Բոստոնի հանրային գրադարան
Երկիր | ԱՄՆ[1] |
---|---|
Տեսակ | գրադարանային համակարգ և writing residency? |
Հիմնվել է | մարտի 18, 1848[2] |
Տեղադրություն | Բոստոն |
Հավաքածուներ | |
Չափ | 14 900 000 հատոր |
Այլ տվյալներ | |
Կայք | bpl.org(անգլ.) |
Բոստոնի հանրային գրադարանը քաղաքային հասարակական գրադարանային համակարգ է, որը հիմնադրվել է 1848 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում[3]։ Բոստոնի հանրային գրադարանը պարունակում է մոտավորապես 23 մլն նյութ, որտեղ ներառված են բոլոր տեսակի ֆորմատները․գրքեր, DVD և CD սկավառակներ, քարտեզներ, ձայներիզներ, կարճամետրաժ ֆիլմեր, ձեռագրեր, հրատարակություններ և այլ նյութեր[4]։ Կան նաև էլեկտրոնային ռեսուրսներ, որի շնորհիվ, ըստ Ամերիկայի գրադարանային ասոցացիայի[5], գրադարանը Միացյալ Նահանգներում համարվում է երրորդ ամենամեծ հանրային գրադարանը Կոնգրեսի գրադարանից հետո, (որն ունի 160 մլն նյութ) և Նյու Յորքի հանրային գրադարանից հետո, (որն ունի 53 մլն նյութ)։ 2014 թվականի հաշվետվությամբ, գրադարանում իրականացվել են ավելի քան 10.000 ծրագրեր՝ հանրության համար անվճար և տրամադրվել 3.7 մլն նյութ[6]։
Տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ գրադարանի վեբ-կայքի, Բոստոնի հանրային գրադանը ունի ավելի քան 23.7 մլն նյութ, որի շնորհիվ այն ամենամեծ քաղաքային հանրային գրադարանային համակարգն է Միացյալ Նահագներում։ Հավաքածուի ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 22.7 մլն, գտնվում է գրադարանի կենտրոնական հետազոտական գրադարանում[7]։ 2012 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Բոստոնի հանրային գրադարանի տարեկան շրջանառությունը կազմել է 3.69 մլն[8]։ Բոստոնի հանրային գրադարանն իր հետազոտական հավաքածուի ուղղվածության և կարևորության շնորհիվ Հետազոտական գրադարանների միության անդամ է։ Միությունը եկամուտ չհետապնդող կազմակերպություն է Հյուսիսային Ամերիկայի հետազոտական գրադարանների շրջանում։ Գրադարանն ունի արվեստի և արվեստի պատմության վերաբերյալ հարուստ հավաքածու, (հասանելի McKim կառույցի երրորդ հարկում) և փաստեր Ամերիկայի պատմության վերաբերյալ (ներառում է կարևոր հետազոտական նյութեր), որոնք պահվում են կառավարական փաստաթղթերի շտեմարանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում և ընդլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի կեսերին, մարդկանց մի խումբ նպաստեցին Բոստոնի հանրային գրադարնի հիմնադրմանը։ Ջորջ Թիկնորը՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր և Բոստոնի գիտական խորհուրդի հոգաբարձուն, առաջ քաշեց Բոստոնում հանրային գրադարանի հիմնադրման անհրաժեշտությունը։ Այդ ժամանակ Թիկնորը չէր կարող առաջացնել բավականին հետաքրքրություն։
1839 թվականին ֆրանսիացի Ալեքսանդր Վաթիմերը առաջարկեց Բոստոնում գտնվող բոլոր գրադարանները միավորել մեկ հաստատության մեջ հօգուտ հանրությանը[9]։ Գաղափարը ներկայացրեցին Բոստոնի այլ գրադարաններ և նրանցից շատերը հետաքրքրված էին առաջարկով։ Վաթիմերի հորդորով Փարիզը 1843 և 1847 նվիրաբերեց գրքեր՝ աջակցելով միասնական հանրային գրադարանի հիմնադրմանը։ 1849 թվականին Վաթիմերը կազմակերպեց գրքերի հերթական նվիրատվություն։
Ջոզայա Քուինսի կրտսերը, որպես անհատ, նվիրաբերեց $5,000 նոր գրադարանի հիմնադրման գործընթացը սկսելու համար։ Քուինսին նվիրաբերում կատարեց մինչ նա Բոստոնի քաղաքապետն էր։ Անմիջական մեծ ազդեցություն ունեցավ Ջոն Ջեյկոբ Ասթորը։ Ասթորը մահանալիս կտակեց $400,000 Նյու Յորքին՝ հիմնադրելու հանրային գրադարան այնտեղ։ Բոստոնի և Նյու Յորքի տնտեսական մշակութային մրցակցության հետևանքով այս ժառանգությունը քննարկման առիթ դարձավ։ 1848 թվականին, Մասաչուսեթսի գլխավոր կամ ընդհանուր դատարանի կանոնադրությունը հնարավություն տվեց գրադարնի ստեղծմանը։ Գրադարանը Բոստոնում պաշտոնապես հիմնադրվեց 1852 թվականին քաղաքի որոշմամբ[10]։ Քաղաքապետ Բենջամին Սիվերը կոչ արեց քաղաքի օրենսդիր մարմնին, որ գրադարանը լինի գրանցված։ 1852 թվականի մայիսին քաղաքի օրենսդրական մարմինը ընդունեց քաղաքապետի առաջարկությունները և Էդվարդ Կապենը ընտրվեց Բոստոնի հանրային գրադարանի առաջին գրադարանավար[11]։
Էդվարդ Էվերեթը, ով ցանկություն ուներ աջակցել գրադարանի ստեղծմանը, հավաքեց անհրաժեշտ փաստաթղթերը Կոնգրեսի երկու պալատներից, ավելացրեց իր սեփական փորձառությունը և առաջարկեց այդ հավաքածուն նոր գրադարան հիմնելու գործընթացին՝ որպես օգնություն։ Էվերեթի նվիրաբերման ընթացքում, Ջորջ Թիկնորը ներգրավվեց նոր գրադարանի ստեղծման ակտիվ գործունեության մեջ[12]։ 1852 թվականին, ֆինանսիստ Ջոշուա Բեյթսը կատարեց $50,000 նվիրատվություն Բոստոնում գրադարան հիմնելու համար։ Բեյթսի նվիրատվությունը ստանալուց հետո, Թիկնորը կազմեց այն գրքերի ցանկը, որոնք անհրաժեշտ էին գնել։ Նա շրջագայում էր միայն գրքեր ձեռք բերելու նպատակով, այցելում տարբեր գրադարաններ և գրքի գործակալություններ[12]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ US Public Library System Data File, FY 2017 — IMLS, 2019.
- ↑ Encyclopedia of Library History(բազմ․) — 1994. — P. 85. — ISBN 978-0-82-405787-9
- ↑ Wayne A. Wiegand; Donald G. Davis (1994). Encyclopedia of Library History. Taylor & Francis. էջեր 85–. ISBN 978-0-8240-5787-9.
- ↑ «BPL By the Numbers: FY2014» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ American Library Association, "ALA Library Fact Sheet 22 – The Nation's Largest Libraries: A Listing by Volumes Held Արխիվացված 2011-08-29 Wayback Machine". July 2010.
- ↑ «BPL - BP by the Numbers». Bpl.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «The Boston Public Library Fact Sheet» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «The Boston Public Library». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ McCrann, Grace-Ellen (2005): "Contemporary Forces That Supported the Founding of the Boston Public Library." Public Libraries, Vol. 44, no. 4, July/August 2005.
- ↑ For context, see: List of libraries in 19th-century Boston, Massachusetts
- ↑ International Dictionary of Library Histories, Volume 1
- ↑ 12,0 12,1 McCrann 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոստոնի հանրային գրադարան» հոդվածին։ |
|