Բրյուսելիզացիա
Բրյուսելիզացիա (ֆր.՝ bruxellisation, հոլ.՝ verbrusseling), քաղաքաշինության մեջ՝ քաղաքի վերաշինության անարխիկ մոտեցում, երբ կատարվում է պատմական շինությունների չհսկվող քանդում կամ նրանց կողքին ժամանակակիցների կառուցում։ Արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (հայերեն՝ ֆրանկֆուրտյան ընդհանուր թերթ) թերթում[1] Բրյուսելում 1960-1970-ական թվականներին պատմական շենքերի մասսայական քանդման առիթով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հազիվ վերականգնված Բրյուսելը ընդունեց Expo '58 միջազգային ցուցահանդեսը։ Քաղաքային իշխանությունները, հասկանալով, որ հին քաղաքը չի կարող ընդունել հյուրերի հոսքը, որոշեցին հանել տրամվայի գծերը հիմնական փողոցներից և ասֆալտապատեցին այգիները։ Հետագա տարիներին անշարժ գույքի գործակալությունները, հենվելով տեղական ինքնավարման մարմինների աջակցության վրա, Հյուսիսային կայարանի տարածքում սկսեցին մասսայական շինարարություն։ «Ապագայի քաղաքի» կառուցման նպատակով շատ շենքեր քանդվեցին, և նրանց տեղը կառուցվեցին ժամանակակից գրասենյակներ։ Քանդվեցին և XVIII դարի շենքեր և համեմատաբար նոր «Ժողովրդական տունը»։ Փարիզի և Վիենայի 19-րդ դարի վերակառուցումներից Բրյուսելինը տարբերվում էր ոչ թե մասշտաբով, այլ միասնական պլանի և էսթետիկական որոշման բացակայությամբ։
Բրյուսելյան փորձի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյուսելում 1960-ական թվականներին տարածված էր փողոցները և շինությունները «կամավոր» վթարային վիճակի հասցնելու պրակտիկան։ Անշարժ գույքի գործակալությունները լուրեր էին տարածում շենքի քանդելու մասին և որոշ ժամանակ անց բնակիչներից էժան գնում էին տունը, դրանից հետո մնում էր սպասել, որ տունը անօգտագործելի վիճակի հասնի և քանդում էին։ Այդպես են քանդել 23 հարկանի Tour Lotto աշտարակը[2] և նրա տեղը կառուցվել է 14 հարկանի Central Plaza-ն[3]
Երկրորդ առանձնահատկությունը այն էր, որ նախագծային գործունեությունը փակ էր և քննարկման ենթակա չէր։ Քաղաքում աշխատում էր կապալառուների, ճարտարապետների և շինարարների նեղ խումբ[4]։
Բրյուսելիզացիան մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին բելգիական գրաֆիկական վեպերի շարքում լույս տեսավ Ֆրանսուա Սկույտենի և Բենուա Պետերսի «Brüsel» վեպը, որը իբր թե ապագայի քաղաք է, որի վերակառուցման հետևանքով բնական աղետ է սկսվում և քաղաքը կործանվում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «David Stephens, January 2000». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Tour Lotto աշտարակի մասին emporis.com կայքում
- ↑ Central Plaza աշտարակը, 2003—2006 թվականներին կառուցվել է Tour Lotto-ի տեղը — emporis.com
- ↑ Տեղեկատվությունը ըստ emporis.com, կայքի 1997—2007 թվականների շինարարության մասին.