Jump to content

Արևմտյան Հայաստանի ադմինիստրացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Հայաստանի ադմինիստրացիա
 Օսմանյան կայսրություն 1915 - 1918 թ. Անդրկովկասյան սեյմ 
(Դրոշ)
Քարտեզ


(Արևմտյան Հայաստանի ազատագրված տարածքները)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վան
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Ժամանակավոր
Պետության գլուխ Նահանգապետ
Պատմություն
- Արամ Մանուկյան 1915-1917 թթ.
- Թովմաս Նազարբեկյան 1917-1918 թթ.
- Անդրանիկ Օզանյան 1918 թ.
Administrative-territorial division of the regions of Turkey occupied by Russian troops during the First World War 1916-1917.

Արևմտյան Հայաստանի ադմինիստրացիա (ռուս.՝ Администрация Западной Армении), հայկական ժամանակավոր կառավարություն 1915-1918 թթ.։ Ձևավորվեց Վանի ինքնապաշտպանվող հայերի կողմից 1915 թ.-ին։ Կառավարության գլուխ էր կանգնած Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանը։ Ադմինիստրացիան ժամանակավորապես կոչվում էր Ազատ Վասպուրական։ 1918 թ.-ին հայերը ստիպված էին թողնել Վասպուրականը, որի հետևանքով ադմինիստրացիան դադարեց գոյություն ունենալուց։

Ադմինիստրացիան հենվում էր հայկական կամավորական ջոկատների վրա։ Կառավարության ամենահայտնի գործիչն էր Արամ Մանուկյանը կամ «Վանի Արամը»։