Ավստրալիայի աբորիգենների դրոշ
Ավստրալիայի աբորիգենների դրոշ | |
---|---|
Տեսակ | դրոշ |
Իրավասության տարածք | Aboriginal Australians? |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | հուլիսի 12, 1971[1] |
Գույներ | սև, Pantone 179 C? և Pantone 123 C? |
Պատկերված է | դաշտ և շրջան |
Նախագծող | Harold Thomas?[2] |
Ավստրալիայի աբորիգենների դրոշ (անգլ.՝ Australian Aboriginal Flag), դրոշ, որն օգտագործվում է Ավստրալիայի աբորիգենների և (մասամբ) այլ հնաբնակների կողմից։ Մշակվել և հաստատվել է 1971 թվականին։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշը մշակել է Լուրիտջա ցեղից դիզայներ Հարոլդ Թոմասը 1971 թվականին[3]՝ հողի նկատմամբ իրենց իրավունքները հաստատելու աբորիգենների առաջին փորձերի ժամանակ։ 1972 թվականին՝ «աբորիգենների դեսպանատան» կազմավորման ժամանակ, դրոշն ընտրվել է որպես Ավստրալիայի աբորիգենների պաշտոնական դրոշ, իսկ 1995 թվականի հուլիսի 14-ին այն ճանաչվել է իբրև Ավստրալիայի երկրորդ պաշտոնական դրոշ։ 1997 թվականին Հարոլդը ճանաչվել է դրոշի հեղինակ և ստացել դրա նկատմամբ բոլոր հեղինակային իրավունքները։
Դրոշի վրա պատկերված է սև (վերևից) և կարմիր (ներքևից) գույնի երկու հորիզոնական հավասարաչափ շերտ՝ կենտրոնում ոսկե շրջանակով։
Սև գույնը խորհրդանշում է Ավստրալիայի աբորիգեններին, կարմիրը Ավստրալիայի հողն է և օքրան, որն օգտագործվում է աբորիգենների արարողությունների ժամանակ, իսկ դեղինը խորհրդանշում է արևը, կյանքի ծնունդը և պաշտպանությունը։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշն առաջին անգամ փակցվել է Ադելաիդայում։ Աբորիգենների դրոշը պաշտոնապես ճանաչվել է 1995 թվականին՝ Պոլ Քիթինգի օրոք՝ չնայած կենտրոնամետ ընդդիմության դիմադրությանը։ Այժմ նույնիսկ դպրոցներում այն կախված է Ավստրալիայի դրոշի կողքին։ Ներկայումս ավստրալիական «հանրապետականները» («Կանաչ մայրցամաքի» գերիշխող կարգավիճակի հակառակորդներ) քննարկում են «Աբորիգենների դրոշին» ազգային դրոշի կարգավիճակ շնորհելու հարցը՝ գոյություն ունեցողի փոխարեն։
2010 թվականին Հարոլդ Թոմասը մերժեց «Google»-ին՝ թույլ չտալով որոնողական համակարգի գլխավոր էջում անհատույց կերպով օգտագործել դրոշը՝ որպես դուդլի ժամանակավոր պատկերանշան՝ մեկնաբանելով, որ «Գուգլը», որպես առևտրային կազմակերպություն, կարող է վճարել դրոշն օգտագործելու համար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20171201041858/https://www.pmc.gov.au/government/australian-national-symbols/australian-flags
- ↑ https://aiatsis.gov.au/explore/articles/aboriginal-flag
- ↑ «Harold Thomas — Creator of the Aboriginal Flag». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Лицензия на флаг». Արխիվացված է օրիգինալից 2011-10-23-ին. Վերցված է 2019-10-19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Horton, D. (ed.) Encyclopaedia of Aboriginal Australia, Aboriginal Studies Press, Canberra, 1994.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «NAIDOC - Indigenous Australian flags». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
- «Australian Aboriginal Flag». Official Australian Government website. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.