Ավրորա կինազ
Ավրորա կինազներ, սերին/թրեոնինային կինազներ՝ անհրաժեշտ բջջի պրոլիֆերացիայի համար։ Այս ֆերմենտները օգնում են բջիջներին փոխանցելու իրենց ժառանգական նյութը դուստր բջիջներին:Ավելի կոնկրետ, Ավրորա կինազները հսկայական դեր ունեն բջիջների բաժանման պրոցեսում, քանզի վերահսկում են քրոմատիդների սեգրեգացիան:Սեգրեգացիայի դեֆեկտները կարող են գենետիկ անկայունության պատճառ դառնալ, մի վիճակ, որը սերտ կապված է ուռուցքածնության հետ։ Այսօր, կաթնասունների բջիջներում հայտնաբերված են երեք դասի Ավրորա կինազներ։ Բացի սրանց ընգրկվածությունից միտոզի վերահսկման գործում, այս երեք կինազները մեծապես հետաքրքիր են քաղցկեղը ուսումնասիրողներին, քանի որ սրանց էքսպրեսիան ուժեղացած է մարդկային քաղցկեղի[1] տարբեր տեսակներում։ Մարդկային Ավրորա կինազները ունեն նմանատիպ դոմենային կառուցվածք։ N-տերմինալ դոմենը 39-129 ամինաթթվային մնացորդ է պարունակում, պրոտեին կինազի դոմենը և, կարճ, C-տերմինալ դոմենը, պարունակում է 15-20 մնացորդ։ Երեք պրոտեինների N-տերմինալ դոմենները, կիսում են միմյանց հետ հաջորդականության ցածր պահպանումը, ինչն էլ պայմանավորում է ընտրողականությունը սպիտակուց-սպիտակուց փոխազդեցություններում[2]։
Դասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես նշվել է վերևում Ավրորա կինազների երեք դաս է հայտնի․
- Ավրորա A(Ավրորա 2)` իրականացնում է իր ֆունկցիան միտոզի պրոֆազում և անհրաժեշտ է ցենտրոմերների (միկրոխողովակներ, որոնք կազմավորում են էուկարիոտ բջիջների կենտրոնը) ճիշտ գործունեության համար
- Ավրորա B(Ավրորա 1)՝ իրականացնում է իր ֆունկցիան միտոտիկ ցիկլի ժամանակ՝ ցենտրոմերին հպման տեղում
- Ավրորա C՝ աշխատում է սաղմնային գծի բջիջներում, ֆունկցիայի մասին քիչ բան է հայտնի
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sanseau, P.; Bernard, M.; Arlot-Bonnemains, Y.; Prigent, C (2000 թ․ նոյեմբերի 1). «Human Aurora / Ipl1p Related Kinases». Current Genomics. 1 (3): 271–279. doi:10.2174/1389202003351355. ISSN 1389-2029.
- ↑ Bolanos-Garcia, Victor M. (2005-08). «Aurora kinases». The International Journal of Biochemistry & Cell Biology. 37 (8): 1572–1577. doi:10.1016/j.biocel.2005.02.021. ISSN 1357-2725.