Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնհարդ Բյուլով
գերմ. ՝ Bernhard von Bülow Ծնվել է մայիսի 3 , 1849 (1849-05-03 ) [ 1] [ 2] [ 3] […] Ծննդավայր Կլայն-Ֆլոտբեկ , Duchy of Holstein Մահացել է հոկտեմբերի 28 , 1929 (1929-10-28 ) [ 1] [ 2] [ 3] […] (80 տարեկան) Մահվան վայր Հռոմ , Իտալիայի թագավորություն [ 4] Գերեզման Nienstedten Cemetery Քաղաքացիություն Գերմանիա Կրոն բողոքականություն Կրթություն Լոզանի համալսարան և Գրայֆսվալդի համալսարան Մասնագիտություն քաղաքական գործիչ , դիվանագետ , պետական գործիչ և հեղինակ Ամուսին Maria Beccadelli di Bologna ? Ծնողներ հայր՝ Բերնհարդ Էրնստ ֆոն Բյուլով , մայր՝ Luise Victorine Rücker ? [ 5] Զբաղեցրած պաշտոններ Պրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ , Imperial chancellor ? , Պրուսիայի վարչապետ , կանցլեր և դեսպան Պարգևներ և մրցանակներ Անդամություն Պրուսիայի գիտությունների ակադեմիա Ստորագրություն Bernhard von Bülow Վիքիպահեստում
Բյուլով (Biilow) Բեռնհարդ (մայիսի 3 , 1849 (1849-05-03 ) [ 1] [ 2] [ 3] […] , Կլայն-Ֆլոտբեկ , Duchy of Holstein - հոկտեմբերի 28 , 1929 (1929-10-28 ) [ 1] [ 2] [ 3] […] , Հռոմ , Իտալիայի թագավորություն [ 4] ), իշխան , գերմանական պետական գործիչ, դիվանագետ ։ 1900 — 1909 թվականին եղել է ռայխսկանցլեր և Պրուսիայի մինիստր- պրեզիդենտ։ Բանվորական շարժումները ճնշելու համար 1903 թվականին պաշարողական դրություն մտցրեց Կրիմիչաուում (Սաքսոնիա ) և զորքեր ուղարկեց գործադուլավորների դեմ։ Աշխարհի վերաբաժանման և համաշխարհային տիրապետության հասնելու նպատակով Բեռնհարդը հետամուտ էր Գերմանիայի ռազմական, հզորության ավելացման։ Գերմանացիների համար պահանջում էր «տեղ արևի տակ» ։ Վարում էր գաղութային քաղաքականություն (Բաղդադի երկաթուղու շինարարությունը, զավթումները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում ), ձգտում էր ամրապնդել գերմանական իմպերիալիզմի դիրքերը Բալկաններում ։ Բեռնհարդի կառավարության քաղաքականությունն ավելի սրեց Գերմանիայի հակասություններն Անգլիայի , Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։ 1914 — 1915 թվականներին Բեռնհարդը արտակարգ դեսպան էր Հռոմում ։ Պատերազմից հետո հեռացել է քաղաքական ասպարեզից ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118517023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
↑ 5,0 5,1 5,2 Pas L. v. Genealogics — 2003.
↑ https://www.nationaalarchief.nl/onderzoeken/archief/2.02.32/invnr/891ED.1/file/00025896.PDF
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 475 )։