Արարատ Խրիմյան
Արտաքին տեսք
Արարատ Խրիմյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1951 |
Ծննդավայր | Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 13, 2012 (60 տարեկան) |
Մահվան վայր | Համբուրգ, Գերմանիա |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՀՇ |
Պարգևներ և մրցանակներ |
Արարատ Վարդանի Խրիմյան (հոկտեմբերի 21, 1951, Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 13, 2012, Համբուրգ, Գերմանիա), ՀՀ քաղաքական և պետական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավարտել է Ախալցիխեի միջնակարգ դպրոցը։
- 1969-1974 թթ. սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979-1990 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության թիվ 3 Ավտոտրեստի ավտոտրանսպորտային միավորումում որպես մեխանիկ, ապա գլխավոր մեխանիկ, գլխավոր ինժեներ։
- 2004 թ. ապրիլի 23-ից - 2008 թ. հունիս - «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն։
- 2008 թ. հուլիսից 2012 թ. սեպտեմբեր - «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության նախագահի խորհրդական։
Պետական և քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 թ. - ընտրվել է Երևանի Օրջոնիկիձեի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
- 1991 թ. - ընտրվել է Երևանի Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
- 1995 թ. - ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 19 ընտրատարածքից։ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ ՀՀՇ անդամ։
- 1996 թ. - ընտրվել է Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար։
- 2000 թ. - նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու դեպարտամենտի պետ։
- 2000-2002 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ-երկաթուղու հարցերով դեպարտամենտի պետ։
- 2002-2004 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ-«Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն։
- 2004 թ. ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից[1]։
Մասնակցություն մարտական գործողություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991-1994 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։
- 1995-2000 թթ. ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի նախագահ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտական ծառայության մեդալ։
- «Մայրական երախտագիտություն» մեդալ։
- ՀՀ ՊՆ պատվոգիր։
- Պատվավոր երկաթուղայինի նշան։
- «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջին անվանական լոկոմոտիվը կրում է «Արարատ Խրիմյան» անվանումը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած էր, ուներ մեկ դուստր։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախճանվել է 2012 թ. սեպտեմբերի 13-ին Համբուրգում՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար Արարատ Խրիմյան 1996 թ. - 1999 թ. |
Հաջորդող Մհեր Սեդրակյան |
|
Կաղապար:Հայկական երկաթուղու ղեկավարները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ԽՐԻՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.