Jump to content

Գիորգի Սանայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիորգի Սանայա
გიორგი სანაია
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1975
ԾննդավայրՍամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան
Մահացել էհուլիսի 26, 2001
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանSaburtalo Pantheon
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
Ազգությունվրացի
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
Ամուսինամուսնացած է

Գիորգի Սանայա (վրաց.՝ გიორგი სანაია, փետրվարի 24, 1975(1975-02-24), Մեգրելիա, Վրաստան - հուլիսի 26, 2001(2001-07-26), Թբիլիսի, Վրաստան), վրացի հեռուստատեսային լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիորգի Սանայան ծնվել է Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի երկրամասում 1975 թվականի փետրվարի 24-ին։

Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին իր մի շարք աշխատություններ տպագրվել են շաբաթաթերթերում և ամսագրերում։

Գիորգի Սանայան եղել է շատ սիրված հեռուստատեսային անձնավորություն, որպես իր հեղինակային «Գիշերային կուրիեր» լրատվական ծրագրի հեղինակ։ Առավել հայտնի է իր հակակոռուպցիոն հայտարարություններով։

2001 թվականի հուլիսի 26-ին Գիորգին սպանվել է իր իսկ բնակարանում։ Նրա սպանության լուրը հանկարծակիի է բերում վրաց ժողովրդին և այն դառնում է ցույցերի և բողոքների առիթ։ Վրաստանի կառավարությունները հանդես եկավ հայտարարությամբ, որ ամեն գնով կգտնի մարդասպանին։

Որոշ ժամանակ անց սպանության գործով ձերբակալվել է ոմն Գիորգի Խուրթսիլվալա անունով անձ, որին Վրաստանի դատարանը դատապարտել է 13 տարի ազատազրկման[1]։

Գիորգին թաղված է Սաբուրթալոյի վրաց մեծերի պանթեոնում։ Գիորգի Սանայան եղել է ամուսնացած և ունեցել է մեկ որդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]