Բակլա
Բակլա (Vicia faba), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Մշակվում են մոտ 150 տեսակներ և սորտեր, որոնք բաժանվում են 2 խմբի՝ կերային և պարենային (բանջարային), ՀՀ-ում՝ Լոռու, Արարատի, Սյունիքի մարզերում, սիլոսի համար՝ ամենուրեք։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատն առանցքային է, իլիկաձև, ցողունը՝ ճյուղավորվող, քառակող, մերկ, սնամեջ, կանգուն, բարձրությունը՝ 50-150 սմ։ Տերևները բարդ զույգփետրաձև են։ Ծաղկաբույլը կարճ ողկույզ է, ծաղիկները՝ տերևաևութային, խոշոր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիսի սկզբին։ Պտուղն ունդ է, սերմը՝ ձվաձև, գնդաձև, երիկամաձև, վարդագույն, կանաչ, մանուշակագույն, սև, երբեմն՝ գորշ։
Կիրառական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարենային է, օգտագործում են ապուրների, աղցանների մեջ, նաև պահածոյում։ Բակլան հարուստ է սպիտակուցներով, ածխաջրերով և վիտամիններով։ Հնագույն մշակաբույս է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 242)։ |