Արկածներ տարածության ու ժամանակի մեջ
Արկածներ տարածության ու ժամանակի մեջ անգլ.՝ An Adventure in Space and Time | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | դրամա |
Թվական | նոյեմբերի 21, 2013[1][2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թերրի Մակդոնա |
Սցենարի հեղինակ | Մարկ Գեթիս |
Դերակատարներ | Դևիդ Բրեդլի, Բրայան Քոքս, Սաշա Դհավան, Լեսլի Մենվիլ, Ջեսիկա Ռեյն, Ջեֆ Ռոուլ[3], Ջեմմա Փաուել[3] և Մեթ Սմիթ[3] |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | BBC |
Տևողություն | 83 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Արկածներ տարածության և ժամանակի մեջ (անգլ.՝ An Adventure in Space and Time), բրիտանական հեռուստատեսային կենսագրական դրամա, որը թողարկվել է «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի 50-ամյակի առթիվ։ Սցենարի հեղինակը Մարկ Գետիսն է, որը գրել է նաև «Դոկտոր Ով» և «Շերլոկ» սերիալների սցենարները։ 90 րապեանոց ֆիլմի մանրամասների մասին հայտնի է դարձել 2012 թվականի օգոստոսի 9-ին։ Այն ցուցադրվել է «BBC Two» հեռուստաալիքով 2013 թվականին[4]։ Ֆիլմը պատմում է «Դոկտոր Ով» սերիալի ստեղծման վաղ պատմությունը՝ սերիալի հայտնվելն ու նրա «կյանքի» առաջին տարիները՝ ընդհուպ մինչև Դոկտորի առաջին դերակատար Ուիլյամ Հարթնելի հեռանալը։ Հեռուստածրագրի նախնական ցուցադրությունը կայացել է 2013 թվականի նոյեմբերի 12-ին Բրիտանական կինոյի ինստիտուտի շենքում Սաութբենքում[5]։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումներն սկսվել են 2013 թվականի փետրվարին։ Արտադրությունը կենտրոնացել է Լոնդոնում՝ «Ուիմբլդոն» ստուդիայում[6], սակայն նկարահանումներ անցկացվել են նաև «Բի-բի-սիի» հեռուստակենտրոնում[7]։ Դերասան Դևիդ Բրեդլին մարմնավորել է Ուիլյամ Հարթնելին՝ առաջին Դոկտորի դերակատարին, իսկ Բրայան Կոքսը՝ Սիդնի Նյումանին՝ սերիալի ստեղծողին[8]։ Առաջին պրոդյուսեր Վերիտի Լաբերտի դերը կատարել է Ջեսիկա Ռեյնը, իսկ առաջին ռեժիսոր Ուորիս Հուսեյնին մարմնավորել է Սաշա Դհավանը[7]։
Առաջին Դոկտոր թոռնուհու՝ Սյուզեն Ֆորմանի դերակատար Քերոլ Էնն Ֆորդի դերը կատարել է Կլաուդիա Գրանտը[9]։ Ջեյմի Գլովերն ու Ջեմմա Փաուելը մարմնավորել են Ուիլյամ Ռասելին ու Ժակլին Հիլին՝ Յան Չեսթերթոնի ու Բարբարա Ռայթի դերակատարներին[10][11]։
Ուիլյամ Ռասելը հայտնվել է ֆիլմում Գարրի անունով կերպարի դերում[12] սերիալում իր նախկին գործընկերոջ՝ Քերոլ Էնն Ֆորդի հետ մաիսին, որը հանդես է եկել Ջոյսի դերում[13]։ Դրամայում հայտնվում է նաև երկրորդ Դոկտորի դերակատար Պատրիկ Տրաուտոնը, որի դերը կատարել է «Ջենտլմենների լիգա» սքեթչ-շոուում Գետիսի գործընկեր Ռիս Շիրսմիթը[14]։
Դերասանուհի Սառա Ուինթերը մարմնավորել է BBC Radiophonic Workshop-ի աշխատակից Դելիա Դերբիշիրին, որն ստեղծել է «Դոկտոր Ով» սերիալի երաժշտական թեմայի օրիգինալ տարբերակը[15]։ Դերասան Փիթեր Հոքինսը, որը հնչյունավորել է դալեկների օրիգինալ ձայնը սերիալում, նույնպես հայտնվել է դրամայում, որին մարմնավորել է Նիկոլաս Բրիգսը, որը հնչյունավորել է դալեկներին 2005 թվականին «Դոկտոր Ով» սերիալի վերստեղծումից հետո[16]։
2013 թվականի փետրվարի 17-ի առավոտյան դրամային նկարահանումներ են կատարվել Լոնդոնի Վեստմինստերյան կամրջի վրա[17]։ 1960-ական թվականների դիզայնով դալեկները հատել են կամուրջը՝ կրկնելով 1964 թվականի «Դալեկների ներխուժումը Երկիր» սերիայի հայտնի տեսարանը[17]։ Նկարահանվել են նաև այն ժամանակների ՏԱՐԴԻՍ-ի ինտերիերը ներկայացնող տեսարաններ և ցուցադրվել 1963 թվականին օգտագործված տեսախցիկներ ու ստուդիական սարքավորումներ[16]։
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Դևիդ Բրեդլի | Ուիլյամ Հարթնել |
Ջեյմի Գլովեր | Ուիլյամ Ռասել |
Ջեմմա Փաուել | Ժակլին Հիլ |
Կլաուդիա Գրանտ | Քերոլ Էնն Ֆորդ |
Ռիս Շիրսմիթ | Պատրիկ Տրաուտոն |
Սոֆի Հոլթ[18] | Ջեքի Լեյն |
Նիկոլաս Բրիգս | Փիթեր Հոքինս |
Աշխատակիցներ կադրից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Բրայան Կոքս | Սիդնի Նյուման |
Ջեսիկա Ռեյն | Վերիտի Լամբերտ |
Սաշա Դհավան | Ուորիս Հուսեյն |
Սառա Ուինթեր | Դելիա Դերբիշիր |
Ջեֆ Ռոուլ[14] | Մերվին Փինֆիլդ |
Էնդրյու Վուդալ[14] | Ռեքս Թաքեր |
Են Հալարդ[14] | Ռիչարդ Մարտին |
Դևիդ Էննեն[19] | Փիթեր Բրաչակի |
Սեմ Հոար[13] | Դուգլաս Քեմֆիլդ |
Մարկ Իդեն[13] | Դոնալդ Բավերսթոք |
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Լեսլի Մենվիլ[20] | Հեզեր հարթնել |
Կարա Ջենքինս[13] | Ջուդիթ Քերնի |
Ուիլյամ Ռասել | Հարրի |
Քերոլ Էնն Ֆորդ | Ջոյս |
Ռիս Փոկնի[14] | Ալան |
Չառլի Կեմպ[13] | Արթուր |
Մեյ Ռոջեր[13] | Լեն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.metacritic.com/tv/an-adventure-in-space-and-time
- ↑ http://www.theguardian.com/tv-and-radio/2013/nov/21/tv-highlights-adventure-time-space
- ↑ 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Doctor Who drama to mark show's 50th birthday». BBC News. 9 августа 2012. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ «TV Preview: An Adventure in Space and Time». Британский институт кино. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 5-11-2013-ին.
- ↑ «An Adventure In Space And Time: Producer Revealed». Doctor Who News. 19 января 2013. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ 7,0 7,1 «David Bradley to play William Hartnell in Celebration of Doctor Who». BBC Online. 30 января 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ «Doctor Who: Mark Gatiss reveals casting for An Adventure in Space and Time». Radio Times. 29 января 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ «Jessica Carney Associates». 5 февраля 2013. Վերցված է 11 марта 2013-ին.(չաշխատող հղում)
- ↑ Фостер, Чак (8 февраля 2013). «An Adventure in Space and Time: Jamie Glover to play William Russell». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ Фостер, Чак (8 февраля 2013). «An Adventure in Space and Time: Jemma Powell to play Jacqueline Hill». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ Фостер, Чак (9 февраля 2013). «An Adventure in Space and Time: William Russell». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 «1963: brought back to life!». Doctor Who Magazine. Panini Comic (458): 7. апрель 2013.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Мулкерн, Патрик (18 февраля 2013). «Doctor Who - Reece Shearsmith cast as Patrick Troughton». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ Фостер, Чак (10 февраля 2013). «Delia Derbyshire cast in An Adventure in Space and Time». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ 16,0 16,1 Фостер, Чак (21 февраля 2013). «An Adventure in Space and Time: The Voice of the Daleks». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ 17,0 17,1 «Daleks' - Invasion of Earth: 2013AD». BBC Online. 17 февраля 2013. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ Фостер, Чак (22 февраля 2013). «An Adventure in Space and Time: Jackie Lane cast». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ Фостер, Чак (20 февраля 2013). «An Adventure in Space and Time: TARDIS designer cast». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
- ↑ Мулкерн, Патрик (16–22 февраля 2013). «First Look». Radio Times. Immediate Media Company. 356 (4630): 17.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2013 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր դերասանների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1963 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1964 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1965 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1966 թվականին