Արքեղայոս Ֆիլոպատոր
Արքեղայոս Փիլոպատոր հուն․՝ Αρχέλαος Φιλοπάτωρ | ||
Արքեղայոսի պատկերով դրահմա | ||
| ||
---|---|---|
մ.թ.ա. 36 - մ․թ․ 17 | ||
Նախորդող | Արիարատ Ժ | |
Հաջորդող | Հռոմեական պրովինցիա | |
| ||
մ.թ.ա. 20 - մ․թ․ 17 | ||
Նախորդող | Արտավազդ Ա | |
Հաջորդող | Հռոմեական անեքսիա, որից հետ՝ Կոտիս | |
Մասնագիտություն՝ | գրող | |
Ծննդյան օր | մ.թ.ա. 1-ին դար | |
Ծննդավայր | Կապադովկիայի թագավորություն | |
Վախճանի օր | 17 | |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն | |
Դինաստիա | dynasty of Cappadocia? | |
Հայր | Արքեղայոս Բ | |
Մայր | Գլափյուրա | |
Ամուսին | Պյութադորիս և անհայտ | |
Զավակներ | Գլափյուրա և Արքեղայոս | |
Արքեղայոս Ֆիլոպատոր (լրիվ անունը՝ Արքեղայոս Սիսինես, հուն․՝ Αρχέλαος Φιλοπάτωρ, մ.թ.ա. 1-ին դար, Կապադովկիայի թագավորություն - 17, Հռոմ, Հռոմեական կայսրություն), հունական ծագումով կապադովկիացի ազնվական, Կապադովկիայի (մ․թ․ա․ 36 - մ․թ․ 17) և Փոքր Հայքի (մ․թ․ա․ 20 - մ․թ․ 17) թագավոր, Կապադովկիայի Կոմանա քաղաքի գերագույն քրմապետ-թագավոր Արքեղայոս Բ-ի և Գլափյուռայի որդին, Մավրետանիայի թագուհի Գլափյուռայի և Կիլիկիայի թագավոր Արքեղայոսի հայրը[1][2]։
Ծագումը և ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքեղայոսը հունական ծագումով կապադովկիացի է[3][4]։ Նրա լրիվ անունն է՝ Արքեղայոս Սիսինես[5]։ Նա ավագ որդին և անվանակիցն է հռոմեական իշխող-պաշտպանյալ և Կապադովկիայի Կոմանա քաղաքի քրմապետության քրմապետ-թագավոր Արքեղայոս Բ-ի և հետերա Գլափյուրայի[6]։ Արքեղայոսի հայրը ծառայում էր որպես հռոմեական ռազմի աստվածուհի Բելլոնայի գերագույն քրմապետ։ Արքեղայոսն ուներ նաև Սիսինես անունով մի եղբայր[7]։
Արքեղայոսի հորական պապը, որը հայտնի էր նաև Արքեղայոս անունով, եղել է իր ընտանիքում առաջին գերագույն քրմապետը և հռոմեական պաշտպանյալ-թագավորը Կոմանայում[8]։ Նրա հորական պապը պնդում էր, որ ինքը Պոնտոսի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի հետնորդն է[9]։ Ժամանակագրական առումով նրա հայրական պապը կարող էր լինել Պոնտոսի թագավորի թոռը՝ մորական կողմից․ նրա հայրը՝ Արքեղայոսը կարող էր ամուսնացած լինել իր միապետի դուստրերից մեկի հետ[10]։
Մ․թ․ա․ 47 թվականին հռոմեական բռնապետ Հուլիոս Կեսարը, ավարտելով իր ռազմական հաղթանակը՝ եռապետ Գնեոս Պոմպեոսի նկատմամբ, զրկում և գահընկեց է անում Արքեղայոսի հորը Կոմանայի գերագույն քրմապետ-թագավորի պաշտոնից[11]։ Նրա հորը փոխարինում է մեկ այլ հունական ծագումով ազնվական՝ Լիկոմեդեսը[12]։ Պոմպեոսը նրանց ընտանիքի հովանավորն էր[13]։, և հենց նա էր Արքեղայոսի հորական պապին նշանակել Կոմանայի գերագույն քրմապետ-թագավոր[8]։
Գահ բարձրանալը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիներ անց, Արքեղայոսի մայրը՝ Գլափյուրան դառնում է հռոմեական եռապետ Մարկոս Անտոնիոսի սիրուհիներից մեկը[14]։ Գլափյուրան հետերա էր[15]։, որը կուրտիզնուհու տեսակ է։ Նախկինում Գլափյուրան հայտնի էր իր գեղեցկությամբ, հմայքով և գայթակղելիությամբ[16]։
Իրենց սիրավեպի միջոցով Գլափյուրան Անտոնիոսին դրդում է իր որդուն՝ Արքեղայոսին Կապադովկիայի թագավոր դարձնել[5]։ Մ․թ․ա․ 36 թվականին Անտոնիոսը գահընկեց է անում, այնուհետև մահապատժի է ենթարկում կառավարող թագավոր Արիարաթ Ժ-ին և Արքեղայոսին նշանակում է նրա իրավահաջորդ։ Թվում էր թե նրա մայրը թագավորական արքունիքում մեծ քաղաքական իշխանություն ուներ[5]։ Գլափյուրայի ուժեղ ադեցությունը կարելի է ցույց տալ նրա ժամանակակից հնարքներով, որը թվագրվում է մոտավորապես Ակցիումի ճակատամարտի ժամանակներով՝ մ․թ․ա․ 31 թվականով, հատկապես որոշ սեռական առումով անկեղծ և հայտնի բանաստեղծությունները, որոնք գրել էր ապագա կայսր Օկտավիանոս Օգոստոսը՝ Անտոնիոսի սիրավեպի մասին[5]։
Թագավորելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանի հետո, երբ Արքեղայոսը զբաղեցնում է Կապադովկիայի գահը, նրա թագավորական տիտղոսը, որը հայտնի է պահպանված արձանագրություններից, մասնավորապես՝ մետաղադրամների վրա[17]։, հետևյալն էր․ Ἀρχέλαος Φιλόπατρις Κτίστης, Archelaus Philopatris Ktistes[18]:, հունարենից թարգմանաբար՝ Արքեղայոս, իր երկրի սիրահար և հիմնադիր։ Արքեղայոսը իր կառավարման շրջանի սկզբում ամուսնացել էր մի անհայտ անունով արքայադստեր հետ՝ Մեծ Հայքից[19], ով համարվում է նրա առաջին կինը[19]։, որը մահացել է մ․թ․ա․ 8 թվականին։ Հավանականություն կա, որ այդ արքայադուստրը եղել է նրա հեռավոր ազգականը, քանի որ նա կարող էր լինել Արտաշեսյանների թագավորական հարստության ներկայացուցիչ, Մեծ Հայքի արքա Արտավազդ Բ-ի (մ․թ․ա․ 53-34) դուստրը։ Արտավազդ Բ-ն նաև Մեծ Հայքի ապագա արքաներ՝ Արտաշես Բ-ի և Տիգրան Գ-ի հայրն էր։ Արտավազդ Բ-ի հայրը Տիգրան Մեծն էր[20]։, ով ամուսնացել էր Միհրդատ Զ Եվպատորի և նրա քրոջ ու առաջին կնոջ Լաոդիկեի[21]։ դստեր՝ Կլեոպատրա Պոնտացու հետ, և հետևաբար, Արտավազդ Բ-ն մորական կողմից Միհրդատ Զ-ի և Լաոդիկեի թոռն էր։ Իր առաջին կնոջից Արքեղայոսն ունենում է երկու երեխա․ դուստրը՝ Գլափյուրան[22]։, որից նա ունենում է հետագա ժառանգներ, և որդին՝ Արքեղայոսը։
Արքեղայոսը Անտոնիոսի դաշնակիցն էր մինչև նրա պարտությունը՝ մ․թ․ա․ 31 թվականին տեղի ունեցած Ակցիումի ճակատամարտը, որից հետո Արքեղայոսը անցնում է Օկտավիանոսի կողմը[17][23]։ Օկտավիանոսի հետ հաշտություն կնքելով՝ Արքեղայոսը կարողանում է պահպանել իր թագը[24]։
Երբ Օկտավիանոսը դարձավ Հռոմի առաջին կայսր Օգոստոս, Արքեղայոսը դառնում է Հռոմի կարևոր պաշտպանյալ միապետ, և Օգոստոսը նրան հավատարիմ էր համարում[25]։ Օգոստոսը որպես քաղաքականության խնդիր գավառականացման դեմ տրամադրված չէր։ Մ․թ․ա․ 25 թվականին Օգոստոսը Արքեղայոսին հանձնարարում է կառավարել Կիլիկիա Տրախեան, նավահանգստային Էլայուսա Սեբաստե քաղաքը[26]։, ինչպես նաև Կիլիկիայի շրջակա ափերը և Փոքր Հայքը[23]։ Արքեղայոսին կառավարելու համար այս բոլոր լրացուցիչ տարածքները տալով՝ Օգոստոսը կարողանում է վերացնել ծովահենությունը[26] և ավելի ամուր պատվար կառուցել Պարթևստանի դեմ[23]։
Մ․թ․ա․ 8 թվականին, վերջերս ամուրիացած Արքեղայոսը ամուսնանում է Հռոմի մեկ այլ պաշտպանյալ-միապետի, Պոնտոսի թագուհի, այրի Պյութոդորիսի հետ[1][2]։
Տոհմաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհրդատ Եվպատոր Պոնտոսի թագավոր († մ.թ.ա. 135-63) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արքեղայոս պոնտական զորավար († մ.թ.ա. 63) | արտամուսն․ դուստր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիոգենես պոնտական զորավար մ․թ․ա․ 85 | հույն կին | Արքեղայոս Ա Կոմանայի քրմապետ-թագավոր մ․թ․ա․ 63-55 | Բերենիկե Դ Եգիպտոսի թագուհի մ․թ․ա․ 58-55 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արտավազդ Բ Մեծ Հայքի թագավոր մ․թ․ա․ 55-34<br/ | Արքեղայոս Բ Կոմանայի քրմապետ-թագավոր մ․թ․ա․ 55-47 | Գլափյուրա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մեծ Հայքի արքայադուստր | Արքեղայոս Կապադովկիայի թագավոր մ․թ․ա․ 36 - մ․թ․ 17 Փոքր Հայքի թագավոր մ․թ․ա․ 20- մ․թ․ 17 | Պյութադորիս Պոնտոսի, Բոսպորի, Կիլիկիայի և Կապադովկիայի թագուհի մ․թ․ա․ 14 - մ․թ․ 38 | Սիսիդես | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արքեղայոս Կիլիկիայի թագավոր մ․թ․ 17-38 | Ալեքսանդր Ա Հուդայի արքայազն մ․թ․ա 35-7 | Գլափյուրա Մավրետանիայի թագուհի մ․թ․ 6-7 | Յովաս Բ Նումիդիայի թագավոր մ․թ․ա․ 30-25 Մավրետանիայի թագավոր մ․թ․ա․ 25 -մ․թ․ 23 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տիգրան Ե Մեծ Հայքի թագավոր մ․թ․ 6-12 | Ալեքսանդր Բ Հուդայի արքայազն մ․թ․ա 15 - մ․թ․ 28 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Աշխարհագրություն։ Ստրաբոնը Հայաստանի և հայերի մասին։ Ստրաբոն», թարգմ․՝ Հրաչյա Աճառյան, Երևան, 1940, էջ 77․
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 321․
- ↑ Eder, Walter; Renger, Johannes; Henkelman, Wouter; Chenault, Robert (2007). Brill's chronologies of the ancient world New Pauly names, dates and dynasties. Brill. էջ 111. ISBN 9004153209. «Of greater historical importance are the Archelai, the descendants of an officer of Greek origin (Archelaus). […] The grandson, Archelaus, was the first to have some success in Cappadocia»
- ↑ Plutarch (2007). Plutarch's Lives, Volume 2 (of 4). Echo Library. էջ 312. ISBN 1406823309. «This Archelaus was a native of Cappadocia, and probably of Greek stock.»
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Syme, Anatolica: studies in Strabo, p. 148
- ↑ «Ancient Library, Archelaus no.3&4». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Dueck, Strabo’s cultural geography: the making of a kolossourgia, p. 208
- ↑ 8,0 8,1 «Ancient Library, Archelaus no.2». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Ptolemaic Genealogy, Berenice IV, point19
- ↑ Mayor, The Poison King: the life and legend of Mithradates, Rome’s deadliest enemy, p. 114
- ↑ «Ancient Library, Archelaus no.3». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Dueck, Strabo’s cultural geography: the making of a kolossourgia, p. 197
- ↑ Syme, Anatolica: studies in Strabo, p. 167
- ↑ Ptolemaic Genealogy, Cleopatra VII
- ↑ Syme, Anatolica: studies in Strabo, p. 144
- ↑ Syme, Anatolica: studies in Strabo, pp. 144 and 148
- ↑ 17,0 17,1 «Ancient Library, Archelaus no.4». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Temporini, Aufstieg und Niedergang der römischen Welt: Geschichte und Kultur Roms im spiegel der neueren Forschung, p. 1149
- ↑ 19,0 19,1 Syme, Anatolica: studies in Strabo, p. 150
- ↑ Sandler, Ground warfare: an international encyclopedia, Volume 1, p. 884
- ↑ Mayor, The Poison King: the life and legend of Mithradates, Rome’s deadliest enemy, pp. 114&138
- ↑ Temporini, Aufstieg und Niedergang der römischen Welt: Geschichte und Kultur Roms im spiegel der neueren Forschung, p. 1159
- ↑ 23,0 23,1 23,2 Bowman, The Augustan Empire, p. 152
- ↑ Britannica.com "Archelaus"
- ↑ Bowman, The Augustan Empire, p. 153
- ↑ 26,0 26,1 Dueck, Strabo’s cultural geography: the making of a kolossourgia, p. 205