Այնո Աալտո
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աալտո ազգանունով այլ մարդկանց մասին։
Այնո Աալտո | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Հելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական վարչական գործակալություն, Ֆինլանդիա[4][5] |
Մահացել է | հունվարի 13, 1949[6] (54 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա[4][7][8][…] |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն[9] |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան |
Երկեր | Villa Mairea? և Պայմիո Առողջարան |
Մասնագիտություն | ճարտարապետ և դիզայներ |
Ամուսին | Ալվար Աալտո[4] |
Aino Aalto Վիքիպահեստում |
Այնո Մարիա Մարսիո-Աալտո (ֆիններեն՝ Aino Maria Marsio-Aalto, հունվարի 25, 1894[1][2][3][…], Հելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական վարչական գործակալություն, Ֆինլանդիա[4][5] - հունվարի 13, 1949[6], Հելսինկի, Ֆինլանդիա[4][7][8][…]), ֆինն ճարտարապետ և դիզայներ, սկանդինավյան դիզայնի հիմնադիրներից մեկը, ճարտարապետ Ալվար Աալտոյի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնո Մարիա Մանդելինը ծնվել է 1894 թվականին Հելսինկիում։ 1913 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, միևնույն ժամանակ սկսել է ճարտարապետություն սովորել Հելսինկիի տեխնոլոգիական համալսարանում։ 1920 թվականին ստացել է ճարտարապետության դիպլոմ։ 1923 թվականին Մանդելինը աշխատելու նպատակով տեղափոխվել է Յուվյասկուլյա քաղաք։ Հաջորդ տարվանից նա աշխատել է Ալվար Աալտոյի մոտ, որի հետ էլ ամուսնացել է 1924 թվականին։ Ամուսնությունից ծնվել են երկու երեխա։
Զույգը տեղափոխվեց Տուրկու, որտեղ 1927 թվականին սկսել են համագործակցել ճարտարապետ Էրիկ Բրիգմանի հետ։ 1933 թվականին նրանք վերադարձել են Հելսինկի, սկսել աշխատել շենքերի նախագծման վրա և ունեցել են համատեղ ու առանձին նախագծեր։ Այնոն հիմնականում զբաղվել է ինտերիերի դիզայնով, ինչպես նաև կերամիկայով և տեքստիլով։ Ամուսինները համարվում են սկանդինավյան դիզայնի հիմնադիրներից մեկը։
1935 թվականին նրանք հիմնել են Artek կահույքի ընկերությունը[10]։ Այնոն եղել է ընկերության գլխավոր դիզայները, իսկ 1941-1949 թվականներին՝ գործադիր տնօրենը[11][12] 1939 թվականին զույգը մասնակցել է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսին։
Այնոն հայտնի է դարձել նաև որպես ապակյա իրերի դիզայներ։ Նա համագործակցել է ֆիննական «Iittala» ընկերության հետ։ Նրա դիզայնով ապակե արտադրանքները և մի փոքր փոփոխված պատճենները վաճառվում են IKEA խոշորագույն առևտրային ցանցում և մանրածախ ցանցերում։ 1936 թվականին Միլանում Այնոն արժանացել է ոսկե մեդալի՝ ապակե բաժակների ձևավորման համար՝ միաժամանակ հաղթելով Ալվարին։ Միևնույն ժամանակ զույգը նախագծել է ծաղկաման, որը հայտնի է դարձել որպես Աալտո ծաղկաման։
Այնո Ալտոն մահացել է 1949 թվականին 55 տարեկան հասակում քաղցկեղից և թաղվել Հիետանիեմի գերեզմանատանը։ 1952 թվականին Ալվարը երկրորդ անգամ ամուսնացավ ճարտարապետ Էլիսա Մյակինեմիի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 DACS register
- ↑ 2,0 2,1 NUKAT — 2002.
- ↑ 3,0 3,1 KANTO – Kansalliset toimijatiedot — NatLibFi.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Biografiskt lexikon för Finland (շվեդերեն) — SLS.
- ↑ 5,0 5,1 5,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1502-aalto-aino
- ↑ 6,0 6,1 6,2 Manufacturers
- ↑ 7,0 7,1 7,2 Alvar & Aino Aalto(բազմ․) — Google Books, 2005.
- ↑ 8,0 8,1 8,2 iittala Designer Series: Aini Aalto
- ↑ Hautahaku
- ↑ Thomas Kellein (Editor), Alvar & Aino Aalto: Design. Hatje Cantz Publishers, 2005.
- ↑ Aino Aalto
- ↑ Lee, V. (2012 թ․ սեպտեմբերի 1). «The house that Alvar Aalto built». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այնո Աալտո» հոդվածին։ |
|