Բոբբի Բրաուն (դիմահարդար)
Բոբբի Բրաուն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Էմերսոն քոլեջ |
Մասնագիտություն | դիմահարդար և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | bobbibrowncosmetics.com |
Bobbi Brown Վիքիպահեստում |
Բոբբի Բրաուն (անգլ.՝ Bobbi Brown, ապրիլի 14, 1957, Չիկագո), ամերիկացի պրոֆեսիոնալ դիմահարդար, ձեռնարկատեր, Bobbi Brown Cosmetics-ի հիմնադիր և գործադիր տնօրեն[1][2][3][4][5][6]։ Բրաունը ստեղծել է բնական երանգի տասը շրթներկ, որոնք, ըստ Entrepreneur-ի, «հեղափոխություն են արել գեղեցկության արդյունաբերությունում»։ Գրել է ինը գիրք գեղեցկության և առողջության մասին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգում՝ հրեական ընտանիքում։ Բրաունն ավարտել է Բոստոնի Էմերսոն քոլեջը՝ թատերական դիմահարդարման և լուսանկարչության մասնագիտությամբ[2][3][7][8]։ 1980 թվականին տեղափոխվեց Նյու Յորք՝ աշխատելու որպես պրոֆեսիոնալ դիմահարդար։ Բրաունը հայտնի դարձավ դիմահարդարման ոճով, որն իր մեջ ներառում էր չափավոր և բնական երանգներ, ինչը կտրուկ հակադրվում էր այն ժամանակ օգտագործվող վառ գույներին[9][10]։
Բրաունը և դեղատան քիմիկոսը բեժ գույնի պիգմենտի վրա տասը շրթներկի շարք են ստեղծել։ 1991 թվականին Բրաունը և նրա ամուսինը համագործակցեցին մեկ այլ զույգի հետ և թողարկեցին Bobbi Brown Essentials ապրանքանիշը, որը դեբյուտ ունեցավ Նյու Յորքի Բերգդորֆ Գուդմանում։ Estée Lauder-ը գնել է ընկերությունը 1995 թվականին՝ Բրաունին պահելով որպես Bobbi Brown Cosmetics-ի աշխատակից[11]։ 2016 թվականի հոկտեմբերին Բրաունը հեռացավ ընկերությունից[12][13]։
Նրա աշխատանքները տեղ են գտել այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Elle, Vogue, Self և Town & Country[3][4][14][15]:
Բրաունը ստացել է «Գլամուր կին» մրցանակը, The Fashion Group International Night of Stars Beauty մրցանակը և Ջեքի Ռոբինսոն հիմնադրամի ROBIE մարդասիրական մրցանակը[16][17][18]։ Նախագահ Օբամայի կողմից նա նշանակվել է Առևտրային քաղաքականության և բանակցությունների խորհրդատվական կոմիտեում և ընդգրկվել Նյու Ջերսիի Փառքի սրահում[19]։ Նա պատվավոր դոկտորի կոչումներ է ստացել Մոնթկլերի պետական համալսարանից, Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտից, Մոնմութ համալսարանից և Էմերսոն քոլեջից[20][21][22][23]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաունն ամուսնացած է Սթիվեն Պլոֆքերի հետ, նրանք ունեն երեք որդի՝ Դիլան, Դյուկ և Դակոտա։ Ընտանիքն ապրում է Նյու Ջերսի նահանգի Մոնկլեր քաղաքում[24]։ Նա իր ամառներն անցկացնում է Հեմփթոնսի Սագ նավահանգստում՝ Նյու Յորք[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bobbi Brown to Step Down from Bobbi Brown Cosmetics». www.elcompanies.com. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ 2,0 2,1 Brown, Bobbi (2007 թ․ նոյեմբեր). «How I Did It: Bobbi Brown, Founder and CEO, Bobbi Brown Cosmetics». www.inc.com. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Welles, Linda (1990 թ․ փետրվարի 4). «Style Makers; Bobbi Brown, Makeup Artist». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 4,0 4,1 Hindash, Saed. «New Jersey Hall of Fame inducts Grover Cleveland, Whitney Houston». NJ.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Dougherty, Emily (2012 թ․ սեպտեմբերի 21). «The Pretty Powerful Bobbi Brown». Elle. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Bobbi Brown Bio». www.premierespeakers.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Danielle Cantor. «Bobbi Brown». Jewish Women's International, Jewish Woman Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Cooke, Jayna. «From The Inside Out: Bobbi Brown On Entrepreneurship, Beauty and Health». www.forbes.com (անգլերեն).
- ↑ Long, April. «Beauty Insider: Bobbi Brown». Elle. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Bruce Weber Shoots Beauty Queen Bobbi Brown as Her Brand Turns 20». Barney's New York. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «What beauty means to an industry icon». AM New York. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Brown, Bobbi. «Bobbi Brown: I'm Ready to Start Another Revolution». Refinery29. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Draznin, Haley (2017 թ․ հունիսի 12). «Maekup mogul Bobbi Brown on her new venture: 'I am a start-up'». CNN. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Voguepedia: Bobbi Brown». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Lawson, Carol. «Bobbi Brown Puts Best Faces Forward». The New York Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Solomon, Akiba (2010 թ․ նոյեմբերի 2). «Women of the Year Turns 20: A Look Back at the Honorees». Glamour. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Staff, WWD (2008 թ․ հոկտեմբերի 24). «FGI's Night of Stars». WWD. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Foundation, Jackie Robinson. «JRF to Honor Cosmetics Mogul Bobbi Brown, Pittsburgh Steelers Chairman Dan Rooney, and Vista Equity Partners Founder Robert F. Smith». Jackie Robinson Foundation. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «New Jersey Hall of Fame Bobbi Brown». New Jersey Hall of Fame. 2014 թ․ ապրիլի 14. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Founder and Chief Creative Officer: Bobbi Brown». Montclair State University. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «SUNY Honorary Degrees Awarded Through FIT». Fashion Institute of Technology. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Cosmetics Pioneer Bobbi Brown and Energy Industry Leader Joseph Rigby to Address May 2017 Graduates». Monmouth University. 2017 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Emerson announce four honorary degree recipients». Emerson College. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Galant, Debra. "The Makeup Maven of Montclair", The New York Times, February 16, 2003. Accessed November 28, 2007.
- ↑ Gould, Jennifer. "Bobbi Brown ditches Jersey Shore for Hamptons", The New York Post, June 27, 2018. Accessed August 13, 2020.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբբի Բրաուն (դիմահարդար)» հոդվածին։ |
|