Jump to content

Բեյրութ (վիլայեթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյրութ
ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Կարգավիճակvilayet?
ՎարչկենտրոնԲեյրութ
Բնակչություն533 500 մարդ (1885)
Տարածք30 490 կմ²
Հիմնադրված է1888 թ.
Սահմանակցում էMutasarrifate of Jerusalem?
ՓոխարինեցՍիրիայի վիլայեթ

Բեյրութ (թուրքերեն՝ Beyrut Vilayeti, արաբ․՝ ولاية بيروت‎‎), վիլայեթ Օսմանյան կայսրությունում։

Ստեղծվել է 1888 թվականին Սիրիա վիլայեթի մոտակա շրջանների միավորումից՝ մայրաքաղաք Բեյրութի կարևորության կտրուկ մեծացման արդյունքում, որը վերջին տարիներին զգալի տնտեսական աճ էր գրանցում։ 1907 թվականին Բեյրութով էր անցնում Օսմանյան կայսրության միջազգային առևտրի 11%-ը[1]։

Վիլայեթի սահմանները ձգվում էին Յաֆֆայից մինչև Լաթակիա նավահանգստային քաղաք[2]։ Արևելքում սահմանակից էր Սիրիա վիլայեթին, հյուսիսում՝ Հալեպի վիլայեթին, հարավում՝ Երուսաղեմի ինքնավար մութասարիֆաթին և արևմուքում՝ Միջերկրական ծովին։

20-րդ դարի սկզբին վիլայեթն ուներ 30 490 կմ² մակերես, իսկ 1885 թվականի առաջին Օսմանյան մարդահամարի նախնական արդյունքների համաձայն (հրատարակվել է 1908 թվականին)՝ ունեցել է 533 500 բնակչություն[3]։

Գոյություն է ունեցել մինչև 1917 թվականը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակիցների զորքերի կողմից վիլայեթի տարածքը զբաղեցնելուց առաջ։ Պաշտոնապես գոյությունը դադարել է 1920 թվականին՝ Սևրի պայմանագրի ստորագրումից հետո։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանջակներ[4]

  1. Բյերութի սանջակ
  2. Աքքա յի սանջակ
  3. Լաթակիայի սանջակ
  4. Նաբլուսի սանջակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Google books|QjzYdCxumFcC|page=87|Encyclopedia of the Ottoman Empire By Gábor Ágoston, Bruce Alan Masters
  2. Bruce Masters The Arabs of the Ottoman Empire, 1516-1918: A Social and Cultural History. — Издательство Кембриджского университета, 2013. — С. 182. — ISBN 978-1-107-03363-4
  3. Asia by A. H. Keane, page 460
  4. Beyrut Vilayeti ve Cebel-i Lübnan Mutasarrıflığı | Tarih ve Medeniyet

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Chisholm, Hugh Beirut ((անգլ.)) // Энциклопедия Британника Одиннадцатое («Кембриджское») издание. — Cambridge University Press, 1911.