Jump to content

Բրայան Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Շմիդտ
Brian P. Schmidt
Ծնվել էփետրվարի 24, 1967(1967-02-24)[1][2] (57 տարեկան)
Միսսուլա, Մոնտանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրալիա
Մասնագիտությունաստղագետ, պրոֆեսոր, ֆիզիկոս, աստղաֆիզիկոս և համալսարանի դասախոս
ԳործակիցԱվստրալիական ազգային համալսարան[2][3][4][…] և University of Washington Graduate Program in Neuroscience?
Հաստատություն(ներ)Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարան, Ավստրալիական ազգային համալսարան, Ավստրալիական ազգային համալսարան[5], Massachusetts General Hospital?[5] և Smithsonian Astrophysical Observatory?[6]
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա[7], Գերնոր աստղեր[7] և տիեզերք[7]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ավստրալիայի գիտությունների ակադեմիա և Միջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Արիզոնայի համալսարան, Bartlett High School? և Վաշինգտոնի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր և դոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7]
Գիտական ղեկավարRobert Kirshner? և Jay Neitz?
Եղել է գիտական ղեկավարLisa Maree Germany?[8], Paul Antony Price?[8] և Bradley Elton Tucker?[8]
Պարգևներ
Կայքmso.anu.edu.au/~brian/
 Brian Schmidt Վիքիպահեստում

Բրայան Շմիդտ (անգլ.՝ Brian P. Schmidt, փետրվարի 24, 1967(1967-02-24)[1][2], Միսսուլա, Մոնտանա, ԱՄՆ), ավստրալիացի-ամերիկացի ֆիզիկոս և աստղաֆիզիկոս, աշխատել է Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարանում։ 2011 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Սոլ Փերլմութերի և Ադամ Ռիսի հետ, «գերնոր աստղերի դիտարկման միջոցով Տիեզերքի արագացված ընդարձակումը բացահայտելու համար»[20]։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2008), Լոնդոնի թագավորական ընկերության (2012), Ավստրալիական գիտությունների ակադեմիայի և Իսպանական թագավորական գիտությունների ակադեմիայի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ավարտել է Բարտլետի միջնակարգ դպրոցը Ալյասկայի Անքորեջ քաղաքում։ 1989 թվականին ավարտել է Արիզոնայի համալսարանը, իսկ 1993 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է դոկտորի կոչում։ 1993-ից 1994 թվականները Շմիդտը աշխատել է Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնում։ 1995 թվականին անցել է աշխատանքի Ավստրալիայի Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարան, որտեղ էլ աշխատում է մինչ այս պահը։

Շմիդտը ղեկավարում է Ia տեսակի գերնոր աստղերի որոնման ծրագիրը, որի նպատակն է հետազոտել Տիեզերքի ընդլայնումը 8 միլիարդ տարի առաջ, նույն խմբում աշխատում է նաև Ադամ Ռիսը։ 1998 թվականին Պեռլմուտերի գլխավորած խմբի հետ միասին Շմիդտին հաջողվել է ապացուցել Տիեզերքի արագացված ընդարձակումը[21]։ Այս հայտնագործությունը Science ամսագիրն անվանել է «տարվա բեկում»։

Այս պահին Շմիդտը ղեկավարում է հարավային կիսագնդի երկնակամարի հետազոտությունների ծրագիրը SkyMapper աստղադիտակով։

2015 թվականի հունվարին Շմիդտը նշանակվել է Ավստրալիայի ազգային համալսարանի ռեկտոր։

2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[22][23][24]։

Բրայան Շմիդտի պատվին է անվանվել (233292) Բրայանշմիդտ աստերոիդը[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. Davos 2015 Participant List
  4. Davos 2016 Participant List
  5. 5,0 5,1 ORCID Registry — 2012.
  6. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  7. 7,0 7,1 7,2 7,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. 8,0 8,1 8,2 Mathematics Genealogy Project — 1997.
  9. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2011/
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  11. https://gruber.yale.edu/cosmology-laureates
  12. https://web.archive.org/web/20180322130304/http://www.science.unsw.edu.au/alumni/dirac-lecture-series
  13. https://www.science.org.au/profile/brian-schmidt
  14. https://www.science.org.au/supporting-science/awards-and-opportunities/pawsey-medal
  15. Australian Honours Search Facility
  16. https://web.archive.org/web/20140424234949/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2012/
  17. https://clarivate.com/citation-laureates
  18. https://www.atse.org.au/our-fellows/2023-new-fellows/brian-schmidt%20-ac-ftse-faa-frs
  19. The International Science Council appoints 100 new Fellows to help advance its vision of science as a global public good
  20. «The 2011 Nobel Prize in Physics - Press Release» (անգլերեն). Nobel Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  21. Cosmology ABC Catalyst segment on Cosmology, with Brian Schmidt, Ray Norris, & Lawrence Kraus
  22. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  23. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  24. Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
  25. IAU. «233292 Բրայանշմիդտ աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Շմիդտ» հոդվածին։