1685-1687 թվականներին մասնակցել է Ռեչ Պոսպոլիտայի հետ «Հավիտենական խաղաղության» և Ավստրիայի հետ դաշնակցային պայմանագիր կնքելու բանակցություններին, 1695-1696 թվականների Ազովյան արշավանքներին։ 1697-1699 թթ․ կատարել է դիվանագիտական հանձնարարություններ Լեհաստանում, Ավստրիայում, Իտալիայում և Մալթա կղզում։ Որպես հրամանատար աչքի է ընկել 1700-1721 թթ․ Հյուսիսային պատերազմում, Նարվայի ճակատամարտում (1700) ղեկավարել է ազնվականական հեծելազորը, 1701-1705 թթ․՝ զորահրամանատար Լիֆլանդիայում։ Ճնշել է 1705-1706 թթ․ Աստրախանի ապստամբությանը։ Պոլտավայի ճակատամարտում (1709) գլխավորել է մարտակարգի կենտրոնի զորքերը։ 1710 թ․ Շերմետևի ղեկավարությամբ ոուսական զորքերը գրավել են Ռիգան։ 1711 թ․ Պրուտյան արշավանքում ղեկավարել է բանակի գլխավոր ուժերը։ 1712-1713 թթ․ եղել է հարավային (թուրքական սահմանի վրա) սահմանները հսկող բանակի հրամանատար, 1715-1717 թվականներին՝ կորպուսի հրամանատար Պոմհրանիայում և Մեկլենբուրգում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 485)։