Jump to content

Աջայ Մալհոտրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աջայ Մալհոտրա
 
Կրթություն՝ Delhi School of Economics?, Hindu College, University of Delhi? և St. Xavier's School, Delhi?
Մասնագիտություն՝ դիվանագետ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր նոյեմբերի 21, 1953(1953-11-21) (70 տարեկան)
Ծննդավայր Նյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն  Հնդկաստան

Աջայ Մալհոտրա (անգլ.՝ Ajai Malhotra, նոյեմբերի 21, 1953(1953-11-21), Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ դիվանագետ, 2011 թվականից մինչև 2013 թվականը Ռուսաստանի Դաշնությունում զբաղեցրել է Հնդկաստանի դեսպանի պաշտոնը[1][2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջայ Մալհոտրան ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 21-ին Նյու Դելիում, Բրիտանական Հնդկաստան՝ գեներալ Օմ Պրակաշ Մալհոտրայի ընտանիքում։ Աջայը Հնդկաստանի տարածքում ավարտել է մի քանի ռազմական դպրոցներ, որոնցում թվում է եղել Դելիի Սուրբ Քսավիերի դպրոցը։ Տնտեսական կրթություն է ստացել Դելիի համալսարանում։ Համալսարանի Դելիի տնտեսական դպրոցում ստացել է տնտեսության արվեստների մագիստրոսի գիտական աստիճան։

Դիվանագիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ծառայության է անցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունում։ 1979 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Նայրոբիում գտնվող Հնդկաստանի Գերագույն կոմիսարիատում։ 1982 թվականից մինչև 1985 թվականը Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատանը զբաղեցրել է երկրորդ, իսկ հետո՝ առաջին քարտուղարի պաշտոնները։ 1985 թվականին ընտրվել է Ժնևում Միացյալ ազգերի կազմակերպության Հնդկաստանի մշտական ներկայացուցչության անդամ։ Հիմնականում Աշխատանքի միջազգային կազմակերպության ազատության միավորման կոմիտեում ներկայացրել է Հնդկաստանը։ Այդ պաշտոնը լքել է 1989 թվականին[4][5]։

1989 թվականին ընտրվել է Նյու Դելիում Հնդկաստանի արտաքին կապերի նախարարության Միացյալ ազգերի կազմակերպության դեպարտամենտի փոխքարտուղար։ Հետագայում ընտրվել է դեպարտամենտի տնօրեն և ծառայել մինչև 1993 թվականը[6]։ 1993 թվականից մինչև 1996 թվականը կրկին ծառայության է անցել Ռուսաստանում Հնդկաստանի դեսպանատանը[7]։ 1996 թվականին որպես տնօրեն վերադարձել է Հնդկաստանի արտաքին կապերի նախարարություն։ 1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Միացյալ Նահանգներում Հնդկաստանի դեսպանատանը։ 2003 թվականից մինչև 2005 թվականը եղել է Ռումինիայում, Ալբանիայում և Մոլդովայում Հնդկաստանի դեսպան[8][9][10]։ 2005 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Միացյալ ազգերի կազմակերպության Հնդկաստանի ներկայացուցչի տեղակալի պաշտոնը[11][12]։ 2009 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է Քուվեյթում Հնդկաստանի դեսպանի պաշտոնը[13][14][15], որից հետո, 2011 թվականին, նշանակվել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան[16]՝ այդ պաշտոնում փոխարինելով Պրաբհատ Շուկլային։

Մալհոտրան համարվում է շրջակա միջավայր, կենսաբազմազանություն, կլիմայի փոփոխություն և միջազգային իրավունք թեմաներով հրապարակումների հեղինակ։ 2004 թվականին Մալհոտրան ռումական համալսարաններից մեկից ստացել է պատվավոր դոկտորի աստիճան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Россия увеличит поставки природного газа в Индию // Российская газета. — 23 ноября 2011.
  2. Владислав Воробьев Ценный партнер. Посол Индии сделал все от него зависящее, чтобы туристов из России не беспокоили визы // Российская газета. — 7 июля 2011. — В. 5521 (145).
  3. «Indian Ambassadors To Russia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  4. Mukund Govind Rajan, Global Environmental Politics: India and the North-South Politics of Global Environmental Issues, Oxford University Press, 1997, pgs 24,71-72
  5. «TERI: Innovative Solutions for Sustainable Development - India». www.teriin.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. http://www.ohchr.org/Documents/HRBodies/HRCouncil/AdvisoryCom/A_HRC_36_17_EN.docx
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  8. «Appointment of Shri Ajai Malhotra as the next Ambassador of India to Romania». www.mea.gov.in. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. «Appointment of Shri Ajai Malhotra as the next Ambassador of India to the Republic of Moldova». www.mea.gov.in. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. «Appointment of Shri Ajai Malhotra as the next Ambassador of India to Republic of Albania». www.mea.gov.in. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  11. D.Wolff, Alejandro (2006 թ․ մայիսի 19). «INDIAN DPR PLEDGES TO COOPERATE WITH USG ON NEPAL, UN BUDGET, AND SYG SELECTION». WikiLeaks. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  12. Sreenivasan, TP (2011 թ․ մարտի 25). «WikiLeaks: Indian diplomats emerge unscathed». Rediff.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  13. «H.H. the Amir receives credential of foreign diplomats». Kuwait. KUNA – Kuwait News Agency. 2009 թ․ մարտի 24. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  14. «Indian Envoy Leaving Kuwait – End of Successful Tenure». Arab Times. Kuwait. 2011 թ․ ապրիլի 5. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  15. «Kuwait's Indian embassy sets model to help workers in distress». Sify. IANS. 2011 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  16. Sharma, Rajeev; RIR, specially for (2013 թ․ օգոստոսի 8). «P S Raghavan to be India's next ambassador in Russia». www.rbth.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]