Արտակարգ դրության պետական կոմիտե
Արտակարգ դրության պետական կոմիտե ԱԴՊԿ (ռուս.՝ Государственный комитет по чрезвычайному положению, ГКЧП), կառավարման ոչ սահմանադրական մարմին՝ 1991 թվականի օգոստոսի 19-22-ին։ Ձեռնարկել է ԽՍՀՄ կուսակցական ու զինվորական վերնախավը՝ երկրում սկսված ժողովրդավարական զարգացումները ճնշելու և խորը ճգնաժամում հայտնված հասարակարգի փլուզումը ռազմական ուժով և բռնաճնշումների միջոցով կանխելու նպատակով։ Կոմիտեն իշխանության միահեծան տեր հայտարարել է իրեն, իշխանության բոլոր մարմինների գործունեությունը դադարեցվել է, ԽՍՀՄ նախագահ Մ. Գարբաչովը մեկուսացվել է Ղրիմի Ֆարոս ամառանոցում, երկրռւմ մտցվել է արտակարգ դրություն։ ԱԴՊԿ նախագահն էր Գ. Յանաևը (ԽՍՀՄ փոխնախագահ), անդամները՝ Օ. Բակլանովդ, Բ. Պուգոճ, Վ. Ստաադուբցեը և Ա. Տիզյակովը։ Արտակարգ դրության պայմաններում բռնաճնշումների միջոցով կառավարման տարբերակներ փորձարկելու քաղաքականությունը մշակվում էր դեռևս 1988 թվականից, երբ հայտնի է դարձել, ՈՐ ժողովրդավարական զարգացումները լուրջ վտանգ են ներկայացնում կոմունիստական ամբո ղջատիրական հասարակագին։ Այդ քաղաքականության կնքահայրերին հաջողվել է տեղերում բորբոքել համաժողովրդական ըմբոստություն (Թբիլիսի, Մերձբալթյան երկրներ. Բաքու և այլուր), աել ազգամիջյան թշնամանքը (Լեռնային Ղարաբաղ. Աբխազիա. Մերձդնեստր, Հարավային Օսեթիա) և դրանք ճնշել արյունալի բախումներով։ ԱՀ նախագահ Ա. Մաթափբովը առաջիններից մեկն է հայտարարել իր կառավարության համերաշխությունը ԱԴՊԿ-ին՝ հուսալով, ու նրա օգնությամբ կաաղ է ցանկալի բեկում մտցնել հակամարտության գործընթացում։ Ռուսաստանում բարձրացած ժողովրդական ալիքը չի հանդուրժել խռովության այդ փորձը. Բ. Ելցիճի գլխավորությամբ այն ճնշվելէ օգոստոսի 22-ին. կազմակերպիչները ձերբակալվել են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |