Անրի Ժորժ Կլուզո
Անրի Ժորժ Կլուզո ֆր.՝ Henri-Georges Clouzot | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյոր[4][5][6][…] |
Մահացել է | հունվարի 12, 1977[7][8][9][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[10] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[11] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Սենտ Բարբի քոլեջ և Քաղաքական գիտությունների ազատ դպրոց |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Ամուսին | Վերա Կլուզո |
Պարգևներ և մրցանակներ | |
Henri-Georges Clouzot Վիքիպահեստում |
Անրի Ժորժ Կլուզո (ֆր.՝ Henri-Georges Clouzot, նոյեմբերի 20, 1907[1][2][3][…], Նյոր[4][5][6][…] - հունվարի 12, 1977[7][8][9][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[10]), ֆրանսիացի կինոռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անրի Ժորժ Կլուզոն ծնվել է 1907 թվականին, Ֆրանսիայի Նիոր քաղաքում։ Սկզբում աշխատել է որպես թղթակից, կինոքննադատ, հորինել է մի շարք երգեր մյուզիք-հոլլի համար։ Կլուզոն սցենարիստ է իր բոլոր կինոնկարների, ինչպես նաև ռեժիսորներ Կարմեն Գալլոնի «Խուզարկության գիշերը» (1931), Լեոն Մատոյի«Վարշավայի իմ զարմուհին» (1938), Ժորժ Լակոմբի «Վեցից վերջինը» (1941), Անրի Դեկուանի «Անծանոթները տան մեջ» (1942), Քրիստիան-Ժակի «Եթե ամբողջ աշխարհի երիտասարդությունը» (1956) ֆիլմերի։ Կլուզոյի լավագույն ստեղծագործությունների թվում են «Ոճրագործը ապրում է քսանմեկում» (1942), «Ագռավը» (1943), «Ոսկերիչների քարափը» (1947), «Մանոն» (1949 թվականին արժանացել է մրցանակի Վենետիկի կինոֆառատոնում), «Միկետը և մայրը» (1949), «Դիվային հոգիներ» (1955), «Պիկասո առեղծվածը» (1956), «Լրտեսները» (1957), «Ճշմարտությունը» (1960), «Գերուհին» (1968) ֆիլմերը։
Կլուզոյի «Ոսկերիչների առափնյակը» (1947) դետեկտիվ ֆիլմը ֆրանսիական կինոյում սկզբնավորել է, այսպես կոչված, «սև ֆիլմերի» ժանրը։ Ծանր հանցանքների մասին են պատմում նրա «Աատանուհիներ», «Ճշմարտություն» հոգեբանական կինոնկարները։ Մարդկանց հրեշավոր շահագործման մերկացումն է 1950-ական թվականների Կլուզոյի լավագույն ֆիլմը՝ «Սարսափի գինը», որը 1953 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է Մեծ մրցանակի։ Նկարչի ստեղծագործության բացահայտմանն է նվիրված «Պիկասսոյի գաղտնիքը» կինոնկարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.theyshootpictures.com/clouzothg.htm
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.criterion.com/current/posts/1859-diabolique-murder-consideredas-one-of-the-fine-arts
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.criterion.com/current/posts/1859-diabolique-i-murder-consideredas-one-of-the-fine-arts
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 filmportal.de — 2005.
- ↑ 9,0 9,1 9,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 10,0 10,1 10,2 Fichier des personnes décédées
- ↑ Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Ժորժ Կլուզո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 484)։ |