Jump to content

Բոգդիխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս I-ի ժամանակաշրջանի Սիբիրի նահանգապետի և Կանսի դարաշրջանի (1720) Չինաստանի կառավարության նամակագրությունից հատված։ Հրովարտակը հասցեագրված էր «գերագույն նախարար» «Նորին մեծություն Բոգդիխանովին»

Բոգդիխան (մոնղ.՝ Богд хаан` սուրբ տիրակալ) տերմին, որով XVI—XVIII դարում ռուսական հրովարտակների մեջ անվանում էին Չինաստանի Մին (1368-1644) և ավելի վաղ՝ Ցին դինստիայի կայսրերին[1]։ Ռուսերենում տիտղոսի գործածության ի հայտ գալը, ըստ երևույթին, կապված է Մանջուրիայի Աբահայ կայսեր կողմից թուրք-մոնղոլական «բոգդո-խան» տիտղոսի յուրացման հետ (մինչև մանջուրացիների կողմից Չինաստանի գրավումը)։

Խաբարովի Ամուր (1650-ական թվականներ) կատարած արշավանքի և հետագա ռուս-չինական հարաբերությունների ժամանակ գրված հրովարտակներում հանդիպում են «բոգդոյական արքա» («богдойский царь»)[2], «բոգդոյական իշխան» («богдойский князь»)[3], «բոգդոյական խան» («богдойский хан»)[4] անվանումները։

Ռուսական գրականության մեջ երկար ժամանակ այն լայն իմաստով վերաբերել է չինական կայսրերին։

Մոնղոլական ազգային հեղափոխությունից հետո «բոգդո-խան» (ռուսական աղբյուրներում նաև՝ «բոգդիխան», «բոգդոխան») տիտղոսն ստացավ մոնղոլ բուդդիստների գահ բարձրացած Բոգդո-գեգեն VIII-ը՝ այն «ժառանգելով» Ցին կայսրության վերջին կայսրից։

Ֆրանսիայի քարտեզը 1723 թվականին, որտեղ օգտագործել են զգալի քանակությամբ ռուսական տեղանուններ, ցույց է տալիս «Բոգդոյի» (Bogdoi) երկիրը Ամուրի աջ ափին՝ Սունգարիի երկայնքով (Singal): (Niuchi՝ մանջուրների անվանումներից մեկը)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Богдыхан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Август 1652 г. Из отписки приказного человека Е. П. Хабарова якутскому воеводе Д. А. Францбекову о походе по р. Амуру». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Грамата, данная из Якутска, для вручения ея, через Хабарова, Князю Богдою, после перваго возвращения Хабарова с Амура, в 1650 г.
  4. Выписка, составленная в Посольском приказе, о путях в Цинскую империю (1674 г. не ранее июля 17)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Богдыхан // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Богдохан / М. И. Гольман // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.