Jump to content

Գիլիոտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլիոտինի մոդելներ

Գիլիոտին (ֆր.՝ guillotine), մահապատիժը (դատապարտյալի գլխատում) իրագործելու սարք, որը մտցվել է Ֆրանսիայում ֆրանսիական հեղափոխության շրջանում, բժիշկ Ժոզեֆ Իգնաս Գիլյոտինի առաջարկությամբ։ Գիլիոտինը այլ անունով հայտնի է եղել դեռևս միջին դարերում։

Մարդու գլուխը կացնի, դանակի, սրի կամ այլ գործիքի միջոցով անջատում էին մարմնից։ Ժամանակի ընթացքում Ֆրանսիայում պատրաստեցին հատուկ գլխատման հաստոց՝ գիլյոտին։ Համարվում է, որ գլխատված գլուխը դեռ 10 վայրկյան լսում է ու տեսնում։ Ավելի հաճախ այս կերպ մահապատժի էին ենթարկվում «կապույտ արյուն» ունեցող (ազնվական) մեղադրյալները։ Գերմանիայում գլխատում էին մինչև 1949թ., երբ կոտրվեց վերջին գիլյոտինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 67
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլիոտին» հոդվածին։