Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուն Սան (အောင်ဆန်း, փետրվարի 13 , 1915 (1915-02-13 ) [ 1] [ 2] [ 3] […] , Natmauk , Magway District , Magway Region , Բրիտանական Բիրմա , Բրիտանական Հնդկաստան , Բրիտանական կայսրություն - հուլիսի 19 , 1947 (1947-07-19 ) [ 4] [ 1] [ 2] […] , Յանգոն , Բրիտանական Բիրմա ), Բիրմայի քաղաքական գործիչ, ազգային–ազատագրական շարժման հերոս։ Ավարտել Է Ռանգունի համալսարանը (1937 )։ Մասնակցել է Բիրմայի կոմկուսի ստեղծմանը (1939 թվականի օգոստոս ), եղել դրա առաջին գլխավոր քարտուղարը (1939 –1940 )։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո համագործակցել է ճապոնացիների հետ՝ փայփայելով ճապոնիայի օգնությամբ անգլիական գաղութային լուծը թոթափելու և անկախ Բիրմա ստեղծելու հույսեր։ ճապոնական զինված ուժերը Բիրմա ներխուժելուց հետո հուսախաբ է եղել և կազմակերպել հակաճապոնական Դիմադրության շարժումը ։ 1944 թվականի օգոստոսից ընդհատակում ստեղծված ժողովրդական ազատության հակաֆաշիստական լիգայի պրեզիդենտն էր։ 1945 թվականի մարտին գլխավորել է Բիրմայի Ազգային բանակի հակաճապոնական ապստամբությունը։ 1947 թվականին եղել է «անցումնային կառավարության» ղեկավարը։ Սպանվել է 1947 թվականի հուլիսի 19 -ին՝ նախկին վարչապետ Ու Սայի կողմնակիցների կողմից։ Բիրմայի ժողովուրդը մեծարում է նրան որպես ազգային հերոսի։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
↑ 4,0 4,1 4,2 Аун Сан // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 160 )։