Jump to content

Անտառային կաչաղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային կաչաղակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Ագռավներ
Տեսակ Անտառային
Լատիներեն անվանում
Garrulus glandarius
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Տարածում
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 560214
NCBI 56783

Անտառային կաչաղակ (լատին․՝ Garrulus glandarius), ագռավների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևի վերին մեծ ծածկափետուրները երկնագույն են, սև շերտերով, առաջին կարգի թափահարող փետուրները՝ սև։ Մարմնի երկարությունը 34-35 սմ է, թևերի բացվածքը՝ 52-58 սմ, քաշը՝ 160 գ։ Ճակատը սպիտակավուն է, գագաթը՝ սև, մարմինը՝ բաց մոխրաշիկավուն, պոչը՝ սպիտակ։ Մարմինը խամրած վարդագույն է, գոտկատեղն ու ներքնապոչը՝ սպիտակ։ Գագաթը, բեղաշերտը, թափահարողները և պոչը՝ սև։ Թևերը կարճ են, կլորավուն, երկրորդայինները՝ սև՝ սպիտակ շերտով, թևավերևը՝ կապույտ ու սև զոլավոր հատվածով։ Սպիտակ գոտկատեղն ու թևի կապտավուն հատվածները հատկապես նկատելի են թռիչքի պահին։ Սովորաբար թաքնվում է ծառերի ու թփուտների սաղարթում։ Աղմկոտ է, ձայնը՝ կոպիտ, բարձր, ընդօրինակում է այլ թռչունների ձայները։ Թռչում է թևերի խոր ու անհավասար թափահարումներով։ Ընդունակ է տրամաբանական որոշ գործողությունների։ Ձմռանը կազմում է փոքր երամներ։ Բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գետահովիտներում։

Ճայի կռնչոց

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով, պտուղներով։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում։ Էգի ընտրությունը կատարվում է արուների ոչ թեժ կռիվներում։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը գավաթաձև է՝ բարակ ճյուղերից՝ ծառերի խիտ սաղարթում, կառուցում են էգն ու արուն։ Ձվերը լրիվ քանակով հայտնվում են ապրիլի վերջին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսի ընթացքում։ Դնում է 31 մմ տրամագծով, կապույտ՝ բաց դեղնադարչնագույն պտերով 3-6 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 16-17 օր։ Ձագերը հայտնվում են մայիսի 2-րդ կեսից, թռիչքին տիրապետողները բնից հեռանում են հունիսի 1-ին կեսից։ Երիտասարդներն ընտանեկան խմբից բաժանվում են հուլիս-օգոստոսին։ Կրկնակի բնադրման դեպքում բնից նոր դուրս եկած ձագեր են հայտնվում օգոստոսի սկզբին։ Թևի կապույտի և կոպիտ ագռավային ձայների շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայի հյուսիս–արևմուտքում, Ռուսաստանում, Ուկրաինայում՝ հիմնականում Ղրիմի, ինչպես նաև Կովկասյան անտառներում։

Հայաստանի անտառներում և այգիներում հանդիպում է կովկասյան ճայը։ Սնվում է միջատներով ու թրթուրներով, հատապտուղներով, սերմերով, անտառներում՝ հիմնականում կաղինով, որը ձմռան համար թաղում է հողում և այդպիսով նպաստում կաղնու տարածմանը։

Վնասակար է. ոչնչացնում է այլ տեսակների (օրինակ՝ Խոսրովի անտառ արգելոցում՝ սև ցինի, փոքր շահնարծվի և ճուռակի) ձագերն ու ձվերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային կաչաղակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային կաչաղակ» հոդվածին։