Բելեմ (Բրազիլիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելեմ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բելեմ | |||||
պորտ.՝ Belém | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Նահանգ | Պարա | ||||
Համայնք | Պարա | ||||
Քաղաքապետ | Zenaldo Rodrigues Coutinho Junior (PSDB) | ||||
Հիմնադրված է | 1616 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1939 թվականից | ||||
Մակերես | 1 059,458 կմ² | ||||
ԲԾՄ | 10 մ | ||||
Կլիմայի տեսակ | Հասարակածային | ||||
Խոսվող լեզուներ | Պորտուգալերեն | ||||
Բնակչություն | 1 499 561 մարդ (2015) | ||||
Խտություն | 1415,4 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 2,3 մլն մարդ | ||||
Ժամային գոտի | UTC-3 | ||||
Հեռախոսային կոդ | 55-91-xxxxxxxx | ||||
Փոստային ինդեքս | 66000-000 | ||||
Փոստային դասիչ | 66000-000 | ||||
Քաղաքային իշխանություն | 1501402 | ||||
Պաշտոնական կայք | belem.pa.gov.br | ||||
| |||||
Բելեմ (պորտ.՝ Belém), քաղաք և նավահանգիստ Բրազիլիայի հյուսիսում, Պարա նահանգի մայրաքաղաքը։ Բելեմ ագլոմերացիայի կազմող մասը։ Մտնում է Բելեմի տնտեսավիճակագրական միկրոշրջանի մեջ։ 2015 թվականի դրությամբ բնակչությունը կազմում է 1 499 561 մարդ։ Զբաղեցնում է 1 059,458 կմ² տարածք։ Բնակչության խտությունը 1415,4 մարդ/կմ²։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ եվրոպայի կողմից գաղութացվելուն ներկայիս Բելեմի տարածքում բնակվում է հնդկական շուկուրու ցեղը, որոնք զբաղվում էին ձկնորսությամբ, որսորդությամբ և հավաքչությամբ։
1615 թվականին նավապետության նավապետ գեներալ Բաիյա Ֆրանսիսկու Բրանկուն, անհանգստացած Ամազոնի ավազանում ֆրանսիացիների, հոլանդացիների և անգլիացիների ակտիվացման լուրով, անձամբ ղեկավարեց դեպի այդ շրջան գնացող արշավախումբը, որպեսզի պարզի իրավիճակը։
1616 թվականի հունվարի 12-ին պորտուգալացիների նավերը խարիսխ գցեցին Գուաժարա ծոցում (Պարա և Գուամա գետերի միացման վայրում), սխալմամբ համարելով այն Պարայի հիմնական հունը։ Դուրս գալով ափ, Ֆ․ Բրանկուն հայտարարեց նոր բնակավայր ստեղծելու մասին՝ Ֆելից Լուզիտանյա։ Արշավախմբի անդամները հիմնեցին ոչ մեծ փայտե ամրոց տասնյակ զենքերով, կառամատույց և մի քանի տնտեսական կառույցներ ապագա բնակիչների ընդունման համար։ Նոր բնակչությունը չկարողացավ կանխել արտասահմանցի մաքսանենգների և ծովահենների հարձակումը տարածաշրջան, բայց հիմք ստեղծեցին Ամազոնի դելտայում պորտուգալական գաղութի ստեղծման համար։ Հստակ հայտնի չէ, երբ է բնակավայրի անվանումը փոխվել Բելեմ (պորտուգալերեն տարբերակը արտասանվում է Վիֆլեմա), բայց 1655 թվականին պաշտոնապես քաղաքի կարգավիճակ ստանալով, արդեն այն գործածվում էր նոր անվանումով։ 1772 թվականին Բելեմը դարձավ նորաստեղծ Պարա նահանգի մայրաքաղաքը։
Բրազիլիայի անկախության հաստատումը բացասական ընդունվեց Հարավային Ամերիկայում պորտուգալական տիրության հյուսիսում և հյուսիս-արևելքում։ Տեղի սպիտակամորթների էլիտան տնտեսապես և մշակույթով կապված էր Եվրոպայի հետ ավելի շատ, քան հեռու Ռիո դե Ժանեյրոի կայսրության հետ։ Անգլոբրազիլական զորքերի կողմից Հասարակածային կոնֆեդերացիայի երկրների ապստամբությունն արագ ջախջախում թույլ չտվեց Պարային սեցեսիայի փորձ անել, բայց մի փոքր անց Կաբանաժենի ապստամբությունը մեծ վնաս հասցրեց տարածաշրջանին։ Բրազիլիացի զինվորականները, որոնք ճնշում էին ապստամբությունը, գործում էին մեծ դաժանությամբ վերացնելով տարածաշրջանի բնակչության 1/3-ը։
Բելենի տնտեսական զարգացումը բնութագրվում էր հաջորդաբար ընթացող կտրուկ վերելքների շարքով (կապված այս կամ այն մոնոկուլտուրայի հետ) և շարունակական դեպրեսիաներով։ Մինչ XVII դարի վերջ նրա հիմնական տնտեսությունը եղել է շաքարը, մինչ XVIII դար խոշոր եղջերավոր անասունները, մինչ XIX դարի կեսերը կոֆեն, բրինձը և բամբակը։ XIX-ից XX դարում Բելեմի էլիտային առևտրային մեծ եկամուտ բերեց կաուչուկի մեծաքանակ վաճառքը։ Այդ ընթացքում քաղաքում կառուցվել է բազմաթիվ շքեղ շենքեր, որոնք ծառայում են որպես քաղաքի զարդ մինչ օրս, ինչպես նաև եկան մեծ թվով էմիգրանտներ Եվրոպայից, Ասիայից և Լատինական Ամերիկայից։
2009 թվականի փետրվարի 1-ից քաղաքում անցկացվեց Համաշխարհային սոցիալական ֆորումը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիալիական աշխարհագրության և վիճակագրական ինստիտուտի տվյալներով երկրի բնակչությունը 2014 թվականին 1,43 միլիոն մարդ, իսկ ագլոմերացիայինը ավելի քան 2,3 միլիոն (համապատասխանաբար 10-րդ և 11-րդ հորիզոնականները երկրում)։
Բնակչության ռասայական կազմը՝
* սպիտակամորթներ — 27,5 % * պարդու— 64,5 % * սևամորթներ — 7,3 % * ասիացիներ և հնդկացիներ — 0,7 %
Բնակչության 3/4-ը կաթոլիկներ են, 1/5-ը բողոքականներ։ Երբեմնի մեծաքանակ եվրոպական հասարակությունը կրճատվել է և կազմում է 1,5 հազար մարդ, բայց շարունակում է մեծ դեր խաղալ քաղաքի տնտեսությունում։
Հացագործությունների քանակը մեծ է նույնիսկ բրազիլական չափորոշիչներով, բայց մեծ մասը իրականացվում է քաղաքի աղքատ հատվածներում։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի Ազգային աշխարհագրության և վիճակագրական ինստիտուտի (IBGE) իրականացված մարդահամարի արդյունքի հիման վրա քաղաքի բնակչությունը կազմում է՝
%-ով արտայատված նահանգում |
---|
2015 թվականի արդյունքներով քաղաքի բնակչությունը կազմում է 1 499 561 մարդ։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելեմը գտնվում է Գուաժարա ծոցի մոտ, Պարա գետի հարավային ափին (Ամազոնի վտակներից մեկը), Ատլանտյան օվկիանոսից մոտավորապես 100 կմ հեռավորության վրա։ Գետով դեպի հյուսիս գտնվում է աշխարհի խոշորագույն գետային կղզին՝ Մարաժոն։ Բելեմի ռելիեֆը հիմնականում հարթ է և զգալի բարձրություններ չկան։ Ինչպես նաև քաղաքի տարածք է համարվում մեծ կուրորտային Մոսկուէիրո կղզու (պորտ.՝ Mosqueiro) արևմտյան մասը, իր հանրահայտ քաղցրահամ ջրով հայտնի լողափով։
Քաղաքը ընկած է հասարակածային կլիմայական գոտում (Կյոպպենի կլիմաների դասակարգման համաձայն՝ Af)։ Տաք և խոնավ տիրում է ամբողջ տարին, բայց տեղումների մեծ մասը թափվում են դեկտեմբերից մայիս ընկած հատվածում։
Բելեմ (1961–1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 35.9 (96.6) |
34.8 (94.6) |
37.3 (99.1) |
35 (95) |
34 (93) |
35 (95) |
35.3 (95.5) |
35.5 (95.9) |
34 (93) |
35 (95) |
35 (95) |
37 (99) |
37.3 (99.1) |
Միջին բարձր °C (°F) | 30.9 (87.6) |
30.5 (86.9) |
30.4 (86.7) |
30.8 (87.4) |
31.3 (88.3) |
31.7 (89.1) |
31.7 (89.1) |
32.1 (89.8) |
32.1 (89.8) |
32.2 (90) |
32.3 (90.1) |
31.9 (89.4) |
31.5 (88.7) |
Միջին օրական °C (°F) | 25.6 (78.1) |
25.4 (77.7) |
25.5 (77.9) |
25.6 (78.1) |
25.8 (78.4) |
26 (79) |
25.7 (78.3) |
26 (79) |
26 (79) |
26.4 (79.5) |
26.5 (79.7) |
26.2 (79.2) |
25.9 (78.6) |
Միջին ցածր °C (°F) | 22.1 (71.8) |
22.2 (72) |
22.4 (72.3) |
22.6 (72.7) |
22.6 (72.7) |
22.1 (71.8) |
21.7 (71.1) |
21.7 (71.1) |
21.7 (71.1) |
21.6 (70.9) |
21.9 (71.4) |
22 (72) |
22.1 (71.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 19.4 (66.9) |
18.8 (65.8) |
19.8 (67.6) |
19.2 (66.6) |
19.8 (67.6) |
19.8 (67.6) |
14 (57) |
18.5 (65.3) |
18.8 (65.8) |
18.9 (66) |
18.6 (65.5) |
19 (66) |
14 (57) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 385.5 (15.177) |
412.5 (16.24) |
447.1 (17.602) |
353.4 (13.913) |
305.5 (12.028) |
155.3 (6.114) |
155.5 (6.122) |
126.4 (4.976) |
144.8 (5.701) |
114.6 (4.512) |
118.2 (4.654) |
203 (7.99) |
2921,7 (115,028) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) | 24 | 24 | 26 | 24 | 23 | 16 | 15 | 12 | 15 | 12 | 13 | 17 | 221 |
% խոնավություն | 89.7 | 91 | 91 | 91 | 88 | 86 | 85 | 84 | 84 | 83 | 83 | 86 | 86.8 |
Միջին ամսական արևային ժամ | 139.4 | 102.5 | 103.6 | 121.9 | 181.6 | 225.9 | 252.4 | 263.5 | 230.5 | 233.4 | 204.6 | 182.3 | 2241,6 |
աղբյուր: Brazilian National Institute of Meteorology (INMET).[1][2][3][4][5][6][7][8][9] |
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելեմի հիմնական տնտեսությունը համարվում է առևտրի, սպասարկման և տուրիզմի ոլորտները։ Նավահանգտով իրականացվում է երկաթի հանքաքարի, բոքսիտի, բրազիլիական ընկույզի, արևադարձային մրգերի, տավարի մսի, ջուտի, ծովամթերքի և փայտի արտահանումը։ Մսանաճուղային արտադրություններից զարգացած են սննդային (հատկապես մսի և ձկնամթերքի, պահոացված և փաթեթավորված մրգերի և ընկույզի), մետալուրգիական, քիմիական և փայտամշակմանը։ Վերջին տարիներին զարգանում է բիոտեխնոլոգիան։
Բելեմը սպասարկում է միջազգային Վալ դի Կանս (IATA: BEL, ICAO: SBBE) օդանավակայանը, տարեկան 3,5 միլիոն ուղևորափոխադրությամբ (2013)։ Հիմնական ուղևորափոխադրումները կատարվում են Բրազիլիայի հիմնական քաղաքներ, ինչպես նաև Պարամարիբոն, Կայեննան և Լիսաբոնը։
Քաղաքով է անցնում BR-010 (Բրազիլիա - Բելեմ) և BR-316 (Բելեմ - Մասեիո) դաշնային մայրուղիները։ Բելեմի Տնտեսության մեջ մեծ դեր է խաղում գետային տրանսպորտը (Ամազոնով և Տոկանտինսով)։
Հեռավորությունը երկրի խոշոր քաղաքներից
- Սան Պաուլո՝ 2 933 կմ
- Ռիո դե Ժանեյրո՝ 3 250 կմ
- Բրազիլիա՝ 2 132 կմ
- Մանաուս՝ 1 489 կմ
- Բելու Հորիզոնտի՝ 2 824 կմ
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]XVIII դարի Սանտու Ալեժանդրի վանքը։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համախառն ներքին ապրանքաշրջանառությունը 2005 թվականին կազմել է 11 277 415 հազար ռեալ (Բրազիլիա աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալներով)։
- Համախառն ներքին ապրանքաշրջանառությունը 2005 թվականին մեկ հոգու համար կազմել է 8022 ռեալ (Բրազիլիա աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալներով)։
- Մարդկային հնարավորություններ Ինդեքսի զարգացումը 2000 թվականի դրությամբ կազմում է 0,806 (Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր տվյալներով)։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը բաժանվում է 8 շրջանի
№ | Անվանումը շրջան |
Անվանումը շրջան(պորտ.՝ ) |
Տարածք, км² |
Բնակչություն, մարդ(2010) | Խտություն, մարդ/կմ² |
Շրջանի կոդը | ||
---|---|---|---|---|---|---|---|---|
քաղաքային | գյուղական | |||||||
Կարևոր բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Բնակավայր |
Բնակավայր (պորտ.՝ ) |
Կարգավիճակ | Բնակչություն մարդ (2010) | Քարտեզի վրա |
---|---|---|---|---|---|
1°27′29″ հվ. լ. 48°29′16″ ամ. ե.HGЯO | |||||
1°15′39″ հվ. լ. 48°33′36″ ամ. ե.HGЯO | |||||
1°16′20″ հվ. լ. 48°25′58″ ամ. ե.HGЯO | |||||
1°10′21″ հվ. լ. 48°20′07″ ամ. ե.HGЯO | |||||
1°14′25″ հվ. լ. 48°25′31″ ամ. ե.HGЯO | |||||
1°14′13″ հվ. լ. 48°26′00″ ամ. ե.HGЯO | |||||
1°08′48″ հվ. լ. 48°19′32″ ամ. ե.HGЯO |
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավեյրու, Պորտուգալիա
- Բեթղեհեմ, Պաղեստին
- Կամպինաս, Բրազիլիա
- Ֆոր դե Ֆրանս, Մարտինիկա, Ֆրանսիա
- Գոյանիա, Բրազիլիա
- Մանաուս, Բրազիլիա
- Նանյանգ, Չինաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Temperatura Média Compensada (°C)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Temperatura Máxima (°C)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Temperatura Mínima (°C)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Precipitação Acumulada Mensal e Anual (mm)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Número de Dias com Precipitação Mayor ou Igual a 1 mm (dias)». Brazilian National Institute of Meteorology. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Insolação Total (horas)». Brazilian National Institute of Meteorology. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Umidade Relativa do Ar Média Compensada (%)». Brazilian National Institute of Meteorology. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Temperatura Máxima Absoluta (°C)». Brazilian National Institute of Meteorology (Inmet). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Temperatura Mínima Absoluta (°C)». Brazilian National Institute of Meteorology (Inmet). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելեմ (Բրազիլիա)» հոդվածին։ |
|