Գերտերություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գերտերություն, այլ երկրների մեծամասնության (այդ թվում նաև այլ մեծ տերությունների և միջուկային տերությունների) նկատմամբ հսկայական քաղաքական, տնտեսական և ռազմական (անպայման ընդգրկելով միջուկային զենքը ժամանակակից աշխարհում) գերակշռություն ունեցող պետություն։
Հնագույն ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն ժամանակներում գերտերություններ կարող էին համարվել Եգիպտոսը, Բաբելոնը, Ասորեստանը, վերջիններիս դեմ հաջողությամբ պայքարող Խեթական թագավորությունը, Միտանին, Արարատյան թագավորությունը (Վանի թագավորություն, Ուրարտու), հետագայում այդ բոլորի տարածքները նվաճած և իսկապես առաջին համաշխարհային գերտերություն հանդիսացող Աքեմենյան տերությունը, ինչպես նաև հեռավոր Արևելքում գտնվող Հին Չինաստանը,
Անտիկ ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ ժամանակաշրջանում գերտերություններ են հանդիսացել Ալեքսանդր Մակեդոնացու Հունա-Մակեդոնական կայսրությունը, դրան հաջորդած և միմյանց հետ մրցակցող Սելևկյան թագավորությունը և Պտղոմեոսյան Եգիպտոսը, Մեծ Հայքի թագավորությունը՝ Տիգրան Մեծի օրոք (Տիգրան Մեծի տերություն), Հռոմեական հանրապետությունը, ապա՝ Հռոմեական կայսրությունը, նաև՝ Պարթևական Իրանը։
Միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում գերտերություններ են հանդիսացել Արևելահռոմեական կայսրությունը՝ Բյուզանդիան, Սասանյան Իրանը, Կառլ Մեծի կայսրությունը, Արաբական խալիֆայությունը, Չինգիզ խանի Մոնղոլական կայսրությունը, Լենկթեմուրի կայսրությունը։
Նոր և նորագույն ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]նոր ժամանակներում գերտերության կարգավիճակի համար պայքարել են մի շարք ծովային և գաղութային կայսրություններ, այդ թվում՝ Իսպանիան, Ֆրանսիան, Անգլիան։
XIX դարում և XX դարի առաջին տասնամյակում կային մի շարք «Մեծ տերություններ»՝
- 1. Անգլիան,
- 2. Ֆրանսիան,
- 3. Պրուսիան, ապա նրա գլխավորությամբ ստեղծված և նրան փոխարինած Գերմանական երկրորդ ռայխը՝ կայզերական Գերմանիան,
- 4. Ավստրիական կայսրությունը, որը XIX դարի երկրորդ կեսին վերածվեց երկմիասնական Ավստրո-Հունգարական կայսրության,
- 5. Ռուսական կայսրությունը,
- Այդ շարքին փորձում էր միանալ Օսմանյան կայսրությունը, որը ձգտում էր պահպանել միջնադարում իր ունեցած ընդարձակ տարածքները, սակայն տնտեսական, հոգևոր-մշակութային և ռազմաքաղաքական տեսանկյունից հետամնաց ավատատիրական պետություն էր։
Ի վերջո նոր ժամանակներում և նորագույն ժամանակաշրջանում՝ 20-րդ դարի առաջին կեսին միակ իրական գերտերություն էր Բրիտանական կայսրությունը։
Նորագույն ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ նորագույն ժամանակաշրջանում 20-րդ դարի երկրորդ կեսին գոյություն ուներ երկու գերտերություն՝ ԱՄՆ և ԽՍՀՄ, որոնք գլխավորում էին ուժեղագույն ռազմաքաղաքական բլոկերը՝ ՆԱՏՕ-ն և ՎՊԿ-ն։ 20-րդ դարի առաջին կեսում նացիստական Գերմանիայի (Երրորդ Ռայխի) և միլիտարիստական Ճապոնիայի փորձերը՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում դառնալ գերտերություն, հաջողությամբ չեն ավարտվել։
Արդի ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդի ժամանակաշրջանում միակ գերտերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որն այդ կարգավիճակը ձեռք է բերել դեռ Բ աշխարհամարտից հետո և կարողացել է իր դիրքերը պահպանել և ամրապնդել նաև նախկինում երկրորդ գերտերություն համարվող ԽՍՀՄ-ի կործանումից հետո (1991 թվական)։
Տարածքով ամենաընդարձակ գերտերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնղոլական կայսրությունը համարվում է մինչև այժմ գոյություն ունեցած բոլոր ցամաքային գերտերությունների մեջ ամենամեծը։ Այնուամենայնիվ, իր տարածքային ընդգրկմամբ (աշխարհի ցամաքի 1/4-ը կամ 25%-ը և գրեթե բոլոր ռազմավարական նշանակության ծովային ուղիներն ու հանգուցային կետերը), ամենաընդարձակ գերտերությունը եղել է Բրիտանական կայսրությունը։