Jump to content

Գեորգե Ալբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգե Ալբու
ռումիներեն՝ Gheorghe Albu
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 12, 1909(1909-09-12)
Ծննդավայր Արադ (Ռումինիա), Ռումինիա
Մահվան ամսաթիվ հունիսի 26, 1974(1974-06-26) (64 տարեկան)
Մահվան վայր Ֆեգերաշ, Բրաշով, Ռումինիա
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1929—1933 Ռումինիա Գլորիա (Արադ)
1933-1940 Ռումինիա Վենուս (Բուխարեստ) 110 (6)
1940-1944 Ռումինիա Կրայովա 42 (10)
Ազգային հավաքական
1931-1938 Ռումինիա Ռումինիա 42 (0)
Մարզչական կարիերա
1929—1933 Ռումինիա Գլորիա (Արադ)
1947—1948 Ռումինիա Դերմատա (Կլուժ)
1950 Ռումինիա Ռումինիա
1952 Ռումինիա ՈՒՏԱ (Արադ)
1957—1958 Ռումինիա Տեքստիլա (Սֆինտու Գեորգե)
1958—1959 Ռումինիա Ֆորեստ (Ֆելտիչենի)
1959—1964 Ռումինիա ԱՄԵՖ/Վագոնուլ (Արադ)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գեորգե Ալբու (ռումիներեն՝ Gheorghe Albu, սեպտեմբերի 12, 1909(1909-09-12), Արադ (Ռումինիա), Ռումինիա - հունիսի 26, 1974(1974-06-26), Ֆեգերաշ, Բրաշով, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ, 1934 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ 1950 թվականին եղել է Ռումինիայի հավաքականի մարզիչ։

Խաղացողի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգե Ալբուն իր կարիերան սկսել է 1924 թվականին՝ խաղալով Արադի ԱՄԵՖ ակումբի երիտասարդական կազմում մինչև 1929 թվականը, որից հետո տեղափոխվել է Արադի մեկ այլ ակումբ՝ «Գլորիա»։ Թիմի հետ հասել է 1929/1930 Ռումինիայի առաջնության եզրափակիչ, որտեղ ակումբը զիջել է Բուխարեստի «Յուվենտուս» ակումբին[1]։ 1933 թվականին տեղափոխվել է Բուխարեստի «Վենուս» ակումբ, որի կազմում չորս անգամ հաղթել է երկրի առաջնությունում։ Խաղացողի կարիերան ավարտել է «Կրայովա» ֆուտբոլային ակումբում, որտեղ խաղացել է 1940 թվականից մինչև 1944 թվականը[2]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգե Ալբուն Ռումինիայի հավաքականում նորամուտը կատարել է 1931 թվականի մայիսին՝ Բուլղարիայի դեմ խաղում, որտեղ ռումինացիները հաղթել են 5։2 հաշվով[3]։ Մասնակցել է 1934 թվականի աշխարհի առաջնությանը։ Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում անցկացրել է 42 խաղ, որոնցից 19-ում խաղադաշտ է դուրս եկել որպես թիմի ավագ[3]։ Հրաժեշտի հանդիպումը կայացել է 1938 թվականի դեկտեմբերին ընդդեմ Չեխոսլովակիայի (Ռումինիան պարտվել է 1:2 հաշվով)։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարզել է մի շարք թիմեր, 1950 թվականին գլխավորել է Ռումինիայի ազգային հավաքականը։ 1964 թվականից մինչև կյանքի վերջ աշխատել է Ֆերեգաշի «Նիտրամոնիա» ակումբի ակադեմիայում՝ գլխավորելով պատանեկան թիմեր[4]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռումինիայի չեմպիոն - 1993/1934, 1936/1937, 1938/1939, 1939/1940, 1948/1949

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]