Անդրոիդ
Տեսակ | բջջային օպերացիոն համակարգ |
---|---|
Ստեղծող | Open Handset Alliance[1] և Գուգլ |
Առաջին թողարկում | Սեպտեմբերի 23, 2008[2] |
Առկա է | բազմալեզու |
Միջուկի տեսակ | Monolithic |
Ինտերֆեյս | Graphical |
Արտոնագիր | Apache License 2.0[3] և GPLv2 |
Զարգացման կարգավիճակ | ակտիվ |
Անվանված է | Էնդի Ռուբին |
Կայք | android.com(անգլ.) |
ելակոդ | android.googlesource.com և android-review.googlesource.com/admin/repos |
Android (operating system) Վիքիպահեստում |
Անդրոիդ, օպերացիոն համակարգ սմարթֆոնների, պլանշետների, էլեկտրոնային ընթերցիչների, թվային նվագարկիչների, Ժամացույցների, խաղային ավտոմատների, նեթբուքերի, սմարթբուքերի, Google-ի ակնոցների[4] և այլ հարմարանքների համար. Հիմնվել է Լինուքս միջուկի վրա[5]։ Աշխատում է Սամսունգ Գալաքսիի, Google Nexus-ի, Google Glass-ի, և մի շարք այլ սմարթֆոնների վրա։ Վերջին թարմացումը եղել է Pie տարբերակը։ Իսկ օպերացիոն համակարգերի ընտանիքը ստեղծվել է 2008 թ. սեպտեմբերի 23-ին։
2005 թվականին Գուգլ ընկերությունը գնել է օպերացիոն համակարգը Անդրոիդ ընկերությունից։ Առաջին անգամ այն թողարկվել է 2008 թ. հոկտեմբերի 22-ին։ Անդրոիդի նախնական կոդի (անգլ.՝ source code) լիցենզիան թողարկվել է Ապաչի (անգլ.՝ Apache) լիցենզիայի ներքո և ազատորեն կարող է փոփոխվել գրեթե բոլորի կողմից։ Նրա օգտագործողի ինտերֆեյսը (անգլ.՝ user interface) հիմնված է անմիջական մանիպուլյացիայի վրա և օգտագործում է իրական կյանքի մարդկային ժեստերին մոտ ժեստեր (swiping, tapping, pinching)։ Դա հնարավորություն է տալիս տարբեր ծրագրային հավելվածների ունենալ դինամիկ ինտերֆեյս և օգտագործողի հետ դինամիկ հաղորդակցություն։
Հիշողության կազմակերպումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող սարքերը հիմնականում սնուցում ստանում են մարտկոցներից, Անդրոիդի համար նախատեսված է այնպիսի հիշողության կազմակերպում, որ նվազագույնի հասցնի էներգիայի ծախսը։ Դրա հակառակ պատկերը աշխատանքային համակարգիչներն են (անգլ.՝ desktop computer), որոնք իրենց աշխատանքի ընթացքում միացված են հոսանքի աղբյուրին։ Երբ ծրագրային հավելվածը այլևս չի օգտագործվում, ապա Անդրոիդ օպերացիոն համակարգը ավտոմատ ձևով այն սառեցնում է։ Այս դեպքում, հավելվածը տեխնիկապես մնում է բացված, բայց այն այլևս ռեսուրս չի սպառում և մնում է այդպես մինչև որ նորից օգտագործվի։ Սրանով միանգամից երկու կարևոր հարց է լուծվում՝ նախ հավելվածները ամեն անգամ չեն փակվում և բացվում զրոյական վիճակից, բայց և չեն սպառում ռեսուրս։ Անդրոիդը ավտոմատ ձևով կարգավորում է հիշողությունում գտնվող հավելվածները՝ երբ հիշողությունում քիչ ազատ տեղ է մնացել (խոսքը օպերատիվ հիշողության մասին է), ապա օպերացիոն համակարգը կդադարեցնի որոշ ժամանակվա ընթացքում ոչ ակտիվ եղած պրոցեսները։ Այս ողջ գործընթացը թաքցված է օգտագործողից և նա կարիք չունի այդ մասին մտածելու և ինքնուրույն հիշողությունը մաքրելու։ Չնայած կան նաև այնպիսի հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործողին պրոցեսները դադարեցնելու։ Անդրոիդ հավելվածները աշխատում են ավազախցում (անգլ.՝ sandbox), որն իրենից ներկայացնում է ընդհանուր համակարգից առանձնացված տարածք, որտեղից դրանք հասանելիություն չեն ունենում համակարգային ռեսուրսներին, քանի դեռ բացահայտ ձևով չեն ստացել դրա իրավունքը օգտագործողի կողմից։ Այդպիսի իրավունքներ են, օրինակ, ելք դեպի ինտերնետ, գրել-կարդալ հիմնական հիշողությունից, վիբրացիայի իրագործում, հասանելիություն հեռախոսագրքին և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://arstechnica.com/open-source/reviews/2009/02/an-introduction-to-google-android-for-developers.ars
- ↑ «Announcing the Android 1.0 SDK, release 1». 2008 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ https://source.android.com/docs/setup/about/licenses
- ↑ «Larry Page Says Google Glass Runs On Android» (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «What is Android?». Android Developers (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|