Արևելյան գերեզմանատուն
Արևելյան գերեզմանատուն բելառուս․՝ Усходнія могілкі | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Մինսկ |
Երկիր | Բելառուս |
Հիմնման տարի | 1952 |
Մակերես | 24 հեկտար |
Ժառանգության կարգավիճակ | Բելառուսի մշակութային ժառանգություն |
Արևելյան գերեզմանատուն (բելառուս․՝ Усходнія могілкі, ոչ պաշտոնական անվանումը՝ Մոսկովյան, խորհրդային տարիներին կոչվել է «Մոսկովյան խճուղու գերեզմանատուն»), Մինսկի ամենահայտնի[1] գերեզմանատունը։ Ընդհանուր մակերեսը կազմում է 23,1 հա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացվել է 1952 թվականին։ Մինսկի Արևելյան գերեզմանատանը հուղարկավորվել են Բելաուսական ԽՍՀ-ի առաջին դեմքեր, ինչպես նաև գիտության և մշակույթի ականավոր գործիչներ[2][3][4][5]։
Արևելյան գերեզմանատանը կան նաև խմբակային թաղումների վայրեր։ Ամենակենտրոնում գտնվում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված զինվորների գերեզմանը, գերեզմանատանը կանգնեցվել է զանգվածային հրմշտոցի հետևանքով Նեմիգայում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան։
Չնայած գերեզմանոցը համարվում է փակ, այնտեղ կա ազատ տարածք նոր գերեզմանների համար։ Արևելյան գերեզմանատանը կարող է թաղման տեղ հատկացվել բելառուսական ականավոր գործիչներին համար[6]։
Հայտնի մարդկանց գերեզմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինսկի Արևելյան գերեզմանատունը իր նշանակությամբ հաճախ համեմատվում է Նովոդևիչյան գերեզմանատան հետ, որտեղ ընդունված է թաղել ականավոր պետական գործիչների, գիտության և մշակույթի գործիչների։
Գերեզմանոցի կարևոր տեսարժան վայրերից է Վլադիմիր Մուլյավինի գերեզմանի վրա տեղադրված հուշարձանը, որը ղեկավարել է «Песняры» խումբը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Восточное кладбище
- ↑ В Минске почтили память вице-спикера парламента Геннадия Карпенко
- ↑ Дашков Алексей Андреевич 10.04.1910 — 25.06.1997 Полный Кавалер ордена Славы
- ↑ В Минске открыли памятник Руслану Салею
- ↑ «Режиссёр Игорь Добролюбов будет похоронен 22 июля на Восточном кладбище в Минске». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Великие и знаменитые. Экскурсия по могилам Восточного кладбища». TUT.BY (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Восточное кладбище». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Збор помнікаў гісторыі і культуры Беларусі. Мінск. — Мн.: БелСЭ, 1988. — С. 257—258. — 333 с.: іл. — ISBN 5-85700-006-8.