Jump to content

Ասսոշեյթեդ պրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասսոշեյթեդ պրես
Изображение логотипа
Տեսակտեղեկատվական գործակալություն, photo agency? և ոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված էմայիսի 22, 1846
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
ՏնօրենLouis Boccardi?, Tom Curley?[2], Gary B. Pruitt? և Daisy Veerasingham?
ԱրդյունաբերությունՄամուլ և մեդիա արդյունաբերություն[3]
Դուստր ընկերություններAssociated Press Television News և Associated Press-NORC Center for Public Affairs Research?
Կայքap.org(անգլ.) և apnews.com(անգլ.)
Մասնակից էInter American Press Association?[1] և Virginia Press Association?[4]
 Associated Press Վիքիպահեստում

Ասսոշեյթեդ պրես, (Associated Press), ԱՄՆ–ի խոշորագույն տեղեկատու գործակալություններից, հիմնվել է 1848 թվականին։ Հանդիսանում է միջազգային խոշորագույն տեղեկատվական գործակալություններից մեկը[5]։

Սկսել է գործունեությունը որպես թերթերի հրատարակչությունների լրատվական կոոպերատիվ[5]։ Ընդգրկում է տնտեսական և առևտրային «Դոու Ջոնս» ծառայությունը, ինչպես նաև լուսա-, հեռա- և ռադիոծառայություններ[6]։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում[7]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարման ապարատը կենտրոնացված է Նյու Յորքում։ Յունայթեդ պրես ինտերնեշնալ գործակալության հետ վերահսկում է ամբողջ տեղեկատվության գործը ԱՄՆ–ում՝ ցուցաբերելով ընդգծված գաղափարական ուղղվածություն։ Ասոշեյթեդ պրեսի նյութերի հավաքման, մշակման և տարածման ոլորտում զբաղվել է 100 հազարից ավելի աշխատակից (1970)։ Ասոշեյթեդ պրեսի ինֆորմացիաներից օգտվել են 73 երկրների գործակալություններ։

Ասոշիեյթիդ Պրեսի գլխավոր գրասենյակը Նյու Յորքում

Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը հիմնադրվել է 1846 թվականի մայիսին որպես հինգ նյույորքյան թերթային հրատարակչությունների կոոպերատիվ միավորում ամերիկա-մեքսիկական պատերազմի մասին ավելի արագ նորություններ հաղորդելու համար, քան դա անում էր ամերիկյան փոստային ծառայությունը (ստեղծվել էր պոնի-էքսպրես երթուղի՝ Ալաբամա նահանգի միջով)։ Նրանք ավելի մեծ արագությամբ էին լուրեր հաղորդում նաև Եվրոպայից, որտեղից ժամանակին լուրերը հասնում էին քսան օր անց։

1970 թվականին կազմակերպությունում աշխատում էր 100 հազար աշխատակից։ 1978 թվականին Յունայթեդ Պրես Ինթերնեյլնշի հետ միասինէ գործակալը մոնոպոլիստ դարձավ ԱՄՆ-ում տեղեկատվություն տարածելու հարցում՝ սպասարկելով «բոլոր թերթերի ⅔-ը, ԱՄՆ ավելի քան 3 հազար ռադիո- և հեռուստակայաններ, ավելի քան 4 հազար արտասահմանյան հրատարակություններ»[5]։

Համագործակցություն նացիստական Գերմանիայի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1935-ից մինչև 1941 թվականը Ասոշիեյթիդ Պրեսը մնում էր միակ արևմտյան ԶԼՄ-ն, որ շարունակում էր աշխատել Գերմանիայում՝ նացիստների՝ իշխանության գալուց հետո[8]։ Պատմաբանները հայտարարում են նրանց հետ գործակալության համագործակցության մասին. նրանք ստիպված էին եղել ստորագրել «խմբագրական օրենքը» (Schriftleitergesetz), որ արգելում էր ցանկացած հրապարակում՝ «ուղղված Ռեյխի թուլացմանը նրա սահմանների ներսում և սահմաններից դուրս»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20200313133855/https://www.sipiapa.org/contenidos/socios-por-pais.html
  2. https://www.derstandard.at/story/1255327/herausgeber-von-usa-today-an-der-spitze-der-nachrichtenagentur-ap
  3. 20th Century Press Archives — 1908.
  4. VPA NewspapersVirginia Press Association.
  5. 5,0 5,1 5,2 КПС, 1978, էջ 23
  6. КПС, 1978, էջ 23-24
  7. КПС, 1978, էջ 24
  8. «Эксклюзив в обмен на дружбу: Зачем агентство Associated Press сотрудничало с нацистской Германией: The Guardian — Meduza» (ռուսերեն). Meduza. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասսոշեյթեդ պրես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 574