Բլրի արքան (խաղ)
Բլրի արքան, մանկական ժողովրդական խաղ բաց երկնքի տակ, որում խաղացողի խնդիրն է զբաղեցնել բլրի գագաթը կամ խաղի կանոններով որոշված որևէ այլ բարձրունք (այստեղից՝ անվանումը) և թույլ չտալ այլ խաղացողների հասնել այնտեղ։ Որպես պոտենցիալ տրավմատիկ խաղ՝ խաղը հաճախ արգելվում է ժամանակակից դպրոցներում: «Բլրի արքան» տարբեր երկրներում խաղում են լոկալ առանձնահատկություններով հիմնականում երեխաները, երբեմն՝ մեծահասակները։ Խաղը բավականին հին է և, քանի որ այն կիրառվում է բոլոր քաղաքակրթությունների կողմից՝ ներառյալ կղզիների ժողովուրդները, ամենայն հավանականությամբ գոյություն է ունեցել նախնադարյան ժամանակներից:
Խաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի հատուկ կանոնները կարող են մեծապես տարբերվել աղբյուրից աղբյուր: Ռուսական ժողովրդական խաղերի կայքում «Բլրի արքա» խաղի կանոնները նկարագրված են հետևյալ կերպ.
Խաղացող երեխաներից մեկը բարձրանում է ցածր ձյունոտ բլուրը և այնտեղից բոլորին բացականչում է. «Ես բլրի արքան եմ»: Զվարճանքի մյուս մասնակիցները բոլոր կողմերից անձնուրաց շտապում են փոթորկել այդ բլուրը: Հարձակվող խաղացողներից յուրաքանչյուրն ինքն է փորձում գրավել այն՝ տապալելով խաբեբային: Այսպիսի արագ և զվարճալի մենամարտի ժամանակ խաղացողները քաշքշում են միմյանց, այդ գործողության ժամանակ չի կարելի կտրուկ և դաժանորեն հրել կամ օգտագործել կոպիտ, տրավմատիկ տեխնիկա[1]։
Փոխաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բլրի արքա» արտահայտությունը կարող է օգտագործվել որպես փոխաբերություն՝ նշելու ինչ-որ բանի բացարձակ գերազանցությունը իր կատեգորիայի մնացած ամեն ինչի նկատմամբ: Օրինակ, այսպես կարող են անվանել իր կատեգորիայի լավագույն մեքենան. «Իսկ ո՞վ կլինի գալիք դարի ամենագնաց մեքենաների բլրի արքան»:
Համակարգչային խաղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բլրի արքա» հասկացությունը 1980-ական թվականներին առաջին անգամ հայտնվեց համակարգչային խաղերում «Մարտ հիշողության մեջ» մրցաշարերում:
Նաև համակարգչային խաղերում «Բլրի արքա» խաղի կանոններն օգտագործվում են որպես որոշ բազմախաղացող ռեժիմների հիմք, սա հատկապես տարածված է առաջին դեմքի հրաձիգների մեջ, օրինակ՝ Team Fortress 2[2], TimeShif[3] և Gears of War 2[4], ինչպես նաև Action-RPG, մասնավորապես Nox[5]:
Lichess հարթակի վրա «King of the Hill» շախմատի տարբերակով հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով ոչ միայն շախ և մատ է դնում (ինչպես դասական շախմատում), այլ նաև, եթե նրա արքան առաջինն է զբաղեցնում d4, d5, e4, e5 կենտրոնական դաշտերը[6]։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի մասին ակնարկ է պարունակում անգլիացի գրող Սյուզան Հիլլի «Ես ամրոցի արքան եմ» (անգլ.՝ I'm the King of the Castle, 1970)[7] և Ջեյմս Բլիշի «Թագավորը բլրի վրա» ֆանտաստիկ պատմվածքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Уличная детская игра «Царь горы»». Արխիվացված օրիգինալից 2010-04-13-ին. Վերցված է 2010-04-05-ին.
- ↑ «Царь горы - Official TF2 Wiki | Official Team Fortress Wiki». wiki.teamfortress.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-02-ին. Վերցված է 2022-01-02-ին.
- ↑ «Рецензия на TimeShift». Արխիվացված օրիգինալից 2009-04-15-ին. Վերցված է 2010-04-05-ին.
- ↑ «Обзор игры Gears of War 2». Արխիվացված օրիգինալից 2010-03-29-ին. Վերցված է 2010-04-05-ին.
- ↑ «Рецензия на Nox». Արխիվացված օրիգինալից 2013-03-06-ին. Վերցված է 2013-01-22-ին.
- ↑ «Lichess variants - King of the Hill» (անգլերեն).
- ↑ Я в замке король: [роман] — Сьюзен Хилл — Google Книги