Բիոկո
Բիոկո | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հասարակածային Գվինեա[1][2] |
Վարչատարածքային միավոր | Bioko Norte? և Bioko Sur? |
Երկարություն | 70 կմ |
Լայնություն | 32 կմ |
Մակերես | 1935 կմ²[1] |
Ամենաբարձր կետը | Pico Basilé?[3] |
Բնակչություն | 334 463 մարդ (2015)[4] |
Բիոկո (մինչև 1979 թվականը Ֆեռնանդո Պո, 1973-79-ին՝ Մասիաս Նգեմա Բիյոգո), հրաբխային կղզի Ատլանտյան օվկիանոսի Գվինեական ծոցում, Աֆրիկայի ափերի մոտ։
Պատկանում է Հասարակածային Գվինեային։ Տարածությունը 2017 կմ² է։ Առաջացել է երեք հրաբխային զանգվածների միացումից։ Բարձրությունը մինչև 3008 մ է։ Կան մշտադալար արևադարձային անտառներ։ Բիոկոյում է գտնվում Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև եվրոպացիների կողմից կղզու բացահայտումը՝ 1778 թվականը, կղզին պատկանելիս է եղել Պորտուգալիային, դրանից հետո Էլ Պարդոյի պայմանագրով անցել է Իսպանիային։ Իսպանիայի կազմում այն մնացել է մինչև 1968 թվականը, այնուհետև անցել է Հասարակածային Գվինեային։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղաբնիկները բուբիներն են։ Գաղութային շրջանում ալկոհոլիզմից և տարբեր հիվանդություններից մահացողները աստիճանաբար վերականգնում են իրենց թվաքանակը և կազմում կղզու 260-հազարանոց բնակչությունը։ Այնպես նաև կղզում բնակվում են ֆերնանդինոները, որոնք տեղափոխվել են կղզի XX դարում, իսպանացիները, Մբինիից, Նիգերիայից և Կամերունից արտագաղթյալները։ Կղզում գերակշռող լեզուն իսպաներենն, որը հետ է մղում կրեոլյան անգլերենին, որն այստեղ գերակշռում էր մինչև XIX դարի վերջը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.cia.gov/the-world-factbook/countries/equatorial-guinea/
- ↑ http://www.britishempire.co.uk/maproom/fernandopo.htm
- ↑ https://www.sciencedirect.com/science/article/pii/S1674987115000651
- ↑ https://inege.gq/index.php/download/46/demografia-y-poblacion/1413/resultados-preliminares-del-iv-censo-de-poblacion-2015.pdf
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- պաշտոնական կայքը (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |