Խոսողների քանակը կազմում է մոտ 790.000 մարդ։ ՌԴ-ում ավարարենով խոսողների թիվը հասնում է 715.300 մարդու (անդյան ժողովուրդներն ավարերենը օգտագործում են որպես առօրյա խոսակցական լեզու)։
Լեզուն հարուստ է բարբառներով, որոնք իրարից բավականին շատ են առանձնացված, և շատ դեպքերում տարբեր բարբառներով խոսողները միմյանց դժվարությամբ են հասկանում։ Բարբառները կարելի է բաժանել խմբերի՝
հյուսիսային, որի վրա է հիմնված գրական ավարերենը,
հարավարևմտյան (բաթլուխյան և գիդյան բարբառները),
հարավարևելյան (անդալալյան, անցուխյան, քարախյան, կուսուրյան և զաքաթալյան բարբառները)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 608)։