Արթուր
Արթուր Arthur | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Արտասանություն | /ˈɑːrθər/ |
Ծագում | |
Ծագման լեզու | վալլիերեն, անգլերեն, ֆրանսերեն և հոլանդերեն |
Գիր | լատինական այբուբեն |
Այլ ուղղագրություն | Artur, Art (կարճ տարբերակ), Arttu (ֆիննական տարբերակ) |
Ենթադրվում է, որ նույնն է ինչ | Arturo?, Artur?, Artair?, Arthurus?, Artturi?, Arto?, Ats?, Artūrs?, Artur?, Artus?, Arcturus?, Arturus?, Aurther? և Arttur? |
Նույն գրվող ազգանուն | Arthur? |
Չշփոթացնել | Arthur? |
Կապված հոդվածներ | «Արթուր» սկսվող էջեր |
Ծանոթագրություններ | |
Arthur (given name) Վիքիպահեստում |
Արթուր, կելտական ծագմամբ տղամարդու անուն։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր անվան ծագման շուրջ տարաձայնություններն ու քննարկումները դեռևս շարունակվում են։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ այն փոխառվել է (չճանաչված ծագումնաբանությամբ, սակայն ամենայն հավանականությամբ` մեսսապական[1][2][3] կամ էտրուսկական[4][5][6]) հռոմեական հեթանոսական Artōrius ազգանունից։
Որոշ գիտնականներ նշում են, որ լեգենդար Արթուր թագավորի անունը հենց Արթուր տարբերակով հայտնվել է Արթուրի մասին պատմող լատինական տեքստերում, և երբեք հանդես չի եկել Artōrius տարբերակով (չնայած դասական լատիներենի Artōrius-ը վուլգար լատիներեն բարբառներում դարձել է Arturius)։ Այնուամենայնիվ, սա չի կարող վերջնական պատկերացում տալ Արթուր անվան ծագման մասին, քանի որ բացառված չէ, որ Artōrius-ը կարող էր դառնալ Art(h)ur, որը փոխառվել է ուելսերենի բառապաշար։
Մեկ այլ հնարավոր տարբերակ է նաև այն, որ անունը ծագել է բրիտոնական *Arto-rīg-ios հայրանունից (որի արմատը`*arto-rīg- արջ-աստված, հայտնվել է հին իռլանդերեն Art-ri անվան մեջ) լատինաֆիկացրած Artŏrius (կարճ -ŏ- ով) անվան միջոցով, որը իր հերթին միացված է դասական լատիներեն Artōrius-ին, (երկար -ō-ով), ինչն էլ հետագայում բնականորեն կձևավորվեր նեո-բրիտոնիկ (ուելսերենի, կորնական ու բրետոնական լեզուների անմիջական նախախահայրը) *Arθṻr տարբերակը[7]։
Հաճախ հանդիպող ուելսերենից ծագած «արջ» + (g)wr «մարդ» (ավելի վաղ` բրիտոնական լեզվով՝ *Arto -uiros) տարբերակը հնարավոր չէ հնչյունաբանական և ուղղագրական պատճառներով. հատկանշական է, որ բրիտանական Arto-uiros բարդ անունից ծագում են Հին Ուելսական *Artgur (որտեղ «u»-ը համապատասխանում է կարճ /u/ հնչյունին) և Միջին/Արդի Ուելսական *Arthwr և ոչ թե Arthur անունը (որտեղ -u- համապատասխանում է երկար /ʉː/ հնչյունին)։
Ուելսական պոեզիայում անունը միշտ արտասանվում էր որպես Արթուր, և հանգավորվում էր բացառապես -ur վերջավորությունն ունեցող բառերի հետ, և ոչ մի դեպքում -wr-ով ավարտվող բառերի հետ, ինչն էլ հաստատում է, որ երկրորդ տարրը չի կարող լինել [g]wr (մարդ)։
Գոյություն ունի նաև այլընտրանքային տարբերակ, որը, սակայն գիտնականների կողմից քիչ ընդունվեց[7][8][9][10][11][12], ըստ որի՝ Արթուր անունը ծագում է լատիներեն Arcturus բառից (Boötes համաստեղության ամենավառ աստղը, ինչը գտնվում է Մեծ Արջի մոտ[13]), որը հունական Αρκτοῦρος-ի (Arktouros) լատինացված տարբերակն է (arktos-bear-արջ[14]) և (οὖρος - ouros - պաշտպան, պահապան[15])։ Դասական լատիներեն Arcturus-ը կարող է դառնալ Art(h)ur, եթե փոխառվում է ուելսական բառապաշար, իսկ դրա փայլը և դիրքը երկնքում մարդկանց ստիպում է այն համարել որպես «արջի պահապան» և Boötes-ի մյուս աստղերի առաջնորդ[16]։
Համանման անուն է նաև հին իռլանդերեն Artúr-ը, որն ուղղակիորեն ծագել է հին ուելսերենից կամ կումբրիկերեն Artur անունից[17]։ Պատմականորեն այս անվան ամենավաղ կրողներից է Այդանի (Áedán mac Gabráin) որդին կամ թոռը, որը մահացել է 609 թվականին[18]։
Այլ լեզուներով
[խմբագրել | խմբագրել կոդը]- ալբաներեն՝ Artur
- արաբերեն՝ أرثر, ارثور, ارتور
- հայերեն՝ Արթուր (Artur)
- բասկերեն՝ Artur, Artza
- բրետոներեն՝ Arzhur
- բուլղարերեն՝ Артур (Artur)
- կատալաներեն՝ Artur, Artús
- չինարեն՝ 亚瑟 (Yàsè)
- խորվաթերեն՝ Artur
- չեխերեն՝ Artuš, Artur
- դանիերեն՝ Arthur
- նիդերլանդերեն՝ Arthur, Artuur
- էստոներեն՝ Artur
- անգլերեն՝ Arthur
- ֆիններեն՝ Artturi, Arttu, Arto
- ֆրանսերեն՝ Arthur
- գալիսերեն՝ Artur, Artús
- վրացերեն՝ ართური (Արթուրի)
- գերմաներեն՝ Artur, Arthur
- հունարեն՝ Αρθούρος (Arthouros/Artouros)
- եբրայերեն՝ ארתור (Artur)
- հունգարերեն՝ Artúr
- իսլանդերեն՝ Arthur
- իռլանդերեն՝ Artúr
- իտալերեն՝ Arturo
- ճապոներեն՝ アーサー (կատականայով)
- կորեերեն՝ 아서 (Ասեո), 아써 (Ասսեո), 아더 (Ադեո)
- լատիներեն՝ Arturus/Arthurus, Artorius/Arturius
- լատիշերեն՝ Artūrs
- լիտվերեն՝ Artūras
- մալթայերեն՝ Arturu, Turu
- նորվեգերեն՝ Artur
- օսերեն՝ Артур (Artur)
- լեհերեն՝ Artur
- պորտուգալերեն՝ Artur, Arthur
- ռումիներեն՝ Arthur, Artur
- ռուսերեն՝ Артур (Artur)
- սերբերեն՝ Артур (Artur)
- սլովակերեն՝ Artúr
- սլովեներեն՝ Artur
- իսպաներեն՝ Arturo
- շվեդերեն՝ Artur
- թուրքերեն՝ Artur
- ուկրաիներեն՝ Артур (Artur)
- ուզբեկերեն՝ Artur
- ուելսերեն՝ Arthur
Կրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արքա Արթուր, բրիտանական էպոսի հերոս,
- Արթուր (Ուելսի արքայազն), Հենրի VII-ի և Էլիզաբեթ Յորքիի ավագ որդին, Անգլիական գահի ժառանգորդը։ Մահացել է 15 տարեկանում՝ այդպես էլ չբարձրանալով գահին։
- Արթուր Աբրահամ, Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ,
- Արթուր Ազարյան, հայ խմբագիր, թարգմանիչ, լրագրող, հրապարակախոս, հեռուստատեսային գործիչ,
- Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ), հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր,
- Արթուր Աղաբեկյան, ՀՀ և ԼՂՀ պետական և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ,
- Արթուր Աղաբեկյան (ազատամարտիկ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից,
- Արթուր Արմին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայազգի գիտնական և հայագետ,
- Արթուր Բեմբրիջ, անգլիացի նախկին ֆուտբոլիստ,
- Արթուր Բորուց, լեհ ֆուտբոլիստ, անգլիական «Բորնմութի» և Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը,
- Արթուր Դարվիլ, անգլիացի դերասան և երաժիշտ,
- Արթուր Դրյուրի, ՖԻՖԱ 5-րդ նախագահ,
- Արթուր Էդինգտոն, անգլիացի աստղագետ, ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ 1914-ից,
- Սըր Արթուր Էվանս, անգլիացի հնագետ,
- Արթուր Թարխանյան, հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական. (1987) ճարտարապետ,
- Արթուր Լեոնարդ Շավլով, ամերիկացի ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1970), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1981),
- Արթուր Լեսլի Մորտոն, անգլիացի պատմաբան, գրականագետ և հրապարակախոս,
- Արթուր Կոնան Դոյլ, անգլիացի գրող (ծագումով շոտլանդացի), որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները,
- Արթուր Մեսչյան, հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Marcella Chelotti, Vincenza Morizio, Marina Silvestrini, Le epigrafi romane di Canosa, Volume 1, Edipuglia srl, 1990, pg. 261, 264.
- ↑ Ciro Santoro, "Per la nuova iscrizione messapica di Oria", La Zagaglia, A. VII, n. 27, 1965, P. 271-293.
- ↑ Ciro Santoro, La Nuova Epigrafe Messapica "IM 4. 16, I-III" di Ostuni ed nomi in Art-, Ricerche e Studi, Volume 12, 1979, p. 45-60
- ↑ Wilhelm Schulze, Zur Geschichte lateinischer Eigennamen (Volume 5, Issue 2 of Abhandlungen der Gesellschaft der Wissenschaften zu Göttingen, Philologisch-Historische Klasse, Gesellschaft der Wissenschaften Göttingen Philologisch-Historische Klasse) , 2nd Edition, Weidmann, 1966, p. 72, pp. 333-338
- ↑ Olli Salomies: Die römischen Vornamen. Studien zur römischen Namengebung. Helsinki 1987, p. 68
- ↑ Herbig, Gust., "Falisca", Glotta, Band II, Göttingen, 1910, p. 98
- ↑ 7,0 7,1 Zimmer, Stefan, "The Name of Arthur - A New Etymology ", Journal of Celtic Linguistics, Volume 13, Number 1, March 2009, University of Wales Press, pp. 131-136.
- ↑ Bromwich, Rachel, Trioedd ynys Prydein: the Welsh triads, University of Wales Press, 1978, p. 544
- ↑ Zimmer, Stefan, Die keltischen Wurzeln der Artussage: mit einer vollständigen Übersetzung der ältesten Artuserzählung Culhwch und Olwen, Winter, 2006, p. 37
- ↑ Walter, Philippe, Faccia M. (trans.), Artù. L'orso e il re, Edizioni Arkeios, 2005, p. 74.
- ↑ Johnson, Flint, The British sources of the abduction and Grail romances, University Press of America, 2002, pp. 38-39.
- ↑ Chambers, Edmund Kerchever, Arthur of Britain, Speculum Historiale, 1964, p. 170
- ↑ arctūrus, Charlton T. Lewis, Charles Short, A Latin Dictionary, on Perseus
- ↑ ἄρκτος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
- ↑ οὖρος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
- ↑ Αρκτοῦρος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
- ↑ * Jaski, Bart, Early Irish examples of the name Arthur, Z.C.P. band 56, 2004.
- ↑ Adomnán, I, 8–9 and translator's note 81; Bannerman, pp. 82–83. Bannerman, pp. 90–91, notes that Artúr is the son of Conaing, son of Áedán in the Senchus fer n-Alban.
- Աղբյուրներ
- Anderson, Graham (2004), King Arthur in Antiquity, London: Routledge, ISBN 978-0-415-31714-6.
- Barber, Richard (1986), King Arthur: Hero and Legend, Woodbridge, UK: Boydell Press, ISBN 0-85115-254-6.
- Green, Thomas (August 2007a), «Tom Thumb and Jack the Giant Killer: Two Arthurian Fairytales?», Folklore, 118 (2): 123–40, doi:10.1080/00155870701337296. (EBSCO subscription required for online access.)
- Green, Thomas (2007b), Concepts of Arthur, Stroud: Tempus, ISBN 978-0-7524-4461-1.
- Higham, N. J. (2002), King Arthur, Myth-Making and History, London: Routledge, ISBN 978-0-415-21305-9.
- Koch, John T. (1996), «The Celtic Lands», in Lacy, Norris J. (ed.), Medieval Arthurian Literature: A Guide to Recent Research, New York: Garland, էջեր 239–322, ISBN 978-0-8153-2160-6.
- Koch, John T.; Carey, John (1994), The Celtic Heroic Age: Literary Sources for Ancient Celtic Europe and Early Ireland and Wales, Malden, MA: Celtic Studies Publications, ISBN 978-0-9642446-2-7.
- Malone, Kemp (May 1925), «Artorius», Modern Philology, 22 (4): 367–74, doi:10.1086/387553, JSTOR 433555. (JSTOR subscription required for online access.)
- Jaski, Bart, Early Irish examples of the name Arthur, Z.C.P. band 56, 2004
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր անունի նշանակությունը։ Артур Անունների ազատ հանրագիտարան