների կամ բարձրակարգի և անամնիաների կամ ստորակարգի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 324)։