Արդար աշխարհի ֆենոմեն
Հավատք արդար աշխարհի հանդեպ, արդար աշխարհի վարկած կամ արդար աշխարհի ֆենոմեն, Մելվին Լերների կողմից ձևակերպված սոցիալ-հոգեբանական ֆենոմեն, որն արտահայտվում է այն համոզմունքով, որ աշխարհն արդար է կառուցված, և մարդիկ կյանքում ստանում են այն, ինչ արժանի են իրենց անձնական որակներին և արարքներին համապատասխան. լավ մարդիկ պարգևատրվում են, իսկ վատերը՝ պատժվում[1][2]։
Լերների փորձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորձերից մեկում մասնակիցներին խնդրել են իրենց կարծիքը հայտնել լուսանկարներում պատկերված մարդկանց մասին։ Այն հարցվողները, որոնք լրացուցիչ տեղեկացվել են, որ պատկերված մարդիկ վիճակախաղի մեջ մեծ գումարներ են շահել, նրանց ավելի դրական հատկություններ են տվել, քան նրանք, որոնց այդ լրացուցիչ հաղորդագրությունը չի արվել։
Մեկ այլ փորձով փորձարկվողներին ցուցադրել են ուսուցման գործընթացի տեսագրությունը, որը նկարահանվել է այդ նպատակով վարձված դերասանների մասնակցությամբ, որի ընթացքում թույլ տրված սխալների համար ուսանողներին պատժում էին էլեկտրական հոսանքի հարվածներով։ Պարզվել է, որ ֆիլմը դիտողները շատ ավելի վատ էին վերաբերվում այն «ուսանողներին», որոնք հնարավորություն չունեին ընդհատել դասն ու հեռանալ, քան նրանց, ովքեր նման հնարավորություն ունեին և դրանից օգտվել են։ Ինչպես գրել է ինքը Լերները․
․․․ Անգամ անմեղ մարդու վիճակը, ով տառապում է առանց պարգևի կամ փոխհատուցման հնարավորության, դրդում է մարդկանց գնահատել նրան ավելի ցածր՝ նրա բնույթն ու ճակատագիրը ներդաշնակեցնելու համար․․․ |
Ռաբինի և Փեփլաուի ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիկո Ռաբինի և Լեթիցիա Էն Փեփլաուի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհի արդարությանը հավատացող մարդիկ սովորաբար ավելի կրոնական են, ավտորիտար և պահպանողական և հակված են երկրպագել քաղաքական առաջնորդներին, գովաբանել գոյություն ունեցող սոցիալական հաստատությունները և վերևից նայել խտրականությունների ենթարկվածների, աղքատների և անապահովների վրա[1]։
Հավատք արդար աշխարհի հանդեպ և տուժողի պախարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ 1966 թվականին Լերները՝ Քերոլայն Սիմոնզի հետ համատեղ աշխատանքի ժամանակ ենթադրել էր, որ տուժողին իրենց հետ տեղի ունեցած անախորժությունների մեջ մեղադրելու միտման հիմքը արդարության ձգտումն է։ Այս ուսումնասիրության մեջ գիտնականները նկատել են, որ այն իրավիճակներում, երբ մյուսները հասկանում են, որ կարող են արդյունավետ կերպով փոխհատուցել զոհի տառապանքները, նրանք դա անում են՝ կարեկցելով նրան։ Բայց այն դեպքում, երբ հասկանալի էր, որ զոհը կշարունակի տառապել, մարդիկ նրան բացասական գծեր են վերագրում։ Հեղինակները հանգել են այն եզրակացության, որ զոհի հասցեին և քաջալերող, և ոչ հարիր արձագանքը բխում է արդարության ձգտումից։ Նրանք ենթադրում են, որ մարդկանց անհրաժեշտ է հավատը, որ աշխարհը, որտեղ նրանք ապրում են, արդար է, և մարդիկ ստանում են այն, ինչ արժանի են[3]։ Իրավախախտման ավարտից հետո անմեղ զոհի շարունակվող տառապանքները, որոնք մարդիկ չեն կարողանում ադեկվատ կերպով փոխհատուցել, հակասում են այդ հավատին և պահանջում են հիմնավորում։ Այս համոզմունքն ազդում է այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ արձագանքում իրենց շուրջ տեղի ունեցող արդարության և անարդարության վրա[4]։
Հանցագործությունների կամ իրավախախտումների զոհերը հաճախ մեղադրվում են այն բանում, որ նրանք իրենց գործողություններով նպաստել են իրենց դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Այսպես, օրինակ, վրաերթի ենթարկած հասարակության մեջ հարգված ցուցարարին մեղադրել են իր դժբախտության մեջ, քանի որ իր գործողություններով նա խախտել է ճանապարհներով երթևեկելու վարորդի իրավունքը։ Տուն ներխուժած անծանոթի կողմից բռնաբարված կինը մեղադրվել է այն բանում, որ սխալ տեղ է ընտրել բնակության համար[5][6]։
Քննարկում և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վարկածը բանավեճ է առաջացրել, և դրա ստուգման համար կատարվել են մի շարք հետազոտություններ, որոնք ամփոփվել են Լերների և Միլլերի 1978 թվականի «Արդար աշխարհի վերագրման հետազոտություն և գործընթաց. հայացք ետ և առաջ» ակնարկային հոդվածում[7] և 1980 թվականի «Հավատքն առ արդար աշխարհ. հիմնարար մոլորություն» գրքում[2][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Zick Rubin, Letitia Anne Peplau Who Believes in a Just World?(անգլ.) // Journal of Social Issues. — 1975. — Vol. 31. — № 3. Архивировано из первоисточника 6 հունվարի 2017.
- ↑ 2,0 2,1 Lerner, M. J. The belief in a just world: A fundamental delusion. — New York: Plenum Press, 1980.
- ↑ Lerner, M. J., Simmons, C. H. Observer’s reaction to the “innocent victim”: Compassion or rejection?(անգլ.) // Journal of Personality and Social Psychology. — 1966. — № 4.
- ↑ 4,0 4,1 Carolyn L. Hafer, Laurent Be`gue Experimental Research on Just-World Theory: Problems, Developments, and Future Challenges(անգլ.) // Psychological Bulletin. — 2005. — Т. 131. — № 1.
- ↑ Sentence for Lyttleton picket line fatality too light - union(անգլ.) // The New Zealand Herald. — 2001. — № June 16.
- ↑ Baker, D. Policing industrial disputation: Lessons from the Lyttleton picket line tragedy(անգլ.) // New Zealand Journal of Industrial Relations. — ER Publishing Ltd, 2003. — В. 3. — Т. 28. — P. 258-270. — ISSN 01100637. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.)
- ↑ Lerner, M. J., Miller, D. T. Just world research and the attribution process: Looking back and forward(անգլ.) // Psychological Bulletin. — 1978. — Т. 85.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս․ Ս․ Ստեպանով Բոլորին ՝ ըստ արժանիքների՞։ // Դպրոցական հոգեբան. — 2004. — № 25/26 (313/314). Архивировано из первоисточника 23 փետրվարի 2014.
- Ս․ Կ․ Նարտովա-Բոչավեր, Մ․ Բ․ Պոդլիպնյակ, Ա․ Յ․ Խոխլովա Հավատ դեպի արդար աշխարհ և հոգեբանական բարեկեցություն խուլ և լսող դեռահասների և մեծահասակների մոտ // Կլինիկական և հատուկ հոգեբանություն : ամսագիր. — 2013. — № 3. Архивировано из первоисточника 29 Նոյեմբերի 2020.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|