Անձեռոցիկ (ֆր.՝ serviette), գործվածքի կամ այլ նյութի ուղղանկյունաձև (հազվադեպ այլ ձևի) մի կտոր, օգտագործվում է կենցաղում մակերևույթների վրայից տարբեր նյութերի հեռացման համար։ Հիմնական գործառույթը կեղտի մաքրումն է, մակերևույթի մաքրության ապահովումը։
Թղթե,, օգտագործվում է հիմնականում ուտելու ընթացքում՝ բերանը, շրթունքները մթերքի հետքերից մաքրելու համար։ Շատ թղթե անձեռոցիկներ օգտագործվում են նաև տանը կենցաղային մաքրման ժամանակ[1]։
Գործվածքե, պատրաստվում է տարբեր տեսակի կտորներից։ Հիմնականում օգտագործվում է սեղանի և այլ մակերևույթներ սրբելու համար։
Առանց մազախավերի, պատրաստվում է տարբեր նյութերից, ենթարկվում է հատուկ մշակման։ Օգտագործվում է օպտիկական մակերևույթների՝ լինզա, հայելի և այլն, մաքրման համար։ Օգտագործվում է նաև տարբեր էկրանների, հատկապես մոնիտորներ մաքրման համար։
Ասբեստե, այս անձեռոցիկները հիմա չեն օգտագործվում։ Օգտագործվել են մերձարևելյան միապետների բակերը մաքրելու ժամանակ։ Հասարակ մարդիկ դա չէին կարող օգտագործել, քանի որ բավականին թանկ էր։
Կոսմետիկ ('հիգիենիկ, ինտիմ), նախապես ներծծված են լինում բուրավետ նյութերով և ծառայում են նույն նպատակով, ինչ դեզոդորանտները։ Պահվում են հերմետիկ փաթեթներում։
Սրբելու, անձեռոցիկներ, որոնք նախապես ներծծված են յուղերը հեռացնող թույլ լուծիչներով։ Դրանցով մաքրում են դռների բռնակները, համակարգչի ստեղնաշարը, մկնիկը և նմանատիպ այլ իրեր։ Պահպանվում են հերմետիկ փաթեթներում։
Հղկիչ, այս անձեռոցիկներով հեռացնում են մետաղական, ապակե, կերամիկական մակերևույթները։