Բուլոնյան անտառ
Բուլոնյան անտառ (ֆր.՝ le bois de Boulogne), հանրային մեծ պուրակ Փարիզի 16-րդ շրջանում։ Վենսենի անտառի հետ հանդիսանում է Փարիզի «թոքերը»։ Ունի 846 հա մակերես։ 2.5 անգամ մեծ է Նյու Յորքի Կենտրոնական պարկից և 3.3 անգամ՝ Լոնդոնի Հայդ պարկից։ Գտնվում է Ռուվրե անտառի տարածքում. կենտրոնում Բագատել պուրակն է։
Բուլոնյան անտառի հյուսիսային մասում կան ատրակցիոններ մեծերի և փոքրերի համար։ Հարավարևելյան մասում գտնվում են ջերմոցներ և Պրե-Կատելան այգին։
Անտառը հայտնի է նաև մարմնավաճառներով, որոնք աշխատում են երեկոյան և գիշերային ժամերին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլոնյան անտառը ձևավորվել է Ռուվրե կաղնուտի (Bois de Rouvray) մնացորդների հիման վրա[1]։ Առաջին անգամ հիշատակվել է 717 թվականին, երբ ֆրանկների արքա Հիլդերիկ 2-րդը տարածքը նվիրում է Սեն Դենի աբբայությանը, որը, ազդեցիկ լինելով, հիմնել էր մի քանի վանքեր։ Սակայն Ֆիլիպ II-ը միաբանությունից գնում է տարածքի մեծ մասը որսորդության նպատակով։
1929 թվականին Բուլոնյան անտառը պաշտոնապես հռչակվում է Փարիզի 16-րդ շրջանի
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]1308 թվականին Ֆիլիպ IVը Բուլոն սյուր Մերում երդման արարողությունից հետո հրամայում է մերձփարիզյան անտառում կառուցել եկեղեցի՝ նվիրված Աստվածամորը։ Այստեղից էլ իրենց անվանումներն են ստանում Բուլոն սյուր Սենը (Boulogne-sur-Seine) և Բուլոնյան անտառը։
Հարյուրամյա պատերազմի ընթացքում անտառը դարձել էր գողերի և ավազակների ապաստարան։ 1416-1417 թվականներին Բուրգունդիայի հերցոգի զորքերը հրդեհում են անտառի մի մասը։ Լյուդովիկոս XI-ի օրոք անտառը վերականգնվում է. անտառով անցնում էր արդեն երկու ճանապարհ։
Այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոս I-ի օրոք կառուցվում է Բուլոնյան ամրոցը, անտառը հաճախ է օգտագործվում տոնակատարությունների համար։ Որսի համար նախատեսված հատվածը ցանկապատվում է։ Հենրի IV-ը այստեղ տնկել է տալիս 15.000 թթենի` մտադիր լինելով հիմնել մետաքսի ֆաբրիկա։
18-րդ դարի սկզբին Բուլոնյան անտառը դառնում է փարիզյան ազնվականության սիրելի զբոսավայրը:Լյուդովիկոս XVI-ը Բուլոնյան անտառը հռչակում է հանրային տարածք` բաց անելով մուտքը բոլորի համար։
Բուլոնյան անտառը հաճախ է պատկերվել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արվեստում։ Անտառը իրենց ստեղծագործություններում ներկայացրել են Էմիլ Զոլան, Գյուստավ Ֆլոբերը, Մարսել Պրուստը[2]։
Նապոլեոն III-ի օրոք՝ 1852-1858 թվականներին, անտառի նախագիծը ամբողջովին վերանայվում է. ընդարձակում ու երկարացնում են ծառուղիները՝ հասցնելով 80կմ-ի, փորվում են լճակներ ու գետակներ, տնկվում է 400.000 ծառ[3]։
Բուլոնյան անտառը թվերով
[խմբագրել | խմբագրել կոդը]- 30կմ ընդհանուր ուղի
- 14կմ արահետ հետիոտների համար
- 14կմ ուղի՝ նախատեսված հեծանվորդների համար
- 28կմ ուղի՝ ձիարշավի համար
- 2.5կմ վազքուղի
- 10 ռեստորան, 8 բուֆետ
- Ծառերի ընդհանուր թվի 56% - կաղնի, 11% - ակացիա, 10% - սոճի
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բագատել պուրակ
-
Վարդաստաններ Բագատել պուրակում
-
Ջերմոցներ Օտեյում
-
Նավակներ լճում
-
Ջրային կասկադ
-
Հուշարձան՝ նվիրված աերոստատով առաջին թռիչքին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլոնյան անտառ» հոդվածին։ |
|