Jump to content

Արմեն Ռուստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Ռուստամյան
Արմեն Եզնակի Ռուստամյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1960(1960-03-01) (64 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Արտաշատ Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայաստան
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՄոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիզիկոս
ԱշխատանքՀՀ ԱԺ ՀՅԴ Խմբակցության ղեկավար
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Special Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe?, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ
 Armen Rustamyan Վիքիպահեստում

Արմեն Եզնակի Ռուստամյան (մարտի 1, 1960(1960-03-01), Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ։

  • 1983 թ. ավարտել է Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը՝ ֆիզիկոսի մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1983-1984 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1984-1991 թթ. - ԵՊՀ գիտաշխատող։
  • 1991-1993 թթ. - հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության գլխավոր մասնագետ։
  • 1993-1994 թթ. - Ֆրանսիայի Օրսե քաղաքի Տեսական և կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտական աշխատող։

Քաղաքական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
  • 2008-2009 թթ. ի պաշտոնե հանդիսացել է Ազգային անվտանգության խորհրդի անդամ[1]։
  • Բազմիցս ընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ[2]։ ՀՅԴ խմբակցության անդամ։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար[3]։

Ամուսնալուծված է, ունի մեկ երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
Հովհաննես Հովհաննիսյան
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Արմեն Ռուստամյան

12 հունիսի 2003—31 մայիսի 2012
Հաջորդող
Արտակ Զաքարյան
Նախորդող
Վահան Հովհաննեսյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար
Արմեն Ռուստամյան

31 մայիսի 2012 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է